Թեմս (գետ, թափվում է Սենտ Քլեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմս
Թեմս գետը Սպրինգբենկ-Պարկում
Բնութագիր
Երկարություն273
Ավազանի մակերես5825 կմ²
Ավազան5825
Ջրի ծախս52,9
Ջրահոսք
ԳետաբերանՍենտ-Կլեռ
Գետաբերանի տեղակայումԼայնթհաուս-Կով
Բարձրություն173 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMedway Creek?, North Thames River?[1][2] և Middle Thames River?
Ջրի մարմիններLake Saint Clair?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՕնտարիո
ՋրահավաքLake Erie drainage basin?

Թեմս (անգլ.՝ Thames River ), գետ Օնտարիո նահանգի (Կանադա) հարավ-արևմուտքում[3]։ Գետի երկարությունը կազմում 273 կմ, ավազանի մակերեսը՝ 5825 կմ²։ Միջին ջրի ծախսը մոտավորապես 52,9 մ³/վ։

1792 թվականին Վերին Կանադայի լեյտենանտ-հրամանատար Գրեյվս Սիմկոն անվանել է գետը ի պատիվ անգլիական Թեմզայի, այդ իսկ պատճառով գետի համար երբեմն նաև օգտագործվում է Թեմզա անունը։

2000 թվականին գետը ընդգրկվել է Կանադայի պահպանվող գետերի ցանկում[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետն հիմնականում ունի երեք ճյուղ՝ Նորթ Թեմսը, Սաութ Թեմսը և Միդլ Թեմսը։ Սաութ Թեմսը հանդիսանում է Թեմս գետի գլխավոր ճյուղը և երբեմն այս ճյուղին ուղղակի անվանում են Թեմս։

Գետի հյուսիսային և հարավային ճյուղերը վերին հողքում հոսում են հովիտների ուղղությամբ[5]։ Այս երկու ճյուղերը միախառնվում են Լոնդոն քաղաքում։ Ստորին հոսքում գետը հոսում է ոչ խորը հովտով և ունի 1,2 մետր միջին խորություն։ Թափվում է Սենտ Կլեր լճի հարավարևելյան մասում[6]։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1813 թվականի հոկտեմբերի 5–ին Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ այստեղ տեղի ունեցավ ճակատամարտ՝ անգլիացիների և նրանց դաշնակից հնդկացիների և ամերիկացի զինվորների միջև, զոհվեց հնդկացիների առաջնորդ Տեկումսեհը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ավազանի տարածքում նկատվել են շուրջ երեսունվեց տեսակ կաթնասուններ, այդ թվում եղջերուներ, կոյոտներ և կուղբեր և շուրջ 157 տեսակի թռչուններ[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database (ֆր.)RNCan.
  2. Ontario Geographic Names Map Viewer
  3. Большой Атлас мира, изд. Ридерз Дайджест, 2007, ISBN 978-5-89355-169-3, стр.252
  4. «Canadian Heritage River — Thames River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «The Canadian Encyclopedia — Thames River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  6. «Схема реки Темс». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. Topographic maps via ACME Mapper
  8. Thames River Coordinating Committee (2000). «The Thames Strategy: Managing the Thames as a Canadian Heritage River» (PDF). Upper Thames River Conservation Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմս (գետ, թափվում է Սենտ Քլեր)» հոդվածին։