Jump to content

Թաքսիմ (քաղաքականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական անկախության հանրահավաքը Նիկոսիայում, 1958 թվականի հունվարի 28
«Թաքսիմ» գրաֆիտիով պատ Նիկոսիայիում, 1950-ական թվականների վերջ

Թաքսիմ (թուրքերեն՝ Taksim, բաժանում), Կիպրոսի թուրքերի ազգայնական և անջատողական սեցեսիոն շարժում, որը պաշտպանում է Թուրքիայի Հանրապետության օկուպացրած Հյուսիսային Կիպրոսի անկախությունը և ճանաչումը՝ երկու պետության ստեղծման միջոցով։ Այն 1974 թվականի ներխուժման կողմնակիցների հիմնական գաղափարախոսությունն էր, որի գաղափարը դեռևս 1957 թվականին ձևակերպել է փոխնախագահ Ֆազըլ Քյուչյուքը[1]:

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի թուրք-կիպրական ազգայնականությունը հիմնականում զարգացել է ի պատասխան հունական ազգայնականության և էնոզիսի՝ ամբողջ կղզին Հունաստանի հետ միավորման ցանկության[2][3][4]։ Սկզբում թուրք կիպրացիները կողմ էին որպեսզի բրիտանական տիրապետությունը շարունակվի[5]։ Սակայն նրանք անհանգստացած էին Կիպրոսի հույների կոչերից, քանի որ տեսել էին, որ Կրետեի միացումը Հունաստանին հանգեցրել էր թուրքերի արտագաղթին Կրետե, ինչը նախադեպ էր, որից պետք էր խուսափել[6][7], և նրանք՝ ի պատասխան ԷՕԿԱ-ի գործունեության, բաժանման որոշում կայացրին[8]։

Կիպրոսցի թուրքերը նույնպես իրենց համարում էին կղզու առանձին էթնիկ խումբ և հավատում էին, որ իրենք ունեն ինքնորոշման առանձին իրավունք՝ կիպրոսցի հույներից անկախ[9]։ Միևնույն ժամանակ, 1950-ական թվականներին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը Կիպրոսը համարում էր «Անատոլիայի շարունակություն», մերժում էր Կիպրոսի բաժանումը էթնիկ պատկանելությամբ և աջակցում էր ամբողջ կղզին Թուրքիային միացնելուն։ Ազգայնական կարգախոսները կենտրոնացած էին այն գաղափարի շուրջ, որ «Կիպրոսը թուրքական է», իսկ իշխող կուսակցությունը Կիպրոսը հայտարարում էր թուրքական հայրենիքի մաս և նշում, որ Հյուսիսային Կիպրոսի միացումը կենսական նշանակություն ունի անվտանգության համար: Հասկանալով, որ կիպրոսցի թուրքերը կազմում են կղզու բնակիչների միայն 20 %-ը, ուստի միացումն անհնար է, ազգային քաղաքականությունը փոխվել է՝ ի նպաստ բաժանման:

«Բաժանում կամ մահ» կարգախոսը հաճախ օգտագործվում էր կիպրոսցի թուրքերի և Թուրքիայի թուրքերի բողոքի ցույցերում 1950-ականների վերջին և 1960-ական թվականների ընթացքում: Չնայած Ցյուրիխի և Լոնդոնի կոնֆերանսներից հետո Թուրքիան, կարծես, ընդունում էր Կիպրոսի պետության գոյությունը և հեռացել էր կղզու բաժանմանը կողմ լինելու իր քաղաքականությունից, թուրք և կիպրոսցի թուրք առաջնորդների նպատակը մնում էր կղզու հյուսիսային մասում անկախ թուրքական պետություն ստեղծելը[10][11]:

1959 թվականին, Մեծ Բրիտանիայի ճնշման տակ, Հունաստանը ստիպված եղավ հրաժարվել միաձուլումից և համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ Կիպրոսի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ցյուրիխ-Լոնդոնի համաձայնագրերի համաձայն, Կիպրոսը դարձավ միասնական անկախ պետություն, որտեղ երկու համայնքների իրավունքները երաշխավորվում էին կառավարության մեջ ֆիքսված համամասնությունների ներդրմամբ: Անգլիան, Հունաստանը և Թուրքիան դարձան այս կարգավիճակի, ինչպես նաև երկու համայնքների իրավունքների պահպանման երաշխավորները: Հենց այս համաձայնագրերի հիման վրա մշակվեց Կիպրոսի սահմանադրությունը, որն անկախություն ձեռք բերեց 1960 թվականին:

Սակայն պաշտոնական համաձայնագրերի ստորագրումը չէր նշանակում դրանց իրական պահպանում: Հաջորդ տարիների ընթացքում երկու համայնքների միջև առօրյա հարաբերությունները շարունակեցին վատթարանալ: Ի վերջո, կղզու բնակավայրերի մեծ մասում մուսուլմանական թաղամասերը կտրվեցին արտաքին աշխարհից: 1974 թվականին Հունաստանում իշխող ռազմական խունտան հեղաշրջում իրականացրեց՝ իշխանությունից հեռացնելով Կիպրոսի նախագահ արքեպիսկոպոս Մակարիոսին[12]:

