Թեթև համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեթև համաձուլվածքներ, կոնստրուկցիոն համաձուլվածքներ, որոնց հիմքը փոքր խտություն ունեցող մետաղներն են՝ ալյումինը, մագնեզիումը, տիտանը, բերիլիումը։ Բնութագրվում են առավել բարձր տեսակարար ամրությամբ (ամրության ցուցանիշների հարաբերությունը նյութի խտությանը), քան օրինակ, երկաթի կամ նիկելի կոնստրուկցիոն համաձուլվածքները։

Այսպես, ամրության միևնույն սահմանի (~450 Մն/մ²) դեպքում դյուրալյումինը երեք անգամ կաթսայական պողպատից թեթև է, այսինքն՝ դրա տեսակարար ամրությունը մոտ երեք անգամ բարձր է։

Թեթև համաձուլվածքները լայն կիրառություն ունեն ինքնաթիռաշինության, հրթիռաշինության, նավաշինության, տրանսպորտային մեքենաշինության, սարքաշինության, քիմիական ապարատաշինության, ավտոմոբիլաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում, շինարարությունում, միջուկային էներգետիկայում, կենցաղային իրերի արտադրությունում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 161