Թեոդոզիա Բրիժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոզիա Բրիժ
ուկրաիներեն՝ Теодозія Марківна Бриж
Ծնվել էփետրվարի 18, 1929(1929-02-18)
ԾննդավայրԲերեժնիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էհուլիսի 4, 1999(1999-07-04) (70 տարեկան)
Վախճանի վայրըԼվով, Ուկրաինա
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի արվեստների ազգային ակադեմիա (1954)
ՈւսուցիչՎասիլ Լյուբչիկ
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԵվգենի Բեզնիսկո
Պարգևներ և
մրցանակներ
Merited Painter of Ukraine
 Teodozia Bryzh Վիքիպահեստում

Թեոդոզիա Մարկովնա Բրիժ (ուկրաիներեն՝ Теодо́зія Ма́рківна Бриж, փետրվարի 18, 1929(1929-02-18), Բերեժնիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հուլիսի 4, 1999(1999-07-04), Լվով, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառնի քաղաքի գիմնազիան ավարտելուց հետո մասնագիտական կրթություն է ստացել Լվովի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում։ Ապրել և ստեղծագործել է Լվովում։ Բրիժը աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության ժանրում։ Մասնակցել է բազմաթիվ մարզային և հանրապետական ցուցահանդեսների։ 1960 թվականին Լվովում կայացած առաջին անհատական ցուցահանդեսում ցուցադրվել են Թեոդոզիա Բրիժի երեսուն աշխատանքներ[1]։ Թաղված է Լվովի Լիչակիվ գերեզմանատանը՝ № 33 տեղամասում[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիժը բազմաթիվ քանդակների հեղինակ է․ հուշարձաններ, տապանաքարեր, հուշատախտակներ, զբոսայգիների դեկորատիվ քանդակներ, այդ թվում՝

Բրիժը մի շարք գեղարվեստական նախագծեր է իրականացրել ամուսնու՝ լվովցի հայտնի որմնանկարիչ և գծանկարիչ Եվգենի Բեզնիսկոյի հետ։ Նրանք համատեղ ձևավորել են Մակովկա լեռան վրա գտնվող ուկրաինացի սեչյան հրաձիգների հուշահամալիրը, Զոլոչևյան ամրոցում կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակը հավերժացնող մատուռը[4] և այլն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2023‎ թվականի տվյալներով Լվովի Մարտովիչա փողոցի 5 հասցեում գտնվող նախկին արվեստանոցում գործում է Թեոդոզիա Բրիժի հուշահամալիր- թանգարանը։
  • Ռովնոյում կա Թեոդոզիա Բրիժի փողոց[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Безніско Л. Бриж Теодозія // Енциклопедія Львова: в 2 т / Під ред. А. Козицького та І. Підкови. — Львів : Літопис, 2007. — Т. 1: А-Ґ. — С. 285—286. — ISBN 966-7007-68-8.
  • Бриж Теодозія Марківна // Словник художників України / за ред. М. П. Бажана (відп. ред.) та ін. — К. : Головна редакція Української Радянської Енциклопедії, 1973. — С. 35.
  • Бриж Теодозія Марківна // Художники України: енциклопедичний довідник / Ін-т проблем сучасного мистецтва АМУ; редкол.: В. Д. Сидоренко (голова) та ін. — К. : Інтертехнологія, 2006. — С. 95. — ISBN 978-966-96839-3-9.
  • Криса Л., Фіголь Р. Личаківський некрополь. — Львів, 2006. — С. 58. — ISBN 966-8955-00-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Художники України: енциклопедичний довідник (ուկրաիներեն)։ Віктор. Сидоренко, Академія мистецтв України. Інститут проблем сучасного мистецтва. (1 ed.)։ Kyïv: Інтертехнологія։ 2006։ էջ 95։ ISBN 978-966-96839-3-9։ OCLC 781430671 
  2. Криса Л., Фіголь Р. {{{заглавие}}}. — ISBN 966-8955-00-5
  3. Ent︠s︡yklopedii︠a︡ Lʹvova = Encyclopaedia Leopoliensis (ուկրաիներեն)։ Andriĭ Kozyt︠s︡ʹkyĭ, I. Pidkova, Андрій Козицький, І. Підкова։ Lʹviv։ 2007–2012։ էջեր 285–286։ ISBN 978-966-7007-68-3։ OCLC 181625653 
  4. «Капличка-пам’ятник жертвам комуністичних репресій – "Золочів.нет"»։ 2017 թ․ հոկտեմբերի 22։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին։ Վերցված է 2022 թ․ մարտի 10 
  5. kalagum։ «Перегляд документа»։ city-adm.rv.ua։ Արխիվացված է օրիգինալից 3 березня 2016-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]