Թեոդոր Բուրադա
Թեոդոր Բուրադա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1839[1] Յասի, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | փետրվարի 17, 1923[1] (83 տարեկան) Յասի, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երաժշտագետ և ազգագրագետ |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ռումիներեն |
![]() |
Թեոդոր Բուրադա (ռումիներեն՝ Teodor Burada, հոկտեմբերի 3, 1839[1], Յասի, Մոլդովական իշխանություն - փետրվարի 17, 1923[1], Յասի, Ռումինիա), ռումինահայ ազգագրագետ, երաժշտագետ, բանահավաք, ջութակահար։ Ռումինիայի ակադեմիայի անդամ (1877 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավաբանական և երաժշտական կրթություն ստացել է Փարիզում։ 1862–1909 թվականներին համերգներով հանդես է եկել Ռումինիայում, Ռուսաստանում։ Յասիում հրատարակել է «Երաժշտական ալմանախ» (1875–1877 թվականներ), 1877–1901 թվականներին դասավանդել տեղի կոնսերվատորիայում։ Ռումինական պատմական երաժշտագիտության և բառարանագրության հիմնադիր, ռումինական ազգային էթնոերաժշտագիտության սկզբնավորողներից։ Հավաքել է ռումինական երաժշտական բանահյուսության գործեր, հայտնաբերել հայկական երգ ու պարի հետքեր Ռումինիայում («Արմենյասկ» պարը)։
Գրել է երկեր՝ ջութակի, դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի համար։ «Եղերերգեր» (1878), «Հարսանեկան սովորույթներ» (1889) աշխատութնունների հեղինակ։ Ռումինիայում առաջին «Երաժշտական բառարանի» (1875) և «Թատրոնի պատմությունը Մոլդովայում» գրքի հեղինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cosma, Viorel (2001). "Burada, Teodor T.". In Sadie, Stanley; Tyrrell, John (eds.). The New Grove Dictionary of Music and Musicians (2nd ed.). London: Macmillan. ISBN 978-1-56159-239-5.
- Cucuteni-Trypillya: una grande civiltà dell'antica Europa
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|