Թափարգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնացքի թափարգել

Թափարգել, հարվածները մեղմող հարմարանք։ Գնացքներում ընդունում է լոկոմոտիվների և վագոնների բախման հարվածային երկայնական և սեղմող ճիգերը։ Լինում է զսպանակավոր և շփական։

Զսպանակավոր թափարգելը ունի կոնաձև կամ գլանաձև զսպանակներ։ Մեղմող ճիգի ազդեցությունը դադարելուց հետո զսպանակի էներգիան գրեթե լրիվ վերադարձվում է։ Շփական թափարգելը ունի շփման օղակներ և պարուրաձև զսպանակ։ Սեղմման էներգիայի 70–80% կլանում են շփման օղակները, իսկ մնացածը կուտակում է զսպանակը և հետհարմամբ ելակետային դրության է վերադարձնում թափարգել։ Ինքնակցիչի առկայության դեպքում թափարգելը հանվում է։

Ավտոմեքենաներում թափարգելները ծառայում են գլխավորապես պատահական վթարային հարվածները կլանելու և մեղմելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 152 CC-BY-SA-icon-80x15.png