Թեյի սպասքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեյի սպասքի թանգարան
Flagstaff House Original Plan 1844.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունՀոնկոնգ
Հիմնադրված է1984
Կայքlcsd.gov.hk/ce/Museum/Arts/english/tea/intro/eintro.html

Թեյի սպասքի թանգարան (անգլ.՝ Museum of Tea Ware, չինարեն՝ 茶具文物館), բացվել է 1984 թվականի հունվարի 27-ին, «Դրոշաձողով տանը» (անգլ.՝ Flagstaff House; չինարեն՝ 旗杆屋), այդ պատճառով հաճախ կոչվում է նաև Թեյի սպասքի թանգարան` Դրոշաձողով տանը։ Հոնկոնգի արվեստի թանգարանի ստորաբաժանումն է, որը գտնվում է Հոնկոնգի ժամանցի և մշակույթի նախարարության վերահսկողության տակ[1][2]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Քոթըն Թրի Դրայվում, Կենտրոնական շրջանում, Հոնկոնգի զբոսայգու տարածքում։

Թանգարանի խնդիրն է հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել թեյի սպասքը։ Թանգարանի հիմնական հավաքածուն նվեր է Կ. Ս. Լոյի կողմից։ Այն իր մեջ ներառում է իսինյան կավից թեյնիկների նշանակալի հավաքածու[3]։

Թանգարանն ամեն օր բաց է այցելության համար, բացի երեքշաբթի օրերից և Չինաստանի Ամանորի առաջին երկու օրերը։ Աշխատանքային ժամերը 10:00-18:00-ն է, Սուրբ ծննդյան և Չինաստանի Ամանորի նախօրեին թանգարանն աշխատում է 10:00-17:00-ն[4]:

Մուտքն ազատ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Չարլզ դ'Ագիլար

Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը, կառուցվել է 1846 թվականին, գենելար-մայոր Ջորջ Չարլզ դ'Ագիլարի համար և կոչվել է Շտաբային տուն։ 1932 թվականին շենքը ձեռք է բերել ավելի հայտնի` Դրոշաձողով տուն անունը։ Մինչև 1976 թվականը այստեղ տեղակայված է եղել Հոնկոնգում բրիտանական ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև` այստեղ է եղել նրանց բնակության վայրը[4]։

1981 թվականին թանգարանը հանձնվել է Քաղաքային խորհրդին` թանգարան ստեղծելու համար, որտեղ կարող էին ցուցադրվել դոկտոր Կ. Ս. Լոյի նվիրած հավաքածուի առարկաներից։ 1984 թվականի հունվարի 27-ին այստեղ որպես Հոնկոնգի թանգարանի մասնաճյուղ բացվել է Թեյի սպասքի թանգարանը` դառնալով թեյի պարագաների առաջին թեմատիկ թանգարանն Ասիայում[5]։

Դրոշաձողով տունը համարվում է Հոնկոնգի հնագույն շինությունը, որը կառուցվել է նեոհունական ոճով։ Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է եղել շենքի ճարտարապետը։ Ենթադրություն կա, թե դա եղել է կամ Մյորդոկ Բրյուսը, կամ` լեյտենանտ Բերնարդ Քոլինսոնը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Flagstaff House Museum of Tea Ware» (անգլերեն)։ Hong Kong Tourism Board։ Վերցված է 2014-05-24 
  2. «Hong Kong Museum of Art» (անգլերեն)։ Google Cultural Institute։ Վերցված է 2014-05-25 
  3. «About the Museum» (անգլերեն)։ Hong Kong Museum of Art։ Վերցված է 2014-05-24 
  4. 4,0 4,1 «Flagstaff House, Cotton Tree Drive, Central»։ The Antiquities and Monuments Office։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-27-ին։ Վերցված է 2014-05-24 
  5. «Museum of Tea Ware is 30 Years Old!» (անգլերեն)։ Leisure and Cultural Services Department։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-10-ին։ Վերցված է 2014-05-25 
  6. Eric Cavaliero (1997-01-16)։ «Proud house on a hill» (անգլերեն)։ The Standard։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2014-05-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]