Թեյմուրազ Ջանգուլաշվիլի
Թեյմուրազ Ջանգուլաշվիլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1923 |
Ծննդավայր | Սագարեջո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 29, 1996 (73 տարեկան) |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1953) |
Թեյմուրազ Ջանգուլաշվիլի (վրաց.՝ თეიმურაზ ჯანგულაშვილი, մայիսի 25, 1923, Սագարեջո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 1996), վրացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին հրատարակվել է Մուրման Լեբանիձեի, Օթար Ջելիձեի հետ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948 թվականին լույս է տեսել Ջանգուլաշվիլու առաջին ժողովածուն, որը ճակատային ռազմիկ-բանաստեղծի զգացմունքներն ու խոհերը գեղարվեստորեն արտահայտող գիրք է։ 1949 թվականին հրատարակել է մանկական բանաստեղծությունների և պոեմների նոր ժողովածուն։ Ունի մեծ թվով թարգմանություններ։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը[1]։
Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970