Jump to content

Թեդ Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդ Նելսոն
անգլ.՝ Theodor Holm Nelson
Ծնվել էհունիսի 17, 1937(1937-06-17)[1] (89 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ, պրոֆեսոր և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Գործունեության ոլորտIT, համակարգչային գիտնական և երաժիշտ
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Սուորթմոր քոլեջ և Կեյոյի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Ազդվել էՎաններ Բուշ և Դուգլաս Էնգելբարտ
Պարգևներ
Ամուսին(ներ)J. Laurence Sarno?[3]
ՀայրՌալֆ Նելսոն[4]
ՄայրՍելեստա Հոլմ
Կայքted.hyperland.com
 Ted Nelson Վիքիպահեստում

Թեոդոր Հոլմ Նելսոն (անգլ.՝ Theodor Holm Nelson, հունիսի 17, 1937(1937-06-17)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), տեղեկատվական տեխնոլոգիաների ամերիկացի ռահվիրա, համակարգչային գիտության փիլիսոփա և սոցիոլոգ: Նա 1963 թվականին առաջարկել է հիպերտեքստ և հիպերմեդիա տերմինները[5] և հրապարակել դրանք 1965 թվականին[6]: 1997 թվականին «Forbes» ամսագրում հրապարակված իր կենսագրականում Նելսոնը «իրեն տեսնում է որպես գրական ռոմանտիկ, ինչպիսին Սիրանո դը Բերժերակն է, կամ՝ «ծրագրային ապահովման ՕրսոնՈւելս»»[7]:

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնը «Էմմի» մրցանակակիր ռեժիսոր Ռալֆ Նելսոնի և «Օսկար» մրցանակակիր դերասանուհի Սելեստ Հոլմի որդին է[8]: Նրա ծնողների ամուսնությունը կարճ է տևել, և նրան հիմնականում մեծացրել են տատիկն ու պապիկը՝ սկզբում Չիկագոյում, իսկ ավելի ուշ՝ Գրինվիչ Վիլիջում[9]:

1959 թվականին Նելսոնը փիլիսոփայության բակալավրի աստիճան է ստացել Սուորթմոր քոլեջում: Չիկագոյի համալսարանում սոցիոլոգիայի գծով մեկ տարվա ասպիրանտուրայից հետո Նելսոնը սկսել է ուսումը Հարվարդի համալսարանի Սոցիալական հարաբերությունների ֆակուլտետում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի ոլորտում, և 1962 թվականին ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան[10]: Հարվարդն ավարտելուց հետո Նելսոնը մեկ տարի աշխատել է որպես լուսանկարիչ և ռեժիսոր Ջոն Լիլիի հաղորդակցման հետազոտությունների ինստիտուտում (Մայամի, Ֆլորիդա), որտեղ կարճ ժամանակով աշխատասենյակ է կիսել Գրեգորի Բեյթսոնի հետ: 1964-1966 թվականներին եղել է Վասար քոլեջի սոցիոլոգիայի դասախոս:

Քոլեջում և ասպիրանտուրայում սովորելու տարիներին Նելսոնը սկսել է պատկերացնել համակարգչային գրային համակարգ, որը կապահովեր համաշխարհային գիտելիքների մշտական պահոց, ինչպես նաև հնարավորություն կտար գաղափարների միջև կապեր ստեղծելու ավելի մեծ ճկունություն: Այն հետագայում հայտնի էդարձել որպես Քսանադու նախագիծ (Project Xanadu)[11]:

Ավելի ուշ՝ 2002 թվականին, Նելսոնը 慶應 (Քեյո) համալսարանում ստացել է մեդիայի և կառավարման ոլորտի դոկտորի (PhD) աստիճան:

