Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդորոս Դյուրոն եկեղեցի
Autka 1900 3.jpeg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
ՏարածաշրջանՂրիմ
Դավանանքքրիստոնեություն
Կոորդինատներ: 44°29′32.800000098389″ հս․ լ. 34°8′39.300000099998″ ավ. ե. / 44.49244444447177216° հս․. լ. 34.14425000002777466° ավ. ե. / 44.49244444447177216; 34.14425000002777466

Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (ռուս.՝ Церковь святого великомученика Феодора Тирона), հունական եկեղեցի Ղրիմի Յալթա քաղաքում։ Յալթայի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա մասին կա 1778 թվականի հիշատակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթայի և նրա շրջակայքի քրիստոնեական տաճարների ցուցակներում, երբ 1778 թվականին հույները արտաքսվեցին Ղրիմից, հիշատակվում է հունական հնագույն տաճարը՝ Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցին, որը գտնվում էր Վերին Աուտկայում։ 1788 թվականին վերադառնալով իրենց նախկին բնակավայր՝ հույները վերականգնել են այդ ընթացքում ավերված եկեղեցին։ Այն կառուցվել է պետական ​միջոցներով և հանդիսավորությամբ օծվել 1842 թվականի նոյեմբերի 30-ին։ Եկեղեցու շենքը փայտյա էր[2]։

19-րդ դարի վերջում Աուտկայի բնակչությունը արագ աճում էր, և ավելի ընդարձակ շենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 1898 թվականին հին եկեղեցին ապամոնտաժվեց և նրա տեղում կառուցվեց նոր շենք։ Նոր եկեղեցու կառուցման գործին ակտիվորեն մասնակցել է ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։ Այս առիթով նա բանակցել և հանդիպել է արքեպիսկոպոս Դմիտրիի հետ։ Նոր շենքը կառուցված է բյուզանդական ոճով[2]։

Եկեղեցին կոչվել է քրիստոնեական սուրբ Թեոդորոսի անունով։ Թեոդորոս Դյուրոնը (հունարեն՝ «նոր գրանցված» կամ «նորեկ» զինվոր) կամ Ամասիացին ծնվել է Ամասիայի գյուղերից մեկում՝ քրիստոնեական ընտանիքում։ Շատ վաղ զրկվել է մորից։ Նա շատ ուժեղ երիտասարդ էր, և շրջանի զորահրամանատարը նրան ընդգրկեց իր բանակում։ Ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ հրամանատարը հանգստանում էր, նրա վրա հսկա վիշապօձ է հարձակվում։ Թեոդորոսը, ցատկելով, սրի հարվածով սատկացնում է օձին։ Թեոդորոսը նահատակվել է 306 թվականին[3]։ Դրանք այն ժամանակներն էին, երբ քրիստոնյաները դեռ ստիպված էին զոհեր մատուցել տարբեր հեթանոսական աստվածների։ Սակայն Թեոդորոսը հրաժարվեց և ապստամբեց։ Դրա համար նրան այրեցին խարույկի վրա։ Բոլոր քրիստոնեական երկրներում Թեոդորոսը վայելում է անսասան հարգանք, և նրա պատվին շատ տաճարներ են կառուցվել աշխարհի բոլոր անկյուններում[4]։

Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցու վանահայրն է ավագ երեց Ռոստիսլավ Գոցկալյուկը։ Հասցեն՝ ք. Յալթա, Կոլխոզնի նրբանցք, 1[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Церковь святого великомученика Феодора Тирона»։ Վերցված է 2019 Փետրվար 19 
  3. «ԹԵՈԴՈՐՈՍ ԶՈՐԱՎԱՐ» 
  4. «Церковь Святого Великомученика Феодора Тирона» 
  5. «ЯЛТИНСКОЕ БЛАГОЧИНИЕ. ХРАМ СВЯТОГО ВЕЛИКОМУЧЕНИКА ФЕОДОРА ТИРОНА.»