Jump to content

Թես Դեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թես Դեյլի
անգլ.՝ Tess Daly
Ծնվել էմարտի 29, 1969(1969-03-29) (57 տարեկան)
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունNew Mills School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել, հաղորդավար, լրագրող և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Վերնոն Քեյ[1]

Հելեն Էլիզաբեթ «Թես» Դեյլի (անգլ.՝ Helen Elizabeth «Tess» Daly. մարտի 29, 1969(1969-03-29), Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լրագրողուհի, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և գրող:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի մարտի 29-ին Անգլիայի Դերբիշիր կոմսությունում, Վիվիան (1932—2003) և Սիլվի Դեյլիների ընտանիքում[2]:

1990 թվականին նկարահանվել է «Duran Duran» ռոք երաժշտախմբի «Liberty» ալբոմի «Serious» և «Violence of Summer (Love's Taking Over)» երգերի տեսահոլովակներում, 1993 թվականին՝ «The Beloved» պարախմբի «Sweet Harmony» տեսահոլովակում[3]:

Եղել է ներքնազգեստներ արտադրող «La Senza» ընկերության դեմքը Մեծ Բրիտանիայում, մասնակցել 2009 թվականին այդ ընկերության կազմակերպած «Steal the Show Christmas» հեռուստաշոուին[4]: 2001-2002 թվականներին վարել է բրիտանական ITV հեռուստատեսային ցանցի Britain’s Brainiest Kid («Ամենախելացին») հեռուստախաղ-շոուն:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի սեպտեմբերի 12-ին ամուսնացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վեռնոն Քեյի հետ[5][6]: Զույգն ունի երկու դուստր. Ֆիբի Էլիզաբեթ Քեյը (ծնվ. 2004 թ. հոկտեմբերի 17-ին)[7] և Էմբեր Էլիզաբեթ Քեյը (ծնվ. 2009 թ. մայիսի 3-ին): Ընտանիքն ապրում է Բաքինգհեմշիր կոմսության Բեքոնսֆիլդ քաղաքում[8]:

  • Հեռուստահաղորդավարության ասպարեզում ներդրած ավանդի համար Հելեն Էլիզաբեթ «Թես» Դեյլին 2025 թ. հունիսի 13-ին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով[9][10][11]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.the-independent.com/arts-entertainment/tv/news/tess-daly-vernon-kay-split-b2973284.html
  2. «I laughed on the TV - but inside I was so broken up». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  3. Ankers A. Tess Daly Cringes At Nude 90’s Music Video Scenes – Of Which Her Husband Vernon Kay Is A Fan Արխիվացված 2019-07-14 Wayback Machine // Yahoo! News, 17.03.2016
  4. Tess Daly steals the show at La Senza Արխիվացված 2012-02-20 Wayback Machine, Bras.co.uk, 2 November 2009
  5. «The sun shone, the bride wore white ….and so did the groom», Արխիվացված 2008-12-01 Wayback Machine Bolton Evening News, 13 September 2003
  6. «The sun shone, the bride wore white ....and so did the groom». Bolton Evening News. 2003 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Great expectations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  8. Adams, Stephen (2008 թ․ մայիսի 4). «Perfect country life a short hop from the M25». Daily Telegraph.
  9. Birthday Honours List 2025 PM List Transparency Data (HTML) - GOV.UK
  10. «Gary Oldman and Strictly hosts join Beckham in honours». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 20-ին.
  11. London Gazette | issue = 64759 | date = 14 June 2025 | page = B18 | supp = y

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թես Դեյլի» հոդվածին։