Թետա-ռիթմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷՈՒԳ-ով գրանցված թետա ռիթմի օրինակ

Թետա ռիթմը (θ-ռիթմ) ունի 4-8 Հց հաճախություն և 20-ից մինչև 100 մկՎ տատանասահման։ Առավել արտահայտված է ջրաձիու գալարում (հիպոկամպ)։ Հասուն մարդու մոտ գրանցվում է գլխուղեղի առջևի շրջաններում՝ հուզական երկար լարվածության, որոնողական վարքի ժամանակ և դանդաղ քնի շրջանում։ Որոշակիորեն գրանցվում է երեխաների մոտ, երբ նրանք գտնվում են հուզականորեն ամբավարարված իրավիճակում։

Գլխուղեղի մյուս ռիթմերը[խմբագրել]

Ռիթմի անվանումը Հաճախականությունը (Հց) Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ 0,5-4 20-200
թետա-ռիթմ 4-8 20-100
ալֆա-ռիթմ 8-13 50-100
մյու-ռիթմ 7-11 30-50
կապա-ռիթմ 8-13 5-40
սիգմա-ռիթմ 12-14 մինչև 50
լյամբդա-ռիթմ 12-14 20-50
բետա-ռիթմ 13-30 5-30
գամա-ռիթմ 30-ից-120-170 մինչև 15

Գրականություն[խմբագրել]

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman