Թեթև բետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեթև բետոն, մինչև 1800 կգ/մ³ ծավալային զանգված ունեցող բետոնների անվանումը։ Թեթև բետոն են ծակոտկեն լցանյութերով բետոնները և բջջավոր բետոնը։

Թեթև բետոն պատրաստելիս որպես լցանյութ օգտագործում են բնական (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ, խեցեքար ևն) և արհեստական (կերամզիտ, փքած պեռլիտ, դոմնային խարամ, խարամային պեմզա ևն) քարանյութեր։ Խարամային լցանյութերով պատրաստված թեթև բետոնը կոչվում է խարամաբետոն։ Թեթև բետոն կարելի է ստանալ նաև առանց ավազի կամ քիչ ավազով՝ ծանր խիճ օգտագործելով։ Այսպիսի թեթև բետոն կոչվում է խոշորածակոտկեն։

Թեթև բետոն կիրառվում է բետոնե և երկաթ–բետոնե կոնստրուկցիաներում։ Այն ջերմության և ձայնի լավ մեկուսիչ է։ Թեթև բետոնից պատրաստում են որմնաբլոկներ, որմնապանելներ, ծածկասալեր և հավաքովի կոնստրուկցիաների բազմաթիվ այլ տարրեր։ Սինչև 500 կգ/սմ² սեղմման ամրություն ունեցող թեթև բետոններից պատրաստում են մեծ բեռնունակության երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Թեթև բետոնի որոշ տեսակներ օգտագործվում են նաև հիդրոտեխնիկական կառույցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 161