Թեոդոր Շթորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Շթորմ
Theodor Storm (1817-1888).jpg
Ծնվել է սեպտեմբերի 14, 1817(1817-09-14)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Հուզում, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[8]
Վախճանվել է հուլիսի 4, 1888(1888-07-04)[1][2][3][4][5][6][7] (70 տարեկանում)
Վախճանի վայր Հաներաու-Հադեմարշեն, Mittelholstein, Rendsburg-Eckernförde, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մասնագիտություն բանաստեղծ, վիպասան, փաստաբան և գրող
Լեզու գերմաներեն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Քրիստիան-Ալբերտի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գրական ուղղություններ ռեալիզմ
Պարգևներ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Կայք storm-gesellschaft.de
Theodor Storm Վիքիպահեստում

Հանս Թեոդոր Վոլդզեն Շթորմ (գերմ.՝ Hans Theodor Woldsen Storm, սեպտեմբերի 14, 1817(1817-09-14)[1][2][3][4][5][6][7], Հուզում, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[8] - հուլիսի 4, 1888(1888-07-04)[1][2][3][4][5][6][7], Հաներաու-Հադեմարշեն, Mittelholstein, Rendsburg-Eckernförde, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի ականավոր բանաստեղծ և արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Շթորմը ծնվել է 1817 թվականի սեպտեմբերի 14-ին Հուզում քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, ապա փոխադրվել է Լյուբեկ և ավարտել տեղի գիմնազիան։ 1837-1839 թվականներին Շթորմը իրավաբանություն է ուսանում Քիլի (1837-1838), ապա Բեռլինի (1838-1839) համալսարաններում։ 1840 թվականին նա վերադառնամ է Քիլ և աշխատում որպես փաստաբան՝ միաժամանակ զբաղվելով գրական գործունեությամբ։ Այստեղ Շթորմը ծանոթանում է Թեոդոր և Թիխո Մոմզեն եղբայրների հետ, և նրանց հետ միասին հավաքում ու 1843 թվականին հրատարակում է շլեգվիգ-հոլշտայնյան ժողովրդական երգերի մի ժողովածու՝ «Երեք բարեկամների երգերի գիրք» խորագրով. ժողովրդական երգերի կողքին ժողովածուում ամփոփվում են նաև Թիխո Մոմզենի և Թեոդոր Շթորմի բանաստեղծությունները։ Շթորմի ստեղծագործական կյանքի աոաջին շրջանի վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդուարդ Մորիկեն, Յոզեֆ ֆոն Այխենդորֆը և Հայնրիխ Հայնեն։ 1853 թվականին Շթորմը փոխադրվում Է Պոտսդամ. այդ ժամանակ նա արդեն անվանի բանաստեղծ ու նովելիստ էր։ Այստեղ նա բարեկամական կապեր Է հաստատում Յոզեֆ ֆոն Այխենդորֆի, Պաուլ Հայզեի և Թեոդոր Ֆոնտանեի հետ։ 1865 թվականին Իվան Տուրգենևի հրավերով Շթորմը մեկնում է Բադեն-Բադեն։ Այդ հանդիպումը սկիզբ Է դաոնում Տուրգենևի և Շթորմի բարեկամության և երկար տարիներ շարունակվող նամակագրության։ 1881 թվականին դժգոհ Օտտո ֆոն Բիսմարկի վարած քաղաքականությունից, Շթորմը հեռանում է Պոտսդամից և բնակության տեղափոխվում Հադեմարշեն գյուղը, որտեղ խաղաղության մեջ անցկացնում է կյանքի վերջին տարիները։ Նա վախճանվում է 1888 թվականի հուլիսի 14-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական փոստի նամականիշ նվիրված Թեոդոր Շթորմի մահվան 100-ամյակին

Թեոդոր Շթորմը քիչ է գրել, սակայն նրա ամբողջ ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր արվեստով և լեզվի կատարելությամբ։ Նա 19-րդ դարի երկրորդ կեսի գերմանական գրականության նշանավոր դեմքերից մեկն է, ում ստեղծագործությունները մեծ դեր են կատարել գերմանական ուշ ռոմանտիզմից քննադատական ռեալիզմին անցման ժամանակաշրջանի գրականության զարգացման գործում։ Շթորմը գրական ասպարեզ է իջել որպես քնարերգու բանաստեղծ, սակայն գերմանական գրականությանը Շթորմի մատուցած իսկական ծաոայաթյունը, նրա նորավեպերն են, որոնց գլխավոր հերոսը բնության ծոցում խաղաղ կյանքով ապրող մարդն է, ով անզոր լինելով իշխող սոցիալական չարիքը վերացնել՝ ապրում է բարու հաղթանակի անիրական հույսով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Շթորմի արձանը հայրենի Հուզում քաղաքում
  • Heinrich Detering: Kindheitsspuren. Theodor Storm und das Ende der Romantik. Boyens, Heide 2011. ISBN 978-3-8042-1333-3.
  • Gerd Eversberg (Hrsg.)։ Storms erste große Liebe. Theodor Storm und Bertha von Buchan in Gedichten und Dokumenten. Boyens, Heide 1995, ISBN 3-8042-0762-6.
  • Jean Firges: Theodor Storm. Idylle und Verfall. Sonnenberg, Annweiler 2001, ISBN 3-933264-11-1. (Exemplarische Reihe Literatur und Philosophie, Bd. 09)
  • Asteris Koutoulas: Theodor Storms Novelle „Hans und Heinz Kirch“. Essay.
  • Hildegard Lorenz: Varianz und Invarianz. Theodor Storms Erzählungen: Figurenkonstellationen und Handlungsmuster. Bonn 1985.
  • Hans-Erich Teitge (Kompilator); Deutsche Staatsbibliothek (Hrsg.)։ Theodor-Storm-Bibliographie. 1967.
  • Theodor-Storm-Gesellschaft Husum: Die Storm-Handschriften aus dem Nachlaß von Ernst Storm. Mit der Edition des „Concepts“ zur Novelle „Der Schimmelreiter“. Hrsg. Kultur Stiftung der Länder Bundesministerium des Innern Innenministerium des Landes Schleswig holstein etc.. Kulturstiftung der Länder, Berlin 1999. (patrimonia 151)
  • Wulf Wülfing: „Luft ist kein leerer Wahn.“ Theodor Fontane und die Berliner Luft als Metapher für das politisch-gesellschaftliche Klima im nachmärzlichen Preußen; unter besonderer Berücksichtigung des Briefwechsels mit Theodor Storm im Jahre 1853. In: Formen der Wirklichkeitserfassung nach 1848. Deutsche Literatur und Kultur vom Nachmärz bis zur Gründerzeit in europäischer Perspektive. Bd. 1. Hrsg. v. Helmut Koopmann und Michael Perraudin unter Mitarb. v. Andrea Bartl. Aisthesis. Bielefeld 2003, S. 167–188.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 Шторм Теодор // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png