Նելսոնն առաջին անգամ մտահղացել է այն, ինչը հետագայում դարձել է Քսանադու նախագիծ (Project Xanadu), 1960-ականների սկզբին՝ նպատակ ունենալով ստեղծել պարզ օգտատիրային ինտերֆեյսով համակարգչային ցանց: 1966 թվականին նա սկսել է այլոց շրջանում այս նախագիծը հիշատակել «Քսանադու» անվանմամբ[12]: Այս ջանքերը փաստագրված են «Computer Lib/Dream Machines» (1974), «The Home Computer Revolution» (1977) և «Literary Machines» (1981) գրքերում: Նրա չափահաս կյանքի մեծ մասը նվիրված է եղել «Քսանադու» նախագծի վրա աշխատելուն և դրա տարածմանը:

Կարիերայի ընթացքում Նելսոնը «Քսանադու» նախագծի իր աշխատանքները ֆինանսավորել է տարբեր վարչական, ակադեմիական, հետազոտական պաշտոնների և խորհրդատվությունների միջոցով: Այդ թվում՝ աշխատել է «Harcourt Brace and Company» հրատարակչությունում[13], Բրաունի համալսարանում (ամպրոպալից խորհրդատվական աշխատանք Նելսոնից ներշնչված «Հիպերտեքստի խմբագրման համակարգի» (HES) և «Ֆայլերի որոնման ու խմբագրման համակարգի» (FRES) շուրջ՝ Սուորթմորի իր ընկեր Էնդրիս վան Դամի խմբի հետ, մոտ 1967–1969 թթ.), Բելլ լաբորատորիաում (հիպերտեքստին առնչվող պաշտպանական հետազոտություններ, 1968–1969 թթ.)[14], «CBS Laboratories»-ում («նրանց AVS-10 ուսուցողական սարքի համար ինտերակտիվ սլայդշոուների տեքստերի գրում և լուսանկարում», 1968–1969 թթ.)[15], Իլինոյսի համալսարանում (Չիկագո) (միջճյուղային հաստիքային պաշտոն, 1973–1976 թթ.)[16] և Սուորթմոր քոլեջում (համակարգչային գիտությունների հրավիրյալ դասախոս, 1977 թ.)[17]: 1980-1981 թվականներին եղել է «Creative Computing»-ի խմբագիրը։ Xanadu-ի մշակողներ Մարկ Ս. Միլլերի և Ստյուարտ Գրինի հրավերով՝ Նելսոնը միացել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում տեղակայված Datapoint ընկերությանը՝ որպես ծրագրային ապահովման գլխավոր նախագծող (1981–1982 թթ.)՝ շարունակելով աշխատել ընկերությունում որպես մեդիա-մասնագետ և տեխնիկական գրող մինչև 1984 թվականին Աշեր Էդելմանի նախաձեռնությամբ իրականացված վերակազմակերպումը։ Սան Անտոնիոյում խորհրդատվական մի շարք աշխատանքներ կատարելուց և 1988 թվականին Autodesk-ի կողմից Xanadu տեխնոլոգիան ձեռք բերելուց հետո շարունակել է աշխատել նախագծի վրա՝ որպես ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող «ականավոր գիտաշխատող» (Distinguished Fellow) Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում՝ մինչև 1992–1993 թվականներին Xanadu Operating Group-ի առանձնացումը։

Հոկայդոյի համալսարանում (1995–1996 թթ.), Կեյոյի համալսարանում (1996–2002 թթ.), ինչպես նաև Սաութհեմփթոնի և Նոթինգհեմի համալսարաններում մեդիայի և տեղեկատվական գիտությունների ոլորտում հրավիրյալ պրոֆեսորի պաշտոններ զբաղեցնելուց հետո եղել է Օքսֆորդի ինտերնետի ինստիտուտի (Oxford Internet Institute) գիտաշխատող (2004–2006 թթ.) և հրավիրյալ գիտաշխատող (2006–2008 թթ.)՝ համագործակցելով Օքսֆորդի Ուադհեմ քոլեջի (Wadham College) հետ[18]։ Վերջին շրջանում դասավանդել է Չափմանի համալսարանում և Կալիֆոռնիայի համալսարանում (Սանտա Կրուզ)։

