Թեոդոր Հոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Հոլլ
անգլ.՝ Theodore Hall
Theodore Hall ID badge.png
Ծնվել էհոկտեմբերի 20, 1925(1925-10-20)[1]
ԾննդավայրFar Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 1999(1999-11-01)[1] (74 տարեկանում)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
ԿրթությունՀարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Theodore Hall Վիքիպահեստում

Թեոդոր Ա. Հոլլ (անգլ.՝ Theodore А. Hall; հոկտեմբերի 20, 1925(1925-10-20)[1], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1999(1999-11-01)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)), ֆիզիկոս-հրաշամանուկ, Մանհեթենյան նախագծի մասնակից։ Ծրագրի գաղտնիքները փոխանցել է ԽՍՀՄ-ին , բացահայտվել է, բայց չի դատապարտվել, այլ միայն ազատվել է աշխատանքից։ Գիտությամբ  է զբաղվել ԱՄՆ-ում և Անգլիայում, արժեքավոր ներդրում է ունեցել կենսաբանական օբյեկտների հետազոտության մեթոդներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Ալվին Հոլցբերգը ծնվել է Բարնեթ Հոլցբերգ (հայրը փոխել է ազգանունը Հոլլ հակասեմիտիզմից խուսափելու համար) և Ռոզե Մոսկովիչ զույգի հրեական ընտանիքում։ Մանկությունն անցել է Նյու-Յորքի շրջանում Մեծ Դեպրեսիայի ժամանակներում։ Նրա հայրը մուշտակագործ էր և Մեծ ճգնաժամը զգալիորեն վնասել է նրանց բիզնեսին։ Երբ նրա հոր գործերն այնքան վատացան, որ այլևս ընտանիքի ապրուստը չէր լինում հոգալ, ընտանիքը տեղափոխվեց Վերին Մանհեթեն, Վաշինգթոնի բարձունքներ (անգլ.՝ Washington Heights)[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկան հասակում ընդունվել է Կոլումբիայի համալսարան, 16 տարեկանում` Հարվարդ։ Այնտեղ նա 18 տարեկանում ստացել է գիտական աստիճան, իսկ 19 տարեկանում ընդգրկվել է միջուկային զենքի մշակման Մանհեթենի նախագծի մեջ, որտեղ աշխատել է շատ ինտենսիվ, որպեսզի առաջ անցնի նացիստական Գերմանիայի համանման մշակման ծրագրից[3]։

Հոլլն ավարտել է ուսումը և զբաղվել է գլխավորապես մոլեկուլային կենսաբանությամբ։ Հոլլն արժեքավոր ներդրում է կատարել էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ կենսաբանական օբյեկտների ռենտգենյան մեթոդներով ուսումնասիրության գործում, որը համարվել է իր կյանքի բարձրագույն նվաճումը։ 1968 թվականին Հոլլի հայտնագործած մեթոդը թույլ է տալիս իմանալ էլեկտրոնային մանրադիտակի տակ գտնվող նմուշի քիմիական կազմը ըստ նմուշի ռենտգենյան ճառագայթների արտանետած սպեկտրի[4]։ 1962 թվականից ապրել է Անգլիայում, որտեղ աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում, Քեմբրիջում։

Խորհրդային լրտես[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ տարիներ անց հայտնի է դարձել, որ նա զուտ մաքուր իդեալիստական հայացքներից ելնելով իր ծառայություններն է առաջարկել խորհրդային կողմին, դիմելով ԱՄՆ ԿոմԿուսին և առաջին իսկ հանդիպման ժամանակ ՝ 1944 թվականին փոխանցելով պլուտոնիումային «Ֆաթ Ման» ռումբի  (անգլ.՝ Fat Man) գծագրերը։ Ընդ որում, ըստ երևույթին, խորհրդային կողմին հայտնել է ռումբի աշխատանքի կարևոր սկզբունքը` իմպլոզիումային պայթյունը։ Ըստ որոշ խորհրդային աղբյուրներին տեղեկացրել է նաև առաջին միջուկային փորձարկման ամսաթիվը[5]։ 

Հոլլը բացահայտվել է ամերիկյան հակահետախուզության «Վենոնա» նախագծի շրջանակներում որպես «Մլադ» մականունով գործակալ։ Քանի որ «Վենոնա» նախագիծը գաղտնի էր, այն հնարավոր չէ օգտագործել դատարանում և իշխանությունները կարող էին ընդամենը հեռացնել Հոլլին[6]։

1995 թվականին Վենոնայի արդյունքների հրապարակման առնչությամբ Հոլլը հայտնի դարձավ որպես լրտես եւ գրեթե խոստովանել է 1997թվականին։ Հոլլի մահից հետո նրա կինը ՝ Ջոան Հոլլը հուշագրություններ է հրապարակել, որտեղ բացատրել է ամուսնու դրդապատճառները նրա իսկ խոսքերից։ Հոլլը վախենում էր, որ պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը կլինի ռեակցիոն ուժ, և վտանգավոր է նրան ատոմային ռումբի մենաշնորհը թողնելը։ Հատկապես նա վախենում էր տնտեսական ճգնաժամի կրկնությունից և ծայրահեղ աջ անտիսեմիտների իշխանության գլուխ բարձրանալուց։ Դերակատարում է ունեցել նաև ԽՍՀՄ առաջին սոցիալիստական պետության նկատմամբ համակրանքը, որը նաև նացիստական հարձակման զոհ էր դարձել. այդ համակրանքն անցել էր ստալինյան խոշոր դատական գործընթացների ճգնաժամերի միջով և Հիտլերի հետ չհարձակման պակտի կնքման միջով։ Անձնական կիսախոստովանության մեջ Հոլլը նշում է, որ ԽՍՀՄ-ին գաղտնիքների փոխանցումը, հնարավոր է, կանխել էր Չինաստանի դեմ 1949—1950 թվականներին  ամերիկյան ռումբի օգտագործումը։ Հոլլը խոստովանել է նաև, որ խորհրդային ռեժիմի բացահայտումները ստիպել է նրան մտածել իր արարքի ճիշտ լինելու մասին։ Ըստ Հոլլի տված հարցազրույցի.

Aquote1.png ...Ես գործել եմ որպես խակ, անփորձ ու շատ ինքնավստահ տասնիննամյա երիտասարդ։ Ես արդեն այն անձը չեմ, բայց և չեմ ամաչում դրանից։ Aquote2.png


Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 1- ին Քեմբրիջում։

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Albright, Joseph; Marcia Kunstel (1997). Bombshell: The Secret Story of America's Unknown Atomic Spy Conspiracy. New York: Times Book. ISBN 081292861X.
  3. Мемуары Джоанн Холл (անգլերեն)
  4. Patrick Echlin.
  5. «СОВЕТСКАЯ РОССИЯ», № 39 (12663), четверг, 24 марта 2005 г.
  6. Theodore Hall, Prodigy and Atomic Spy, Dies at 74, некролог в «Нью-Йорк Таймс»

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]