Թեմփլ Գրանդին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թեմփլ Գրանդին
Temple Grandin
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաԱուտիզմ
Թվականփետրվարի 6, 2010 և դեկտեմբերի 23, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիք Ջեքսոն[2]
Սցենարի հեղինակChristopher Monger?
ԴերակատարներԿլեր Դենս[2], Julia Ormond?, Դևիդ Սթրեթհեյրն և Քեթրին Օ’Հարա
ԵրաժշտությունԱլեքս Վուրման
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Թեմփլ Գրանդին» (անգլ.՝ Temple Grandin, ռեժիսիոր Միկ Ջեքսոնի և «HBO» հեռուստացանցի արտադրության հեռուստատեսային կենսագրական ֆիլմ։

Ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին փետրվարի 6-ին և բազմաթիվ դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից[3]: Rotten Tomatoes հեղինակավոր կայքը ֆիլմին հարյուրտոկոսանոց ռեյտինգ է շնորհել՝ հիմքում ունենալով ութ գրախոսականներ[4]: «Թեմփլ Գրանդին»-ը հեռուստատեսային հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխությանը առաջադրվել է 15 անվանակարգերում և շահել է յոթ արձանիկներ՝ ներառյալ «Լավագույն հեռուստատեսային մինի-սերիալ կամ ֆիլմ» կատեգորիայի մրցանակը[5]:

Դերասանական կազմի աշխատանքի մեծ մասը բարձր է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից։ Առավել շատ գովաբանական գրախոսության արժանացել է Կլեր Դեյնսը՝ այդ դերի համար արժանանալով «Էմմի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական ֆիլմ Թեմփլ Գրանդինի՝ աուտիզմով տառապող կնոջ մասին, ով դարձավ գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտի առաջատար գիտնականներից մեկը։ Ֆիլմի հերոսուհին ինտեգրվում է հանրությանը և կյանքում գտնում է իր տեղը։ Նա ԱՄՆ-ի ողջ սպանդանոցների կեսից ավելիի նախագծման հեղինակն է, նրա առանցքային նպատակը եղել է հնարավորինս մարդասիրական վերաբերմունքը կենդանիների հանդեպ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեր Դեյնս՝ Թեմփլ Գրանդին
  • Ջուլիա Օրմոնդ՝ Յուստեյսի Գրանդին (Թեմփլի մայրը)
  • Դեվիդ Ստրետեյրն՝ պրոֆեսոր Կառլոկ
  • Քեթրին Օ՛Հարա՝ Աննա (Թեմփլի մորաքույրը, Յուստեյսի քույրը )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.hbo.com/movies/temple-grandin/synopsis.html
  3. Metacritic.com. «Temple Grandin.»
  4. Temple Grandin. Rotten Tomatoes. Flixter. Retrieved 5 July 2012.
  5. «Awards for Temple Grandin (2010) (TV)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-07-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]