«Xanadu» նախագիծը հաջողություն չի ունեցել՝ տարբեր պատճառներով, որոնց շուրջ միասնական կարծիք չկա։ Լրագրող Գարի Վուլֆը «Wired» ամսագրի 1995 թվականի հունիսյան համարում հրապարակել է Նելսոնի և նրա նախագծի մասին մի պատմություն, որում բացասական գնահատական ​​էր տրված դրանց՝ նախագիծն անվանելով «հաշվողական տեխնիկայի պատմության մեջ ամենաերկար ձգձգվող «վեյփորվեյր» (vaporware) նախագիծը»[19]։ Իր կայքում Նելսոնն արտահայտել է իր զզվանքը հնչեցված քննադատությունների կապակցությամբ՝ Վուլֆին անվանելով «Արյունարբու շնագայլ», և սպառնացել է դատի տալ նրան[20]։ Նա նաև իր առարկությունները ներկայացրել է Wired-ին ուղղված նամակում[21]։ և հրապարակել է հոդվածի մանրամասն հերքում[22]։

Դեռևս 1972 թվականին Քել Դենիելսի կողմից մշակված ցուցադրական տարբերակը չի իրականացել, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով Նելսոնը ստիպված է եղել վերադարձնել նախագծի համար վարձակալված «Data General Nova» մինի-համակարգիչը։ Նելսոնը նշել է, որ իր տեսլականի որոշ տարրեր իրականություն են դարձել Թիմ Բերներս-Լիի կողմից «World Wide Web»-ի (Համաշխարհային սարդոստայնի) ստեղծմամբ, սակայն նա բացասական վերաբերմունք է ունեցել «World Wide Web»-ի, XML-ի և ներկառուցված նշագրման (embedded markup) նկատմամբ՝ Բերներս-Լիի աշխատանքը համարելով իր սկզբնական տեսլականի չափազանց պարզեցված տարբերակ։

HTML-ը հենց այն է, ինչից փորձում էինք խուսափել՝ անընդհատ խզվող հղումներ, միայն դեպի դուրս տանող հղումներ, մեջբերումներ, որոնց սկզբնաղբյուրին հնարավոր չէ հետևել, ինչպես նաև՝ տարբերակների և իրավունքների կառավարման բացակայություն[23]։

Ջարոն Լանիերը բացատրել է համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) և Նելսոնի տեսլականի միջև եղած տարբերությունը, ինչպես նաև դրանց հետևանքները։

Նելսոնի մշակած ցանցի և առցանց տիրույթում մեզ արդեն ծանոթ համակարգերի միջև հիմնական տեխնիկական տարբերությունն այն է, որ [Նելսոնի] ցանցում հղումները միակողմանի չէին, այլ՝ երկկողմանի։ Երկկողմանի հղումներ ունեցող ցանցում յուրաքանչյուր հանգույց «գիտի», թե որ այլ հանգույցներն են կապված իր հետ։ ... Երկկողմանի հղումները թույլ կտային պահպանել համատեքստը։ Սա առցանց տեղեկատվության պահպանման եղանակի մի փոքր ու պարզ փոփոխություն է, որը կարող էր հսկայական ազդեցություն ունենալ մշակույթի և տնտեսության վրա[24]։

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Նելսոնը համահեղինակել և համաարտադրել է «Anything and Everything» նովարարական ռոք մյուզիքլը, որը բեմադրվել է Սուորթմոր քոլեջում[25]: Երկու տարի անց՝ Սուորթմորում ուսանելու վերջին տարում, Նելսոնը նկարահանել է «The Epiphany of Slocum Furlow» հումորային էքսպերիմենտալ ուսանողական ֆիլմը, որում գլխավոր հերոսը բացահայտում է կյանքի իմաստը: Ֆիլմի երաժշտության հեղինակն է երաժիշտ և կոմպոզիտոր Փիթեր Շիկելեն, ով նույնպես սովորել է Սուորթմոր քոլեջում[26]:

