Թաքսին Շինավատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքսին Շինավատրա
 
Կուսակցություն՝ Thai Rak Thai Party?
Կրթություն՝ Armed Forces Academies Preparatory School?, Eastern Kentucky University?, Montfort College? և Սեմ Հյուսթոնի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր հուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3] (74 տարեկան)
Ծննդավայր San Kamphaeng, Chiang Mai, Թաիլանդ
Դինաստիա Shinawatra family?
Քաղաքացիություն  Թաիլանդ և  Չեռնոգորիա
Հայր Lert Shinawatra?
Ամուսին Potjaman Na Pombejra?
Զավակներ Panthongtae Shinawatra?, Pintongtha Shinawatra? և Peatongtarn Shinawatra?
 
Կայք՝ thaksinlive.com/life
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Grand Cordon of the Order of the White Elephant, Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ, Order of Orange-Nassau, Գահի շքանշան (Բելգիա), «Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա), Հունգարիայի ծառայությունների շքանշան, Բևեռային աստղի շքանշան, Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան, Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան, Ազատարար Սան Մարտինի շքանշան, Պերի արևի օդենի մեծ խաչ, Ազատագրողի շքանշան, Մուբարակ Մեծի շքանշան, Չուլա Չոմ Կլաոյի շքանշան, Սպիտակ փղի շքանշան, Order of the Crown of Thailand, Order of the Direkgunabhorn, Grand Commander of the Order of Chula Chom Klao, Knight Grand Cordon of the Order of the Crown of Thailand, Royal Order of Sahametrei, Order of Bahrain, Արևի շքանշան և Սիկատունայի շքանշան

Թաքսին Շինավատրա (թաի.՝ ทักษิณ ชินวัตร, հուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3], San Kamphaeng, Chiang Mai, Թաիլանդ), թաիլանդացի քաղաքական գործիչ, չինական ծագմամբ գործարար։ 2001 թվականի փետրվարից մինչև 2006 թվականի սեպտեմբերը եղել է Թաիլանդի վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թաիլանդի հյուսիսում՝ Չիանմայ քաղաքում՝ ծագումով էթնիկ չինացիների ընտանիքում[4]։ Կարիերան սկսել է ոստիկանությունում։ Սովորել է ԱՄՆ-ում։

1976 թվականին ամուսնացել է ոստիկանության գեներալի դստեր հետ, ունի մեկ որդի և երկու դուստր։ 2008 թվականին ամուսիններն ամուսնալուծվել են։

Ոստիկանությունում ծառայության ժամանակ կնոջ հետ սկսել է զբաղվել ձեռներեցությամբ՝ վաստակելով գումար ծրագրային ապահովման վաճառքից։ 1983 թվականին հիմնադրել է «Shinawatra Corporation» հեռահաղորդակցման ընկերությունը, որն էլ 90-ական թվականներին դարձել է Թաիլանդի խոշորագույն բջջային օպերատորը՝ նրան դարձնելով միլիարդատեր[5]։

1987 թվականին հրաժարական է տվել։

1994 թվականին սկսել է քաղաքական գործունեություն ծավալել՝ որպես փոխվարչապետ։ 1998 թվականին ստեղծել է «Թաիլանդացիները սիրում են թաիլանդացիներին» կուսակցությունը։ Նրա քաղաքական ծրագրի հիմքում ընկած էր առողջության ապահովագրության գնիջեցումը և գյուղացիների համար վարկերի հետաձգումը։ 2001 թվականին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո նա դարձել է երկրի վարչապետ։

Նրա օրոք երկրի հարավում սրվել են միջկրոնական բախումները բուդդիստների և մուսուլմանների միջև։

