Թեոդորա Ինյաց
| Թեոդորա Ինյաց սերբ.՝ Teodora Injac | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 26, 2000 (25 տարեկան) |
| Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | շախմատիստ |
Թեոդորա Ինյաց (սերբական կիրիլիցա՝ Теодора Ињац, մայիսի 26, 2000, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[1]), սերբ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2021), միջազգային վարպետ (2023), Սերբիայի շախմատի կանանց առաջնության չեմպիոն (2018, 2019, 2020), Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն (2025):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդորա Ինյացը երեք տարի անընդմեջ հաղթել է Սերբիայի կանանց շախմատի առաջնությունում՝ 2018, 2019 և 2020 թվականներին[2]։ Շախմատիստուհին Սերբիայի կանանց հավաքականը ներկայացրել է 2018[3], 2022 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաներում և Եվրոպայի թիմային չորս առաջնությունների (2017–2023)։
2021 թվականի հուլիսին Թեոդորա Ինյացը մասնակցել է Սոչիում տեղի ունեցած կանանց շախմատի աշխարհի գավաթին։ Առաջին փուլում 2:0 հաշվով հաղթել է ռուս շախմատիստուհի Դինա Բելենկայային, իսկ երկրորդ փուլում 0,5:1,5 հաշվով[4] պարտվել է մեկ այլ ռուս շախմատիստուհու՝ Եկատերինա Լահնոյին։
2023 թվականին Ինյացը մասնակցել է Բաքվում տետղի ունեցած կանանց աշխարհի գավաթին․ սերբ շախմատիստուհն հաղթել է Նուրայր Սովետբեկովային, Սոֆի Միլեին և գործող չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկին, սակայն պարտվել է Պոլինա Շուվալովային։
2025 թվականի ապրիլին Հունաստանի Հռոդոս կղզում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճել է չեմպիոնի տիտղոսը[5]։
Իր հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2017 թվականին նրան շնորհել է կանանց միջազգային վարպետի (WIM), 2021 թվականին՝ կանանց միջազգային գրոսմայստերի (WGM), 2023 թվականին՝ միջազգային վարպետի (IM) կոչումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sportska budućnost Srbije: Teodora Injac, šahistkinja». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Alexandar Indjic and Teodora Injac win Serbian championship». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Olympiad Women 2018 2018 - 365Chess.com Tournaments». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Tournament tree — FIDE World Cup 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 25th European Women's Chess Championship 2025
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորա Ինյաց» հոդվածին։ |
|