Թենլի Օլբրայթ
Թենլի Օլբրայթ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | գեղասահորդուհի և վիրաբույժ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1935[1][2] (89 տարեկան) |
Ծննդավայր | Newton Centre, Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Թենլի Էմմա Օլբրայթ (անգլ.՝ Tenley Emma Albright; հուլիսի 18, 1935[1][2], Newton Centre, Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդ-մենասահորդուհի, եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի (1956), արծաթե մեդալակիր (1952), Գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնուհի (1953, 1955), Հյուսիսային Ամերիկայի կրկնակի չեմպիոնուհի (1953, 1955) և ԱՄՆ-ի հնգակի չեմպիոնուհի։
Իտալական Կորտինա դ’Ամպեցո քաղաքում տեղի ունեցած 1956 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում դարձել է առաջին ԱՄՆ գեղասահորդուհին, որը նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկության տարիներին Թենլին հիվանդացել է պոլիոմիելիտ հիվանդությամբ, և բժիշկները առաջարկել են նրան մաքուր օդում զբաղվել սպորտով։ Այդ ժամանակից աղջիկը գեղասահքով սկսեց զբաղվել օրական 8 ժամ։ 15 տարեկանում նա ընդգրկվեց ԱՄՆ-ի գեղասահքի հավաքականի կազմում։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 16 տարեկանում։
Թենլի Օլբայթի անվան հետ կապում է կանացի գեղասահքի նոր ուղղություն։ Նա հայտնի էր իր ճկունությամբ և երաժշատկան ընկալմամբ։ Մրցույթներում կատարող կոմպոզիցիաներում իշխում էր մեղեդու հետ միահյուսումը։
Օլբայթը հեռացավ սպորտից 1956 թվականիմրցաշարից հետո։ Ի տարբերություն պրոֆեսիոնալ շատ մարմնամարզուհիների՝ նա երբեք պրոֆեսիոնալ չի սահել։ Իր կյանքի մնացած տարիները նա որոշել է զբաղվել բժշկությամբ ։ 1961 թվականին նա ավարտել Է Հարվարդի բժշկական դպրոցը և դարձել Հորվարդի բժշկական դպրոցի վիրաբույժ։ Վերապատրաստվել է 23 տարի և միաժամանակ աշխատել ուսուցիչ։ Թենլի Օլբայթը ամուսնացել է Ջերալդ Բլեյկլիի՝ հետ, որը եղել է Ռից-Կարլտոն (անգլ.՝ Ritz-Carlton hotel) հյուրանոցի նախկին տերը։
Թենլին եղել է ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի անդամ, «Քաղցկեղի դեմ պայքարի» հասարակական կազմակերպության անդամ, ամերիակիան Սպորտային բժշկագիտություն քոլեջի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://www.womenofthehall.org/inductee/tenley-albright/
- ↑ Fulton, Jean C (2002) [1992]. Dawson, Dawn P (ed.). Great Athletes. Vol. 1 (Revised ed.). Salem Press. էջեր 29–31. ISBN 1-58765-008-8.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենլի Օլբրայթ» հոդվածին։ |
|