Թենիոզ
Թենիոզ Taeniosis | |
---|---|
Տեսակ | հելմինթոզ |
Պատճառ | Վարակ |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ |
Վնասում է | աղիներ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Taeniases Վիքիպահեստում |
Թենիոզ կամ Թենիոդոզ (լատին․՝ Taeniosis), ցեստոդոզների խմբի հելմինթոզ, ախտահարում է բարակ աղիները։ ԱՀԿ-ի տվյալներով՝ պաթոլոգիան դասվում է մոռացված հիվանդությունների շարքին։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենիոզը բերանային բիոհելմինթոզ է, անթրոպոզոոնոզ է։ Հայաստանում այս հելմինթոզը, տավարի երիզորդի համեմատ, պակաս տարածվածություն ունի[1]։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենիոզի հարուցիչը խոզի երիզորդն է (լատին․՝ Taenia solium)։ Պարազիտի երկարությունը 1,5-2 մ է, պրոգլոտիդների քանակը՝ 800-ից 1000 է։ Խոզի երիզորդի զարգացումը տեղի է ունենում տերերի փոփոխությամբ։ Վերջնական տերը մարդն է, միջանկյալը՝ խոզը, ավելի հազվադեպ` այլ կաթնասուներ, այդ թվում` մարդիկ։ Նրանք վարակվում են պրոգլոտիդներ կամ ձվեր կուլ տալով։ Թենիոզով մարդու վարակի աղբյուրը խոզերի և, ավելի հազվադեպ, այլ կենդանիների չմշակված կամ անբավարար տապակած միսն է։
Կլինիկական պատկեր, պաթոգենեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզի երիզորդը ապրում է բարակ աղիների վերին մասում։ Լորձաթաղանթին կեռիկներով կպչելով՝ գրգռում է աղիների պատերը։ Արտահայտվում են նաև պաթոգեն գործողության այլ մեխանիզմներ, ինչպիսիք են կենսագործունեության արգասիքների թունավոր-ալերգիկ ազդեցությունը, հելմինթի կողմից սննդանյութերի կլանումը և այլն։
Հիվանդների մոտ նկատվում է աղիների գործունեության խանգարումներ․ սրտխառնոց, փսխում, երբեմն լուծ, որովայնի ցավեր, քաշի կորուստ; հնարավոր է խոլեցիստիտի, պանկրեատիտի զարգացում։ Հիվանդները անհանգստացած են թուլությունից, գլխապտույտից, կրկնվող գլխացավերից, քնի խանգարումներից։
Արյան փոփոխությունները բնորոշ չեն, որոշ հիվանդների մոտ նշվում է է էոզինոֆիլիա և հիպոքրոմային անեմիա։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշումը կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա՝ խոզի երիզորդի օնկոսֆերաների, պրոգլոտիդների հայտնաբերմամբ, անալ բացվածքի քսուքի հետազոտությանբ։
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում ֆենասալի կամ Վահանապտեր արական բույսի հանուկներիր միջոոցով։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փսխումը կանխելու համար, որպեսզի բացառվի աղիքներից ձվերի ներթափանցումը ստամոքսի մեջ (ամբողջական հանգիստ, ջեռուկ էպիգաստրիալ շրջանում)։
Թենիոզի բարդությունների մեկն է ցիստիցերկոզի առաջացումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шувалова Е.П. Инфекционные болезни. — 8. — Медицина, 2016. — С. 739-741. — 783 с. — ISBN 978-5-299-00771-8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օզերեցկովսկայա Ն. Ն., Զալնովա Ն. Ս., և Տումոլսկի Ն. Ի. հելմինթոզների կլինիկա և բուժում, էջ 139, 1985։