Թեոդորոս Պապալուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեո Պապալուկասից)
Թեոդորոս Պապալուկաս

Դիրքը Խաղարկող
Ռմբարկու
Թեթև հարձակվող
Համար № 4, 44
Ի ծնե տրված անունը Θεόδωρος Παπαλουκάς
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Աթենք, Հունաստան
Ազգություն Հունաստան Հույն
Հասակ 200 սմ
Քաշ 102 կգ
Կարիերայի պատմություն
ՀունաստանԱմբելոկոպի (1995-1997)
ՀունաստանԴաֆնի Աթենք (1997-1999)
ՀունաստանՊանիոնիոս (1999-2001)
ՀունաստանՕլիմպիակոս ԲԱ (2001-2002)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (2002-2008)
ՀունաստանՕլիմպիակոս ԲԱ (2008-2011)
Իսրայել Մակկաբի Թել Ավիվ ԲԱ (2011-2012)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (2012-2013)

Թեոդորոս «Թեո» Պապալուկաս (հուն.` Θεόδωρος "Τεό" Παπαλουκάς, մայիսի 8, 1977(1977-05-08), Աթենք, Հունաստան), հույն նախկին բասկետբոլիստ, խաղարկող։

Պրոֆեսիոնալ կարիերան Պապալուկասն սկսել է 1995 թ.-ին` հանդես գալով տեղական մի շարք երկրորդ դիվիզիոնային ակումբներում, որից հետո՝ 2001 թ.-ին, նրան ձեռք է բերում Հունաստանի առաջատար ակումբ համարվող «Օլիմպիակոսը», որի կազմում 2002 թ.-ին դառնում է Հունաստանի գավաթակիր։ «Օլիմպիակոսի» կազմում, սակայն, Պապլուկասն անցկացնում է միայն մեկ մրցաշրջան, որից հետո տեղափոխվում է «ԲԿՄԱ»։ «Կարմիր ակումբում» Պապալուկասի կարիերան թևակոխում նոր փուլ՝ նրան բերելով համընդհանուր ճանաչման Եվրոպայոմ։ 2004–05 մրցաշրջանում Պապալուկասը թիմում կատարում էր առաջնային պահեստայինի դեր։ Սակայն Պապալուկասը ստանձնում է կարևոր մեկնարկային խաղացողի դեր 2006 թ.-ին, երբ նա 35 տարի անց ԲԿՄԱ-ին առաջնորդում է Եվրալիգայի եզրափակիչ ռաունդ (Euroleague Final Four)։ Պապալուկասին հետագայում շնորհվում է եզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը։ Հաջորդ տարի նրան շնորհվում է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը, սակային նրա թիմն այդ տարի չի կարողանում հաղթող դուրս գալ եզրափակիչ ռաունդում։ 2008 թ.-ին՝ Պապալուկասը երկրորդ անգամ հաղթում է Եվրալիգայի տիտղոսը «ԲԿՄԱ»-ի կազմում։ Նույն թվականի ամռանը Պապլուկասն ավարտում է կարիերան մոսկովյան ակումբում և վերադառնում «Օլիմպիակոս»՝ անցկացնելով այնտեղ երեք մրցաշրջան։

Հանդես է եկել նաև նաև Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]