Թեոդորոս Ռշտունի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեոդորոս Ռշտունի (այլ կիրառումներ)
Թեոդորոս Ռշտունի
Թեոդորոս Ռշտունի
ՀեղինակԾերենց
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Թեոդորոս Ռշտունի
Հրատարակման տարեթիվ1881

Թեոդորոս Ռշտունի՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1881 թ.[1]։

Այս վեպում արտահայտված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է VII դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծերենց (2015-10-09)։ Թէոդորոս Ռշտունի (հայերեն)։ Aegitas։ ISBN 9781772467987