Բո Դալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեյլոր Ռոտունդաից)
Թեյլոր Մայքլ Ռոտունդա
Taylor Michael Rotunda
Ռինգային անուն(ներ)Բո Դալաս
Բո Ռոտունդա
Բո Ռոտունդո
Տանկ Մուլիգան
Տանկ Ռոտունդա
Տանկ Ռոտունդո
Թեյլոր Ռոտունդա
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ102 կգ
Հայտարարվող հասակ1,85 մ
Ծննդյան թվականմայիսի 25, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ«NXT Wrestling» անձնակազմ
Դեբյուտ2008

Թեյլոր Մայքլ Ռոտունդա (անգլ.` Taylor Michael Rotunda, մայիսի 25, 1990(1990-05-25), Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Բո Դալաս ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից։

«WWE NXT» կրտսեր առաջնությունում ելույթ ունենալու տարիներին մեկ անգամ նվաճել է NXT չեմպիոնատը, երեք անգամ՝ FCW Ֆլորիդայի ծանրքաշային չեմպիոնատը և երկու անգամ՝ FCW թիմային չեմպիոնատը՝ ավագ եղբոր՝ Վինդհեմի հետ։

Նախկին ըմբիշ Մայք Ռոտունդայի կրտսեր որդին է։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Հերնանդոյի ավագ դպրոցը, որտեղ զբաղվել է օլիմպիական ըմբշամարտով և ամերիկյան ֆուտբոլով։ Դպրոցը 2008 թվականին ավարտելուց հետո կրթաթոշակային ծրագիր է ստացել Վեբերի միջազգային համալսարանից, սակային ինչ-ինչ պատճառներով գործարքը չեղյալ է հայտարարվել, որից հետ սկսել է զբաղվել ռեստլինգով։

Երրորդ սերնդի ըմբիշ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բո Դալաս» հոդվածին։