Թեո Հաչքրաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեո Հաչքրաֆթ
Hurts - Theo Hutchcraft.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 30, 1986(1986-08-30)[1] (33 տարեկան)
Ռիչմոնդ, North Yorkshire, Նորթ Յորքշիր[2]
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Մանչեսթեր
Ժանրերսինտի-փոփ, փոփ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործունեություն2002-ներկա
ԼեյբլRCA
ԿապվածHurts
ԿայքՊաշտոնական կայքը
Hurts Վիքիպահեստում

Թեո Հաչքրաֆթ (անգլ. Theo Hutchcraft ծնվել է 1986 թվականի օգոստոսի 30-ին՝ Անգլիայում), անգլիացի երաժիշտ, Hurts խմբի վոկալիստ։

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Թեոն 2 տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա և հաստատվում Պերտ քաղաքում։ Եղբոր՝ Ջեքի ծնվելուն պես վերադառնում են Անգլիա։ Երբ արդեն 8 տարեկան է դառնում, հաստատվում է մի քանի հարյուր բնակիչ ունեցող քաղաքում։ Ավարտել է Ռիչմոնդ դպրոցը, այնուհետև սովորել Queen Elizabeth Sixth Form College-ում։ Հաչքրաֆթը սովորել է ինժեներա-ֆիզիկա ու իր խոսքերով, եթե չդառնար երաժիշտ ապա կլիներ գիտնական։ Նրա առաջին գնած երաժշտական ալբոմը եղել է ռեփեր Էմինեմի «The Slim Shady LP» ալբոմը։ 2002–2004 թվականների ընթացքում գրել է միայն ալտերնատիվ հիփ-հոփ ոճի երաժշտություն՝ RooFio անվանմամբ։ 2003 թ.-ին նույնիսկ վաճառել է CD-սկավառակներ «RooFio – The World Of RooFio» 3 ֆունտով։ Նա նաև ունեցել է բավականին լավ դի-ջեյի կարիերա. "Ես 16 տարեկան հասակում հաղթել եմ Բրիտանիայում անցկացվող լավագույն դի-ջեյների փառատոնում և դարձել եմ լավագույն դի-ջեյը այդքան փոքր հասակում, դա ֆանտաստիկ էր, որովհետև այդ մրցույթն անց էր կացվում 18-ից փոքրերի և մեծերի համար, բայց ես մասնակցեցի վստահ լինելով ուժերիս վրա, մեծ պատիվ էր այդ փառատոնում հաղթելը"

Daggers[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարեկանում ծանոթանում է այժմյան Hurts-ի երկրորդ անդամ Ադամ Անդերսոնի հետ։ Միասին կազմում են Բարրի խումբը։ Բայց Dexys Midnight Runners խմբի անդամները նրանց ներքաշում են խոշոր դատավարության մեջ և ստիպված վերանվանում են։ Ակնհայտ է, որ նրանցից մի քանիսը Dexy-ից հետո համալրում են Բարրի խումբը։

Hurts[խմբագրել | խմբագրել կոդը]

Daggers խմբի լուծարումից հետո, Թեոն ու Ադամը որոշում են ստեղծել արդեն նոր դուետ՝ Hurts անվամբ։ 2009 թ.-ին նրանց ճանաչեց ողջ աշխարհը։ Իրենց առաջին՝ Wonderful Life տեսահոլովակը նկարահանել են ընդամենը 20 ֆունտով։ Դուետն ընդգրկվել է 10 լավագույնների մեջ BBC Sound-ի վարկածով 2010 թ.-ին։ Այս պահին դուետն ունի երկու ալբոմ՝ Happiness(2010) և (Exile)(2013)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրելի ֆուտբոլային ակումբն Անգլիական Միդլսբրոն է
  • Առաջին ունկնդրած համերգն եղել է Green Day-ի ելույթը 11 տարեկան հասակում
  • Երաժշտական նախապատվություններն են՝ Depeche Mode, The Drums, Lana Del Rey
  • Թեոն ունի ականջօղ ձախ ականջին ու, երբ իրեն հարցրել են, թե ինչու՞ է կրում պատասխանել է. "Երբ ես փոքր էի չհասկանալով մասնակցում էի աղանդի արարողություններին, որի անդամները սարսափելի գործողություններ էին կատարում ու բոլորը կրում էին ականջօղ ձախ ականջին, իսկ երկրորդ տարբերակը սա է` ստացել եմ ծննդյանս 21-րդ ամյակին, ո՞ր տարբերակին կցանկանաք հավատալ"
  • Թեոն գնեց ոսկե շղթա, երբ կնքեց պայմանագիր ձայնագրման ստուդիաներից մեկի հետ, բայց պայմանով, որ եթե ամեն ինչ իր պլաններով չընթանա, վերադարձնի հետ և ստանա իր գումարը
  • Թեոն գրել է «Evelyn» երգի բառերը, երբ պառկած էր հիվանդանոցում, ապակիով վնասել էին դեմքը. "Ես չեմ սիրում հիանդանոցներ, դրա համար էլ մի փոքր վախեցել էի, երբ հայտնվեցի այդտեղ, ինձ օրական 4 անգամ բուժիչ նյութեր էր տալիս մի գեղեցիկ բուժքույր Էվելայն անունով, այդ ժամանակ բաց պալատում էի, այնքան նուրբ աղջիկ էր, որ միանգամից ուղեղումս ցանկություն հայտնվեց երգ նվիրել նրան" Ահա այդպես ծնվեց «Evelyn» երգի միտքը, դա հին, մութ պատմություն է։
  • Ձախ կրծքին ունի ռուսերեն «Счастье» գրառմամբ դաջվածք, որը կարելի է տեսնել «Россия» տեսահոլովակում լրացուցիչ DVD սկավառակում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Discogs — 2000.
  • Freebase Data DumpsGoogle.