Թեոյդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեոյդոս Անբերդցի (), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան, Վաչուտյան իշխանատոհմի իշխան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան կողմնակալության ազդեցիկ կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Ամբերդեցու որդին է։ Արձանագրություններում կոչվել է նաև «Չրքին», որ թարգմանաբար նշանակում է տգեղ։ Կարբիի հաղթակամար-եկեղեցու պատին Քուրդ Բ1338 թ-ին փորագրված արձանագրության մեջ արդեն իսկ վավերացվել է Քուրդ Բ-ի իրավահաջորդի՝ Թեոյդոսի Անբերդի տեր և հոր գահակից լինելու փաստը., , և հարազատ որդի մեր Չրքին, տէր Անբերդոյ գավառիս, , արտահայտությամբ։ Թեոյդոս իշխանաց-իշխանը հորը փոխարինել է 1340-ական թվականների կեսերից։ Նրա գահակալումը համընկել է իլխանության հոգեվարքի շրջանին, երբ մոնղոլական կենտրոնական իշխանությունը ներքին հակամարտությունների և սելջուկ-թուրքերի հարվածների տակ այքան էր թուլացել, որ այդ զգացվում էր նաև իլխանության ծայրամասերում և իր արտահայտությունն էր գտնում կենտրոնական իշխանության մեկուկես դար գոյատևած ձևերի վերացմամբ։ Նման մի վավերաթուղթ է Թեոյդոս Չրքինի 1343 թ-ին Կարբիի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին փորագրված արձանագրությունը։ Ահա այն., , Ես՝ Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդոյ գաւառի, անիրաւունք տեսա, որ զճանապարհորդի ձիաւլուխ տաին։ Մենք զայս արձան գրեցաք, որ այլ ի Կարբի ճանապարհորդի ձիաւլուխ չտան, , ։ Այս արձանագրությամբ Թեոյդոսը վերացրել է, , ձիավլուխի, , ` իլխանական պետության մեջ սուրհանդակներին, երթևեկին և հարկահավաքներին ձիով, պարենով, անասնակերով ապահովելու պարտականությունը, որ ամբողջ ծանրությամբ ընկած էր բնակչության ուսերին։ Արձանագրությունից պարզվում է, որ թեև Թեոյդոսը իր իշխանատիրույթում նման հանդուգն որոշում կարող էր կայացնել, բայց իրեն իշխանաց-իշխան կոչում չի վերագրել, քանի որ հայրը` իշխանաց-իշխան øուրդ Բ-ն դեռևս կենդանի էր։ Միայն 1350 թ-ի Հովհաննավանքի նվիրատվական արձանագրության մեջ է նա իրեն իշխանաց-իշխան կոչել., , Ես՝ Թէոյդոս, մականուն Չրքին, իշխանաց-իշխան, որդի Անբերդեցի Քրդին իշխանաց իշխանին.., , ։ Արձանագրության շարադրման եղանակը հուշում է, որ գրվել է ի հիշատակ Քուրդ Բ-ի, որի մահը տեղի է ունեցել հենց այդ տարի՝ 1350 թ-ին։ Այս արձանագրությունն առանձնահատուկ է նրանով, որ արդեն իշխանատիրույթի լիիրավ տեր Թեոյդոսի հոր հիշատակին տված նվերների հաստատումը կատարել է մայրը՝ Խուանդ խաթունը։ Փաստորեն իշխանատիրույթի պատասխանատուն, երկրորդ դեմքը դեռևս Խուանդ խաթունն էր։ Հենց այս ժամանակներում իլխանության փլատակների վրա իշխանության գլուխ բարձրացավ Չոբանյան Մելիք Աշրաֆը ու արյունով ծածկեց Հայաստանն ու ոչնչացրեց Հայաստանի անկախ իշխանությունները։ 1350 թ-ից հետո, Թեոյդոս իշխանաց-իշխանի օրոք, հայկական շատ իշխանական տների նման Վաչուտյաններն էլ կորցրեցին իրենց տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.։
2. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Երևան, 2001 թ., էջ 95-97։
3. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, , , Բանբեր Երևանի համալսարանի, , , 1981 թ., թիվ 3։