Թեսլին (գետ)
Թեսլին | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 393 |
Ավազանի մակերես | 35 500 կմ² |
Ավազան | Խաղաղ օվկիանոս |
Ջրի ծախս | 300 մ³/վ |
Ջրահոսք | |
Գետաբերան | Յուկոն |
Գետաբերանի տեղակայում | Յուկոն |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Nałasìn River? և Dän Tàgé? |
Ջրի մարմիններ | Teslin Lake? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Յուկոն և Բրիտանական Կոլումբիա |
Ջրահավաք | Յուկոն գետի ավազան |
Թեսլին (անգլ.՝ Teslin River), գետ, որը հոսում է Յուկոնում, Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ 393 կմ երկարություն ունեցող Թեսլինը սկիզբ է առնում համանուն լճից և թափվում է Յուկոն գետը[1]։ Վերջինս հանդիսանում է Թեսլինի աջ վտակը։
Հիմնական վտակներն են՝ Ջենինգսը, Հեյնեսը, Սվիֆտը, Նասուտլինը, որոնք ևս աջակողմյան վտակներ են[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896-1899 թվականների Կլոնդայկի ոսկե տենդի ժամանակ՝ ոսկու որոնման գործողությունների ընթացքում, գետը ծառայել է ոսկեխույզերի տեղափոխմանը։ Գետի անգլերեն անվանումն վերցված է տեղաբնիկ ցեղերի լեզվից։ Թեսլինի հյուսիսային ափին ապրող Տյուչոն ցեղի լեզվով գետն անվանվում է Դելին Չու, իսկ դլինկիտներն այն անվանում են Դեյսլի Հինի (անգլ.՝ Deisleen Héeni):
Տեղի ինլանդական ցեղերի ինքնանվանումը հնչում է, որպես «Դայսլին Կվան», որը թարգմանաբար նշանակում է «Մեծերի հզոր ցեղ»[2]։ Հանքագործներն ու հետախույզները ուսումնասիրություններ անցկացնելով տարածաշրջանում արձանագրել են, որ բնօրինակ անվանումը, որն էլ դարձել է վերջինիս ընթացիկ անունը։ Գետի վերին հատվածը 1904-1951 թվականներին կոչվել է Ուայտսվան։ Թեսլինի մեջ թափվում են ևս երկու այլ գետեր։ Ջենինգսը՝ հարավ-արևելքից, իսկ Սվիֆտը՝ հյուսիս-արևելքից։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի ափագծի մոտ աճող ամենատարածված ծառը դա սև եղևնին է։ Գետում տարածված ամենանշանավոր ձկնատեսակն է սաղմոնն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The Atlas of Canada — Rivers». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Andrew Hope III (2000). Map of Tlingit Kwaans and Territories Alaska Native Knowledge Network. Paladin.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Teslin River Resources» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C. Michael Hogan, Black Spruce: Picea mariana, GlobalTwitcher.com, ed. Nicklas Stromberg, November, 2008
- Andrew Hope III, Alaska Native Knowledge Network. 2000. Map of Tlingit Kwaans and Territories
- Parks Canada. 1976. Wild Rivers: Yukon Territory, Published by Wild Rivers Survey, Planning Division, Parks Canada, 84 pages
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեսլին (գետ)» հոդվածին։ |
|