Jump to content

Թեո Էվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեո Էվան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն
հուն․՝ Ευάγγελος Θεοδώρου
Նաև հայտնի է որպեսTheo Evan
Ծնվել էմայիսի 16, 2002(2002-05-16)[1] (23 տարեկան)
Նիկոսիա, Կիպրոս[2]
Երկիր Կիպրոս
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և պարող
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
 Theo Evan Վիքիպահեստում

Էվանգելոս Թեոդորու (հուն․՝ Ευάγγελος Θεοδώρου, մայիսի 16, 2002(2002-05-16)[1], Նիկոսիա, Կիպրոս[2]), հայտնի է իր բեմական Թեո Էվան անունով, կիպրացի երգիչ, երգահան, պարող և դերասան: Ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում, սակայն չի անցել եզրափակիչ:

Ծնվել է Նիկոսիայում՝ հունական ծագման կիպրական ընտանիքում։ Իր պատանեկությունն անցկացրել է դպրոցի երգչախմբում: Յոթ տարեկանից սկսած զբաղվել է երգով և պարով, իսկ պատանեկությունից սկսել է երգեր գրել։ Կիպրոսում հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում և տաղանդի ներկայացման շոուներում[3][4]։

Նիկոսիայի անգլիական դպրոցն ավարտելուց հետո Էվանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Բոսթոնի Բերքլի երաժշտական քոլեջում երաժշտություն և կատարողական արվեստ սովորելու համար։ Գերազանցությամբ ավարտել է այն: Այդ ժամանակից ի վեր՝ երեք անգամ հրավիրվել է որպես պատվավոր հյուր համալսարանի ավարտական արարողությանը ներկա գտնվելու համար, այդ արարողություններում եղել են այլ արվեստագետներ, ինչպիսիք են Միսի Էլիոթը, Ֆարել Ուիլյամսը, Ջոն Լեջենդը և Ջասթին Թիմբերլեյքը[5]։ 2021 թվականին թողարկել է դեբյուտային «The Wall» սինգլը։ «Էյֆորիա» ամերիկյան հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի յոթերորդ սերիայում հանդես է եկել որպես երկրորդ պլանի դերասան[6][7]։ Լոս Անջելեսում մնալուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և շարունակել երաժշտական կարիերան[8]։

2024 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարվել է, որ ներկայացնելու է Կիպրոսը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում[9]։ 2017 թվականից ի վեր առաջին անգամ է, երբ Կիպրոսը ներկայացվում կիպրացի երգչի կողմից[10]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլ Տարի
"The Wall" 2021
"So Cold" 2022
"Burn Us Down"
"Save Me from Myself" 2023
"Dark Side"
"The Cost of Losing You" 2024
"Fading Dreams"
"Shh" 2025

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Theo Evan: 10 Facts about Cyprus’ Eurovision 2025 singer
  2. 2,0 2,1 2,2 Cyprus 2025 - Theo Evan — 2025.
  3. «Theo Evan set to represent Cyprus at Eurovision 2025». The Greek Herald. 2024 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Eurovision 2025: Ο Theo Evan θα εκπροσωπήσει την Κύπρο» [Eurovision 2025: Theo Evan will represent Cyprus]. Athens Voice. 2024 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. Rijmenams, Leslie (2024 թ․ սեպտեմբերի 3). «Qui est Theo Evan, premier candidat pour l'Eurovision 2025 ?» [Who is Theo Evan, first candidate for Eurovision 2025?]. Nostalgie (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Adams, William Lee (2024 թ․ սեպտեմբերի 2). «Theo Evan is Cyprus' Eurovision 2025 singer». Wiwibloggs. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. van den Berg, Sabien (2024 թ․ սեպտեմբերի 2). «Theo Evan to represent Cyprus at Eurovision 2025!». ESCXtra. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Theo Evan: Ποιος είναι ο τραγουδιστής που θα εκπροσωπήσει την Κύπρο στην Eurovision» [Theo Evan: Who is the singer who will represent Cyprus in Eurovision]. Metrosport. 2024 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «Theo Evan will represent Cyprus at Eurovision 2025». eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Kouras, Bill (2024 թ․ սեպտեմբերի 4). «Theo Evan to Represent Cyprus at Eurovision 2025». Greek City Times. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.