Թենիսի գնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենիսի գնդակ
Տեսակball for racket sport?
 Tennis balls Վիքիպահեստում

Թենիսի գնդակ, նախատեսված թենիսի համար։ Տրամագիծը մոտավորապես 6,7 սմ է (2,63 դյույմ)։ Հիմնական սպորտային իրադարձություններում թենիսի գնդակները դեղին են, բայց կարող են լինել գրեթե ցանկացած գույնի[1]։ Թենիսի գնդակները պատված են նրբաթիթեղով, ինչը փոփոխում է դրանց աերոդինամիկական հատկությունները և ունեն սպիտակ ալիքաձև գիծ, որը ծածկում է կեղևը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսի զարգացումից առաջ՝ 1870-ականների սկզբին, բրիտանացիները խաղում էին իսկական թենիս։ Անգլիան 1463 թվականին արգելեց թենիսի գնդակների ներմուծումը[2]։ 1480 թվականին Լուի XI-ն արգելեց թենիսի գնդակները լցնել կավիճով, ավազով, թեփով կամ հողով և հայտարարեց, որ դրանք պետք է պատրաստված լինեն լավ կաշվից[3]։ Թենիսի գնդիկները նախկինում շոտլանդացի արհեստավորները պատրաստում էին ոչխարների կամ այծերի ստամոքսներից և կապում պարանով։ Ժամանակակից թենիսի հայտնաբերման տարիներին պատմականորեն այն անվանել են «մարգագետինների թենիս»։ Թենիսի գնդակը կարող է բարձր թռչել նաև խիտ խոտածածկի վրայից։ Շուտով, թենիսի ծագումից հետո, սկսեցին գնդակների պատյանը պատրաստել կտորներից, որպեսզի խաղի ընթացքում նվազեցնեն մաշվածությունը։ Հետագայում գնդակների պատյանները սկսեցին պատրաստել ռետինից, երեքնուկի տեսք տալով և լցնելով գազով։ Այս տեխնոլոգիան ամբողջությամբ պահպանվել է մինչև ներկա ժամանակները։1972-ին հեռուստատեսային էկրանին առաջին անգամ հայտնվեցին թենիսի դեղին գնդակներ։ Ուիմբլդոնի մրցաշարում, մինչև 1986 թվականը, նրանք շարունակեցին օգտագործել սպիտակ գնդակներ, բայց հետո նաև անցան դեղինի[4]։

Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակը պետք է ունենա համասեռ արտաքին մակերես և պետք է լինի սպիտակ կամ դեղին։ Եթե կապ կա, այն չպետք է կարել։ Այն պետք է ունենա 6.35 սմ-ից ավելի տրամագիծ և 6,66 սմ-ից ոչ ավելի տրամագիծ, իսկ քաշը՝ 58,5 գ։ 8.165 կգ ճնշման դեպքում գնդակը պետք է ունենա ավելի մեծ դեֆորմացիա, քան 0,56 սմ և 0.74 սմ-ից պակաս, իսկ վերադարձի դեֆորմացիան `ավելի քան 0,89 սմ և 1.08 սմ-ից պակաս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «U.S. Open Tennis Ball F.A.Q.».
  2. Bell, R.C. (1981). Board and table game antiques. Osprey Publishing. ISBN 0852635389.
  3. Morgan, Roger (1995): Tennis, The Development of The European Ball Game, ISBN 0-9510251-8-X
  4. Мячи: История Արխիվացված 2015-05-12 Wayback Machine на официальном сайте ITF (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիսի գնդակ» հոդվածին։