Թերեզա Մարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերեզա Մարոն
Therese-concordia-mengs-maron-1725-1806-1745.jpg
Ծնվել է1725[1][2][3][4]
ԾննդավայրÚstí nad Labem, Ուստի-նադ-Լաբեմի շրջան, Չեխիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1806(1806-10-10)[5]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրIsmael Israel Mengs?
ԱմուսինAnton von Maron?
Theresa Concordia Mengs Վիքիպահեստում

Թերեզա Մարոն (1725 - 10 հոկտեմբերի 1806) ծնյալ՝Մենգս, գերմանացի նկարիչ, առավել ակտիվ գործունեություն է ծավալել Հռոմում։ Նա Անտոն Ռաֆայել Մենգսի ավագ քույրն էր։

Թերեզան ծնվել է հյուսիսային Բոհեմիայի Ուստի նադ Լաբեմ (գերմ․ Aussig) քաղաքում, Դանիացի նկարիչ՝ Իսմայել Լենգսի Լյութերական ընտանիքում։ Նրա ծնունդը Բոհեմիայում զուտ զուգադիպություն էր, քանի որ, նրա հայրը արտաամուսնական կապ էր հաստատել իր տնային տնտեսուհի՝ Շառլոտ Բորմանի հետ և անօրինական երեխայի ծնունդը թաքցնելու նպատակով սիրուհուն «արձակուրդի» պատրվակի ներքո ուղարկեց արտերկիր, որտեղ նա լույս աշխարհ բերեց աղջկան՝ Թերեզա Կոնկորդիային։

Մի քանի շաբաթից, Մենգսը՝ իր աղջկան և նրա մորը Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդեն, որտեղ նրանք բնակություն հաստատեցին։ Երեք տարի անց պատմությունը կրկնվեց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին՝ Անտոն Ռաֆայելը[6]։

1765 թվականին, երբ Թերեզան 16 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվեց Հռոմ, որտեղ ամուսնացավ ավստրիացի դիմանկարիչ և իր եղբոր աշակերտ՝ Անտոն վոն Մարոնի հետ։ Նա նկարել է մի շարք արծնապակե, պաստելե և մանրանկար դիմանկարներ, ներառյալ՝ ինքնադիմանկար և իր փոքր քրոջ Ջուլիայի դիմանկարը։ Նա մահացել է 1806 թվականին, Հռոմում։

Մարոնն աշխատել է նաև, որպես ուսուցչուհի։ Նրա աշակերտներից է եղել Ապոլոնիա Սեյդելմանը, Ֆրանչեսկա Բրաչին և նրա զարմուհի՝ Աննա Մենգսն ու Սոֆիա Քլերքը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13699430X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Theresia Concordia Mengs
  3. Theresa Concordia Maron
  4. Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. Theresa Concordia Mengs
  6. Polt John H. R. (1997)։ «Anton Raphael Mengs in Spanish Literature»։ in Font Jordi Aladró։ Homenaje a Don Luis Monguió։ Hispanic monographs: Series Homenajes 13։ Newark, DE: Juan de la Cuesta։ էջեր 351–374։ ISBN 978-0-936388-82-3 
  7. Antonelli Cesareo։ «Sofia Clerk: pittore»։ Academia Nazionale di San Luca (Italian)։ Վերցված է January 24, 2019 

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]