Թեոդոսիոսի օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոսիոսի օրենսգրքի առաջին էջը

Թեոդոսիոսի օրենսգիրք (լատ.՝ codex Theodosianus), հռոմեական կայսրերի 312–437 թվականներին ընդունած «կոնստիտուցիաների» (հրամանագրեր, սահմանումներ) առաջին պաշտոնական ժողովածուն։

Հրապարակվել է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ի օրոք՝ 438 թվականին։ Բաղկացած է 16 գրքից՝ բաժանված տիտուլների (գլուխների)։ Կոնստիտուցիաները պարունակել են օրենքի ուժ ունեցող ընդհանուր կանոններ և կայսերական կարգադրություններ. էդիկտներ (վարքագծի ընդհանուր կանոններ), դեկրետներ (կայսերական, դատական որոշումներ), ռեսկրիպտներ (կայսրերին ուղղված հարցերի պատասխաններ), մանդատներ (վարչական ու դատական գործերով հրահանգներ)։

Թեոդոսիոսի օրենսգրքում ընդգրկվել են Կոստանդիանոս Ա Մեծի կառավարման ժամանակից (312 թվականից) ընդունված կայսերական բոլոր «կոնստիտուցիաները»[1]։ Սակայն Հռոմեական իրավունքի շատ ավելի վաղ դրույթներ, որոնք չեն ընդգրկվել այստեղ, կորցրել են իրենց ուժը և այլևս չեն գործածվել Բյուզանդիայի տարածքում[1].

Թեոդոսիոսի օրենսգիրքն արտացոլել է ֆեոդալական հարաբերությունների հաստատումը Հռոմեական կայսրությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Жидков О.А., Крашенинникова Н. А. История государства и права зарубежных стран. — НОРМА, 2004. — С. 474. — 609 с. — ISBN 5-89123-341-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 171 CC BY-SA icon 80x15.png