Թեյմար Բրեքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյմար Բրեքսթոն
անգլ.՝ Tamar Braxton
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1977(1977-03-17)[1] (47 տարեկան)
ԾննդավայրSevern, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2][3][4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունArchbishop Spalding High School?
Մասնագիտություներգչուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
ԱմուսինVincent Herbert?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThe Braxtons?
Կայքtamarbraxton.com
 Tamar Braxton Վիքիպահեստում

Թեյմար Էստի Բրեքսթոն (անգլ.՝ Tamar Estine Braxton, մարտի 17, 1977(1977-03-17)[1], Severn, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[2][3][4]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի և պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյմար Էստի Բրեքսթոնը ծնվել է 1977 թվականի մարտի 17-ին ԱՄՆՄերիլենդ նահանգում՝ Սիվերնում՝ հոգևորական Մայքլ Քոնրադ Բրեքսթոնի և երգչուհի Էվելին Բրեքսթոնի ընտանիքում։ Թեյմարը ունի ավագ եղբայր և չորս քույր՝ Թոնի Բրեքսթոն, Քոնրադ Բրեքսթոն կրտսեր, Թրեյսի Բրեքսթոն, Թովանդաս Բրեքսթոն և Թրինա Բրեքսթոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյմարը իր երաժշտական կարիերան սկսել է 1989 թվականից՝ իր չորս ավագ քույրերի հետ դառնալով «The Braxtons» ռիթմ ընդ բլյուզ երաժշտական խմբի անդամ, որի կազմում է մինչ օրս։ 1990 թվականին խումբը թողարկել է իր առաջին «Good life» սինգլը («Լավ կյանք»), որը հաջողություն չի ունեցել Billboard, Hot R&B/Hip-Hop Songs-ում․զբաղեցրել է ընդամենը 79-րդ հորիզոնականը։

2015 թվականի հոկտեմբերին «The Braxtons» խումբը թողարկել է «Braxton Family Christmas» վերնագրով ալբոմը, որը Billboard R & B / Hip-Hop Albums-ում առաջնաելույթ է ունեցել 27-րդ հորիզոնականում[5]։

Բրեքսթոնը նաև դերասան և պարուհի է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ և մայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003 թվականներին Բրեքսթոնը ամուսնացած է եղել պրոդյուսեր Դարել Էլամբի հետ։

2008 թվականի հոկտեմբերի 27-ից Բրեքսթոնը ամուսնացած էր պրոդյուսեր Վինսետ Հերբետի հետ, ում հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 5 տարի առաջ։ Ամուսիններն ունեն որդի՝ Լոգան Վինսենտ Հերբետը։ 2017 թվականի հոկտեմբերին նրանք գրեթե ինը տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց են ներկայացրել[6]։

Խնդիրներ առողջության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Real» էպիզոդում Բրեքսթոնը պատմում է, որ ինքը տառապում է վիտիլիգոյով։

2015 թվականի նոյեմբերի 10-ին Բրեքսթոնը բացահայտել է, որ իր թոքերում կա մի քանի էմբոլ։ Հիվանդությունը ստիպել է նրան հրաժարվել «Աստղերի հետ պարեր»-ի մասնակցությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.last.fm/music/Emerson+Brooks/+similar
  3. 3,0 3,1 3,2 http://www.last.fm/music/Tamar+Braxton
  4. 4,0 4,1 4,2 http://www.last.fm/music/Tamar
  5. «The Braxtons». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  6. Tamar Braxton and Husband Vince Herbert Split After Nearly 9 Years of Marriage: Report
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյմար Բրեքսթոն» հոդվածին։