1965 թվականին ACM ազգային համաժողովում Նելսոնը ներկայացրել է «Բարդ տեղեկատվության մշակում. ֆայլային կառուցվածք բարդ, փոփոխվող և անորոշ տվյալների համար» (Complex Information Processing: A File Structure for the Complex, the Changing, and the Indeterminate) զեկույցը, որում առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «հիպերտեքստ» տերմինը:

1976 թվականին Նելսոնը համահիմնադրել է և կարճ ժամանակով աշխատել որպես գովազդի տնօրեն «itty bitty machine company» (կամ «ibm») համակարգչային փոքր խանութում, որը գործել է 1976-1980 թվականներին Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում: 1978 թվականին նա նշանակալի ազդեցություն է ունեցել IBM ընկերության մտածողության վրա, երբ ներկայացրել է անհատական համակարգիչների պոտենցիալի իր տեսլականը այն թիմին, որը երեք տարի անց թողարկել է IBM PC-ն[27]:

1960-ականներից մինչև 2000-ականների կեսերը Նելսոնը հավաքել է իր փոստարկղին ստացված ուղղակի գովազդային նամակների հարուստ հավաքածու, հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, տպագրության/հրատարակչության, ավիացիոն-տիեզերական և ճարտարագիտական ապրանքներ վաճառող ընկերություններից: 2017 թվականին Internet Archive-ը սկսել է թվայնացված տեսքով հանրայնացնել այն «Ted Nelson's Junk Mail Cartons» (Թեդ Նելսոնի անպիտան փոստի արկղերը) հավաքածուի ներքո[28][29][30][31]։

2011 թվականի դրությամբ Նելսոնն աշխատում էր «ZigZag» տեղեկատվական նոր կառուցվածքի վրա[32], որը նկարագրված է «Քսանադու» նախագծի կայքում: Այնտեղ տեղադրված են նաև «Քսանադուի» ծրագրային կոդի երկու տարբերակները: Նա նաև մշակել է «XanaduSpace» համակարգը, որը նախատեսված է զուգահեռ կապակցված փաստաթղթերն ուսումնասիրելու համար (այս ծրագրաշարի վաղ տարբերակը կարելի է ազատբեռնել)[33]:

Ազդեցություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հունվարին «Byte» ամսագիրը հրապարակել է հոդված Նելսոնի գաղափարների մասին՝ «Managing Immense Storage» («Ահռելի պահոցների կառավարում») վերնագրով[34]:

1998 թվականին Բրիսբենում (Ավստրալիա) անցկացված WWW-ի 7-րդ համաժողովում Նելսոնին շնորհվել է Յուրի Ռուբինսկու հիշատակի մրցանակ (Yuri Rubinsky Memorial Award):

2001 թվականին Ֆրանսիայի կողմից նրան շնորհվել է Արվեստների և գրականության սպայի (Officier des Arts et Lettres) ասպետական տիտղոս: 2007 թվականին նա նշել է իր 70-ամյակը Սաութհեմփթոնի համալսարանում հրավիրյալ դասախոսությամբ[35]: 2014 թվականին ACM SIGCHI-ն նրան պատվել է «Հատուկ ճանաչման մրցանակով» (Special Recognition Award)[36]:

2014 թվականին Չեփմենի համալսարանի կողմից Նելսոնին շնորհվել է գիտությունների պատվավոր դոկտորի (honoris causa) աստիճան: Արարողությունը տեղի է ունեցել «Intertwingled» համաժողովի ընթացքում, որին մասնակցել են Նելսոնը և ոլորտի այլ անվանի գործիչներ, այդ թվում՝ Apple Computer-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը և Համակարգչային տեխնիկայի ասոցիացիայի (ACM) նախկին նախագահ Վենդի Հոլը: Համաժողովում Նելսոնը վստահություն է հայտնել իր «Քսանադու» համակարգի պոտենցիալի նկատմամբ՝ նշելով. «Աշխարհն ավելի լավ տեղ կլիներ, եթե ես հաջողեի, բայց ես դեռ մեռած չեմ»[37]:

Նեոլոգիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնին է վերագրվում մի շարք նոր բառերի ստեղծումը, որոնք լայն տարածում են գտել հատկապես համակարգչային ոլորտում: Դրանցից են՝

  • հիպերտեքստ (hypertext) և հիպերմեդիա (hypermedia)՝ առաջարկվել է 1963 թվականին և առաջին անգամ հրապարակվել է 1965 թվականին,
  • տրանսկլուզիա (transclusion),
  • դոկուվերս (docuverse),
  • միկրովճարում (micropayment),
  • ստրեչտեքստ (stretchtext),
  • վիրտուալություն (virtuality),
  • ինտերտվինգուլյարություն (intertwingularity),
  • տելեդիլդոնիկա (teledildonics)՝ առաջարկված Նելսոնի կողմից 1975 թվականին, նախքան Հովարդ Ռեյնգոլդի կողմից դրա հետագա հանրայնացումը:

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնն իր գրքերի մի մասը հրատարակում է սեփական «Mindful Press» հրատարակչության միջոցով[38]:

  • Life, Love, College, etc. (1959)
  • Computer Lib/Dream Machines: New freedoms through computer screens—a minority report (1974), Microsoft Press, լրամշակված հրատարակություն 1987 թվականին Ստյուարտ Բրենդի առաջաբանով՝ ISBN 0-914845-49-7[39]
  • The Home Computer Revolution (1977)
  • Literary Machines: The report on, and of, Project Xanadu concerning word processing, electronic publishing, hypertext, thinkertoys, tomorrow's intellectual revolution, and certain other topics including knowledge, education and freedom (1981), Mindful Press, ըստ 93.1 (1993) հրատարակության ցանկի՝ հրատարակման տարեթվերն են 1980–84, 1987, 1990–93
  • The Future of Information (1997)
  • Nelson, Theodor Holm (2004-01-04). «A Cosmology for a Different Computer Universe: Data Model, Mechanisms, Virtual Machine and Visualization Infrastructure». Journal of Digital Information (անգլերեն). Southampton, UK: British Computing Society. 5 (1). ISSN 1368-7506. Արխիվացված է օրիգինալից 2004-10-09-ին.
  • Geeks Bearing Gifts: How The Computer World Got This Way (2008)
  • POSSIPLEX: Movies, Intellect, Creative Control, My Computer Life and the Fight for Civilization (2010), ինքնակենսագրություն, Mindful Press[40]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սլոկում Ֆերլոուի լուսավորումը» (1959)՝ Սվարթմոր քոլեջում նկարահանված ուսանողական փորձարարական ֆիլմ, որի երաժշտության հեղինակը Փիթեր Շիկելեն է։

Դասախոսություններ և շնորհանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «TED-ի ելույթը TED2 համաժողովում» (1990)
  • «Ահա ես՝ 80 տարեկանում» (2017) – 80-ամյակին նվիրված ելույթ «Internet Archive»-ում

«Համակարգիչներ՝ թերահավատների համար» շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ փաստավավերագրական տեսանյութերի շարք՝ հրապարակված YouTube հարթակում 2012 թվականից սկսած.

  1. «The Myth of Technology» («Տեխնոլոգիայի առասպելը»)
  2. «It All Went Wrong at Xerox PARC» («Ամեն ինչ սխալ ընթացավ Xerox PARC-ում»)
  3. «The Database Mess» («Տվյալների բազաների քաոսը»)
  4. «Personal Computing – the Dance of Apple and Microsoft» («Անհատական համակարգիչներ. Apple-ի և Microsoft-ի պարը»)
  5. «Hyperhistory» («Հիպերպատմություն»)
  6. «The Real Story of the World Wide Web» («Համաշխարհային ցանցի իրական պատմությունը»)
  7. «How Bitcoin Actually Works» («Ինչպես է իրականում գործում Բիթքոյնը»)
  8. «Closure: Pay Attention to the Man Behind the Curtain» («Ավարտ. ուշադրություն դարձրեք վարագույրի հետևում գտնվող մարդուն»)

