Թեմփլ Գրանդին (ֆիլմ)
Թեմփլ Գրանդին անգլ.՝ Temple Grandin | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թեմա | Աուտիզմ |
Թվական | փետրվարի 6, 2010 և դեկտեմբերի 23, 2011[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Միք Ջեքսոն[2] |
Սցենարի հեղինակ | Christopher Monger? |
Դերակատարներ | Կլեր Դենս[2], Ջոլիա Օրմոնդ, Դևիդ Սթրեթհեյրն և Քեթրին Օ’Հարա |
Երաժշտություն | Ալեքս Վուրման |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Թեմփլ Գրանդին» (անգլ.՝ Temple Grandin, ռեժիսիոր Միկ Ջեքսոնի և «HBO» հեռուստացանցի արտադրության հեռուստատեսային կենսագրական ֆիլմ։
Ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին փետրվարի 6-ին և բազմաթիվ դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից[3]։ Rotten Tomatoes հեղինակավոր կայքը ֆիլմին հարյուրտոկոսանոց ռեյտինգ է շնորհել՝ հիմքում ունենալով ութ գրախոսականներ[4]։ «Թեմփլ Գրանդին»-ը հեռուստատեսային հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխությանը առաջադրվել է 15 անվանակարգերում և շահել է յոթ արձանիկներ՝ ներառյալ «Լավագույն հեռուստատեսային մինի-սերիալ կամ ֆիլմ» կատեգորիայի մրցանակը[5]։
Դերասանական կազմի աշխատանքի մեծ մասը բարձր է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից։ Առավել շատ գովաբանական գրախոսության արժանացել է Կլեր Դեյնսը՝ այդ դերի համար արժանանալով «Էմմի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսագրական ֆիլմ Թեմփլ Գրանդինի՝ աուտիզմով տառապող կնոջ մասին, ով դարձավ գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտի առաջատար գիտնականներից մեկը։ Ֆիլմի հերոսուհին ինտեգրվում է հանրությանը և կյանքում գտնում է իր տեղը։ Նա ԱՄՆ-ի ողջ սպանդանոցների կեսից ավելիի նախագծման հեղինակն է, նրա առանցքային նպատակը եղել է հնարավորինս մարդասիրական վերաբերմունքը կենդանիների հանդեպ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կլեր Դեյնս՝ Թեմփլ Գրանդին
- Ջուլիա Օրմոնդ՝ Յուստեյսի Գրանդին (Թեմփլի մայրը)
- Դեվիդ Ստրետեյրն՝ պրոֆեսոր Կառլոկ
- Քեթրին Օ՛Հարա՝ Աննա (Թեմփլի մորաքույրը, Յուստեյսի քույրը )
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://www.hbo.com/movies/temple-grandin/synopsis.html
- ↑ Metacritic.com. «Temple Grandin.»(չաշխատող հղում)
- ↑ Temple Grandin. Rotten Tomatoes. Flixter. Retrieved 5 July 2012.
- ↑ «Awards for Temple Grandin (2010) (TV)»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-07-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեմփլ Գրանդին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|