Թել Ավիվի ֆիլմադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թել Ավիվի ֆիլմադարան
Տեսակcinematheque? և կինոթատրոն
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԹել Ավիվ
Հասցե4 haarba'a street և 2 Sprinzak Street, Tel Aviv 61203
Հիմնադրված էմայիսի 12, 1973
ՀիմնադիրEliyahu Speiser?
ՃարտարապետՍալո Հերշման
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թել Ավիվի ֆիլմադարան (նաև կոչվում է Դորոն կինոկենտրոն[1], եբրայերեն՝ סינמטק תל אביב‎), ֆիլմարան, ֆիլմերի հավաքածու և արխիվ Թել Ավիվում։ Հաստատությունը բացվել է 1973 թվականի մայիսի 12-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաարբաա 2 հասցեում գտնվող ֆիլմադարանն ունի ֆիլմերի ցուցադրման հինգ դահլիճ։ Ֆիլմադարանի ծրագրերում ընդգրկված են իսրայելական և օտարերկրյա ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվում են մասնավոր ցուցադրություններ, ձեռնարկությանն աջակցելու նպատակով։ Երբեմն ցուցադրվում են իսրայելական նոր ֆիլմերը։

Ֆիլմադարանում կազմակերպված կինոփառատոների շարքում են TLVFest, «Doc Aviv» վավերագրական ֆիլմերի փառատոնը, «Ֆրանսիական կինոյի պահեր», Ավստրալիայի կինոփառատոն և այլն։ Փառատոներին աջակցում են այնպիսի հաստատություններ, ինչպիսին է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը։ Ֆիլմադարանում կազմակերպվում են իսրայելցի նկարիչների լուսանկարների ցուցահանդեսներ։ Կենտրոնը հրատարակում է «Cinematheque» ֆիլմային ամսագիրը։

Ֆիլմադարանի ներկայիս շենքը նախագծել է իսրայելցի ճարտարապետ Սալո Հերշմանը։ Շենքը բացվել է 1989 թվականին։

2018 թվականին Վիքիպեդիայի ԳԼԱՄ համաժողովը կազմակերպվել է Թել Ավիվի ֆիլմադարանում։

Իսրայելի կինոյի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմադարանի նոր թևը
ԳԼԱՄ համաժողովի ցուցանակը ֆիլմադարանի մուտքի մոտ

2011 թվականի սեպտեմբերին ֆիլմադարանին կից բացվեց «Իսրայելյան կինոկենտրոնը»։ Նոր թևը երեք անգամ ավելի մեծ է նախկին տարածքից և ներառում է երեք նոր թատրոններ, գրասենյակներ, գրադարան և ռեստորան։ Ինչպես բնօրինակ շենքը, նոր թևը նույնպես նախագծել է Սալո Հերշմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «סינמטק תל אביב – הבית של הקולנוע» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]