Այլ ուշագրավ տեսանյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կարծում եմ՝ գիտեմ, թե ով է Սատոշին» (2014)
  • «Շակալի անեծքը. լիամետրաժ պատասխան «Քսանադուի անեծքը» հոդվածին» (2019) – արձագանք Գերի Վուլֆի՝ 1995 թվականին Wired ամսագրում հրապարակված հոդվածին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Philosophy Ontology project
  2. ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
  3. ↑ http://hyperland.com/Tedpage-D291.html
  4. ↑ Deutsche Nationalbibliothek Record #1025317246 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ↑ Nelson, Theodor H. (1965). Complex Information Processing: A File Structure for the Complex, the Changing and the Indeterminate. ACM.
  6. ↑ «Hypertext». ACM. 1965.
  7. ↑ «Profile of Ted Nelson». Forbes. 1997.
  8. ↑ «Celeste Holm». The Guardian. 2012.
  9. ↑ Nelson, Ted (2010). Possession: The Origin of Xanadu.
  10. ↑ «Ted Nelson's CV». hyperland.com.
  11. ↑ Wolf, Gary (1995). The Curse of Xanadu. {{cite book}}: |magazine= ignored (օգնություն)
  12. ↑ Nelson, Theodor H. (1981). Literary Machines.
  13. ↑ Nelson, Ted (2010). Possession.
  14. ↑ «Ted Nelson Curriculum Vitae».
  15. ↑ «Ted Nelson CV».
  16. ↑ «Ted Nelson CV».
  17. ↑ «Ted Nelson CV».
  18. ↑ «OII | Dr Ted Nelson». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  19. ↑ Gary Wolf (1995 թ․ հունիս). «The Curse of Xanadu». Wired. Vol. 3, no. 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  20. ↑ «What they say». Ted.hyperland.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011-05-26-ին.
  21. ↑ «Letters about "The Curse of Xanadu"». Wired. Vol. 3, no. 9. 2009-01-04. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011-05-26-ին.
  22. ↑ «Errors in "The Curse of Xanadu," by Gary Wolf». vinci.org. 2010. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին. «Errors in 'The Curse of Xanadu', by Gary Wolf»{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  23. ↑ Ted Nelson (1999). «Ted Nelson's Computer Paradigm Expressed as One-Liners». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  24. ↑ Jaron Lanier, Who Owns the Future, New York: Simon & Schuster, 2013. p. 227
  25. ↑ «Swarthmore Rock Musical». The Swarthmore Phoenix. 1957.
  26. ↑ Nelson, Ted (2010). Possession.
  27. ↑ Freiberger, Paul (1984). Fire in the Valley: The Making of The Personal Computer.
  28. ↑ «Ted Nelson's Junk Mail Cartons». Internet Archive. 2017.
  29. ↑ «Ted Nelson's Junk Mail (and the Archive Corps Pilot)». ASCII by Jason Scott (ամերիկյան անգլերեն). 2017-05-31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017-07-30-ին.
  30. ↑ «Why Is the Internet Archive Painstakingly Preserving One Man's Junk Mail?». Motherboard (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017-07-30-ին.
  31. ↑ «Ted Nelson's Junk Mail Cartons». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2017-07-30-ին.
  32. ↑ «ZigZag». xanadu.com.
  33. ↑ «XanaduSpace». xanadu.com.
  34. ↑ «Managing Immense Storage». Byte. 1988 թ․ հունվար.
  35. ↑ «Ted Nelson 70th Birthday Lecture». University of Southampton. 2007.
  36. ↑ «SIGCHI Awards 2014». ACM SIGCHI.
  37. ↑ «In Honor of Ted Nelson, Computer Pioneers Connect at 'Intertwingled'». Chapman University. 2014-04-28.
  38. ↑ «Mindful Press». hyperland.com.
  39. ↑ Nelson, Theodor H. (1987). Computer Lib/Dream Machines. Microsoft Press. ISBN 0-914845-49-7.
  40. ↑ Nelson, Ted (2010). POSSIPLEX. Mindful Press.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Նելսոն» հոդվածին։