Թեթևաբարոների շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեթևաբարոների առաջին երթը Տորոնտոյում: 2011 թվական, ապրիլի 3

Թեթևբարոների շքերթ (անգլ.՝ SlutWalk), միջազգային քայլերթ կանանց իրավունքների համար[1]։ Առաջին անգամ կայացել է 2011 թվականի ապրիլի 3-ին[2] կանադական Տորոնտո քաղաքում, Օնտարիո նահանգի մայրաքաղաքում, որից հետո մի քանի նմանատիպ երթեր տեղի են ունեցել աշխարհի այլ երկրներում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցները (ճնշող մեծամասնությունը կանայք) բողոքում են կարծրատիպի դեմ, որը արդարացնում է բռնարարի վարքը, զոհի գրգռիչ կամ շատ գրավիչ արտաքին տեսք ունենալու հանգամանքով[4], և կոչ է անում վերջ տալ բռնաբարություններին[5]։

Առաջին երթի պատճառ դարձավ տորոնտացի ոստիկան Մայքլ Սանգինետիի արտահայտությունը, նա ասում էր, եթե կանայք չեն ցանկանում, որ իրենց բռնաբարեն, ապա «պետք չէ հագնվել թեթևաբաոյի պես»[6][7]։

Բողոքը երթի վերածվեց, որի մասնակիցները հիմնականում երիտասարդ կանայք էին, որոշները հատուկ հագել էին թեթևաբարոների «աշխատանքային հագուստ» հիշեցնող զգեստներ։

Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող թևաբարոների շքերթին սովորաբար սեմինարներ և ցույցեր են անցկացվում, հնչում է կենդանի երաժշտություն, կամավորները պաստառներ և թռուցիկներ են պատրաստում, բաց խոսափողների մոտ բանավեճեր են անցկացնում, երգեր են երգում, պարում են, մրցում են մարտական սպորտաձևերում, միջոցառումներ և երեկույթներ են կազմակերպում[8]։ Հաճախ հավաքների ժամանակ բռնության զոհերը կիսվում են հիշողություններով [9][10]։

Քննադատները գտնում են, որ նմանատիպ մոտեցումը օրինակ է հանդիսանում, թե ինչպես են կանայք որոշում սեփական սեռականությունը տղամարդկանց մշակույթի ըմբռնումներում, և բողոքը վերածվում է պոռնկագրության[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Slutwalk and Sovereignty: Transnational Protest as Emergent Global Democracy by Brittany Leach :: SSRN
  2. «SlutWalk Toronto: What»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-14-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2011 
  3. «‘A Rally to find the slut in everyone’»։ The Sydney Morning Herald։ 2011-05-29։ Վերցված է 2011-05-30 
  4. «‘Slut walk’ crowded»։ TheSpec։ 2011-04-04։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2011-05-29 
  5. «SlutWalk Vancouver: A March To End Rape Culture»։ Վերցված է Jun 10, 2013 
  6. Bell Sarah (հունիսի 11, 2011)։ «Slutwalk London: 'Yes means yes and no means no'»։ BBC News 
  7. «homepage»։ SlutWalk Toronto։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-28-ին։ Վերցված է մայիսի 8, 2011 
  8. «'SlutWalk' marches sparked by Toronto officer's remarks»։ BBC News։ 2011-05-08։ Վերցված է հունիսի 12, 2011 
  9. Tuerkheimer Deborah։ «SlutWalking in the Shadow of the Law»։ DePaul University - College of Law։ Social Science Research Network։ Վերցված է նոյեմբերի 13, 2013 
  10. Adele Horin (2011-06-13)։ «SlutWalk turns apathy into action on sex attacks»։ The Sydney Morning Herald։ Վերցված է հունիսի 12, 2011 
  11. Jessica Valenti: SlutWalks and the future of feminism : Ct
  12. Campbell Marlo։ «Reclaim it? We don’t want it: Dismantling rape culture will not succeed by using words that perpetuate it»։ Uptown։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է փետրվարի 7, 2012։ «As was noted at a recent panel discussion at the University of Manitoba, SlutWalk has been criticized as "the pornification of protest" — no doubt because every march inevitably features at least a few participants wearing very little clothing, much to the delight of male spectators who inevitably show up to take pictures from the sidelines.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]