Հեղաշրջումից հետո Թուրքիայի Հանրապետության զորքերը սահմանադրական կարգը վերականգնելու պատրվակով գրավեցին կղզու հյուսիսային մասը և Էրենկյոյ էքսկլավը, որը կազմում էր Կիպրոսի տարածքի 37%-ը: Կղզու մայրաքաղաք Նիկոսիան նույնպես բաժանվեց երկու մասի: Սահմանադրական կարգը վերականգնելու փոխարեն, թուրքական զորքերն իրականացրին էթնիկ զտումներ և հույն բնակչության վտարում գրավյալ տարածքներից, մինչդեռ կղզու հարավի թուրքական բնակչությունը տեղափոխվեց հյուսիս[13]:

Այսպիսով, թաքսիմի գաղափարները կյանքի կոչվեցին: Գրավյալ տարածքում ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ): Միջազգային հանրությունը ՀԿԹՀ-ն չի ճանաչում որպես անկախ պետություն. Եվրամիությունը շարունակում է այդ տարածքը համարել Կիպրոսի Հանրապետության մաս, որը ժամանակավորապես գտնվում է Կիպրոսի կառավարության վերահսկողությունից դուրս:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CYPRUS». 2006 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  2. Kyris, George (2016). The Europeanisation of Contested Statehood: The EU in Northern Cyprus. Routledge. էջեր 30–1. ISBN 978-1317032748. «The rise of Turkish nationalism among the Turkish Cypriots can be largely seen as a response to the Greek Cypriot national "awakening" and campaign for union with Greece.»
  3. Kızılyürek, Niyazi (2003). «The politics of identity in the Turkish Cypriot community : a response to the politics of denial?». Travaux de la Maison de l'Orient méditerranéen. 37 (1): 197–204. «The Turkish Cypriot nationalism developed mainly in reaction to the Greek Cypriot national desire for union with Greece.»
  4. Carter, Judy; Irani, Irani; Volkan, Vamık (2015). Regional and Ethnic Conflicts: Perspectives from the Front Lines. Routledge. էջ 60. ISBN 978-1317344667.
  5. Papadakis, Yiannis; Peristianis, Nicos; Welz, Gisela (2006 թ․ հուլիսի 18). Divided Cyprus: Modernity, History, and an Island in Conflict. Indiana University Press. էջ 2. ISBN 9780253111913.
  6. Isachenko, Daria (2012). The Making of Informal States: Statebuilding in Northern Cyprus and Transdniestria. Palgrave Macmillan. էջ 37. ISBN 9780230392076.
  7. Pericleous, Chrysostomos (2009). Cyprus Referendum: A Divided Island and the Challenge of the Annan Plan. I.B.Tauris. էջեր 135–6. ISBN 9780857711939.
  8. Mirbagheri, Farid (2009). Historical Dictionary of Cyprus. Scarecrow Press. էջ xiv. ISBN 9780810862982. «Greek Cypriots engaged in a military campaign for enosis, union with Greece. Turkish Cypriots, in response, expressed their desire for taksim, partition of the island.»
  9. Diez, Thomas (2002). The European Union and the Cyprus Conflict: Modern Conflict, Postmodern Union. Manchester University Press. էջ 83. ISBN 9780719060793.
  10. Behlul (Behlul) Ozkan (Ozkan) (2012 թ․ հունիսի 26). From the Abode of Islam to the Turkish Vatan: The Making of a National Homeland in Turkey. Yale University Press. էջ 199. ISBN 978-0-300-18351-1. «In line with the nationalist rhetoric that "Cyprus is Turkish", Menderes predicated his declaration upon the geographic proximity between Cyprus and Anatolia, thereby defining "Cyprus as an extension of Anatolia". It was striking that Menderes rejected partitioning the island into two ethnic states, a position that would define Turkey's foreign policy regarding Cyprus after 1957»
  11. G. Bellingeri; T. Kappler (2005). Cipro oggi. Casa editrice il Ponte. էջ 27. ISBN 978-88-89465-07-3. «The educational and political mobilisation between 1948-1958, aiming at raising Turkish national consciousness, resulted in the involving Turkey as motherland in the Cyprus Question. From then on, Turkey, would work hand in hand with the Turkish Cypriot leadership and the British government to oppose the Greek Cypriot demand for Enosis and realise the partition of Cyprus, which meanwhile became the national policy.»
  12. «Cyprus 1974». koti.welho.com. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «1974: Turkey invades Cyprus» (բրիտանական անգլերեն). 1974 թ․ հուլիսի 20. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 18-ին.