Բացի այդ, Թաիլանդը լուրջ հաջողությունների է հասել տնտեսության մեջ, մարել ԱՄՀ-ին ունեցած պարտքերը։ Թաքսին Շինավատրայի կառավարությունը ձեռնամուխ է եղել աղքատության կրճատման, ենթակառուցվածքների ընդլայնման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, առողջապահական ծառայությունների համընդհանուր լուսաբանման ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Նա հայտարարել է «թմրանյութերի դեմ պատերազմ», որի հետևանքով զոհվել է ավելի քան 2500 մարդ, և վճռականորեն հանդես է եկել մուսուլմանաբնակ հարավային նահանգներում անջատողական ապստամբության դեմ։ Նա Թաիլանդի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետն էր ամբողջ ժամկետով և վերընտրվել է 2005 թվականին՝ ձայների ճնշող մեծամասնությամբ։ Զգալի քննադատություն է առաջացրել նրա կորպորացիայի ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի՝ առանց հարկերի վճարման վաճառքը օտարերկրյա ներդրողներին։ Թաքսինի դեմ «Ժողովրդական դաշինք հանուն ժողովրդավարության» կամ «Դեղին վերնաշապիկներ» քաղաքացիների շարժումը զանգվածային բողոքի ցույցեր է սկսել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի, իշխանության չարաշահման և ավտոկրատական միտումների մեջ։ Թաքսինը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որոնք բոյկոտել են ընդդիմությունն ու Սահմանադրական դատարանը։

2006 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ նրա ընտանիքը Սինգապուրում ընկերության իր մասը ներդրողներին վաճառել է 1,6 միլիարդ դոլարով՝ չվճարելով բոլոր հարկերը։ Սկանդալը հանգեցրել է բազմահազարանոց ցույցերի և նոր ընտրությունների, որոնք մեծ թվով խախտումների պատճառով Սահմանադրական դատարանի կողմից անվավեր են ճանաչվել[5]։ Այս ամենի արդյունքում իշխանության են եկել զինվորականները (2006 թվականի սեպտեմբերի 19-ին Թայլանդում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում)։ Նրա կուսակցությունը օրենքից դուրս է ճանաչվել, և նա հեռացվել է քաղաքական գործունեությունից։ Այդ ժամանակվանից Թաքսինը ապրում է աքսորում, բացառությամբ 2008 թվականին Թաիլանդ կատարած կարճ այցի։ Նա լիազորությունների չարաշահման համար հեռակա դատապարտվել է երկու տարի ազատազրկման։

Քաղաքական ապաստան ստանալու նպատակով անհաջող փորձ է կատարել Մեծ Բրիտանիայում։ 2010 թվականի մարտի 13-ին պաշտոնապես արտագաղթել է Չեռնոգորիա[6]։ Արտասահմանից նա շարունակում է ազդել Թաիլանդի քաղաքականության վրա Ժողովրդական իշխանության կուսակցության միջոցով, որը իշխում էր 2008 թվականին, և նրա իրավահաջորդ Ֆյա Թայիի, ինչպես նաև «Կարմիր վերնաշապիկներ» կոչվող Ժողովրդավարության դեմ պայքարի Միացյալ ճակատի միջոցով։ Նրա կրտսեր քույրը՝ Յինգլակ Չինավաթան, եղել է Թաիլանդի վարչապետը 2011-2014 թվականներին։

2015 թվականին Ֆորբս ամսագրի վարկանիշում Թաիլանդի միլիարդատերերի շարքում Շինավատրան զբաղեցրել է 7-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 1,7 միլիարդ դոլար[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Премьер-министр Таиланда посетил Гуандун
  5. 5,0 5,1 Таксин Шинаватра
  6. «Montenegro says has given Thaksin citizenship»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-18-ին։ Վերցված է 2017-10-01 
  7. Thaksin Shinawatra on Forbes Lists(անգլ.)
  8. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Archived 2013-10-06 at the Wayback Machine. Vol. 120. 7 March 2003
  9. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Archived 2013-10-06 at the Wayback Machine. Vol. 121. 25 March 2004
  10. Royal Thai Government Gazette, Announcement of the Prime Minister's Office – Royal assent of decorating foreign decorations. Archived 2013-10-06 at the Wayback Machine. Vol. 118. 30 November 2001