Թափառող կրակներ

Թափառող կրակներ կամ Ջեքի լապտերներ (լատիներեն` ignis fatuus, «անմիտ բոց»[1], հոգնակի` ignes fatui, «հիմար կրակներ», անգլ.` will-o'-the-wisp)[2], ժողովրդական բանահյուսության մեջ օդում սավառնող լույսի լեզվակներ, մթնոլորտային ուրվական լույս, որը տեսնում են ճանապարհորդները գիշերը, հատկապես ճահիճների, ճահճուտների վրա:
Ժողովրդական բանահյուսության մեջ թափառող կրակները սովորաբար համարվում են ուրվականներ, փերիներ կամ տարերային ոգիներ, որոնք նախատեսված են ճանապարհ կամ ուղղություն ցույց տալու համար: Այս թափառող լեզվակները երևում են պարող կամ հոսող ստատիկ տեսքով` մինչև նկատվելը կամ նրանց հետևից գնալը, որից հետո դրանք խամրում կամ անհետանում են:
Ժամանակակից գիտությունը բացատրում է այս լուսային ասպեկտը որպես բնական երևույթներ, ինչպիսիք են կենսալյումինեսցենտությունը կամ քիմիալյումինեսցենտությունը, որպես ֆոսֆինի (PH
3), դիֆոսֆանի (P
2H
4) և մեթանի (CH
4) օքսիդացում, որոնք առաջանում են օրգանական քայքայումից։
Անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևույթը Միացյալ Թագավորությունում հայտնի է տարբեր անուններով, այդ թվում՝ Ջեքի լապտեր (jack-o'-lantern)[4], քահանայի լապտեր (friar's lantern և hinkypunk)[6][7], և ասվում է, որ մոլորեցնում և/կամ ուղղորդում է ճանապարհորդներին՝ նմանվելով թարթող լամպի կամ լապտերի:
Թափառող կրակների համարժեքները եվրոպական բանահյուսության մեջ հանդիպում են տարբեր անուններով, օրինակ՝ լատիներեն` ignis fatuus, Ֆրանսիայում` feu follet, Գերմանիայում` Irrlicht կամ Irrwisch, Նորվեգիայում` Հեսդալենի լույս: Համարժեքները հանդիպում են աշխարհի մշակույթների ավանդույթներում. օրինակ՝ Նագայի հրե գնդակները Մեկոնգի վրա Թաիլանդում: Հյուսիսային Ամերիկայում ֆենոմենը հայտնի է որպես Փոլդինգ Լույս Միչիգանի Վերին թերակղզում, ուրվական լույս Հարավարևմտյան Միսսուրիում ու Հյուսիսարևելյան Օկլահոմայում, և Սենթ Լուիս Լույս Սասկաչևանում: Արաբական բանահյուսության մեջ այն հայտնի է որպես Աբու ֆանուս:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Will-o'-the-wisp» տերմինը ծագում է wisp բառից, որը նշանակում է փայտերի կամ թղթի կապոց / խուրձ), որը երբեմն օգտագործվում է որպես ջահ և Will - «կամք, պահանջ» բառից, այսպիսով նշանակում է «ջահի կամք» (Will of the torch): Jack-o'-lantern տերմինը («Ջեքի լապտեր») ի սկզբանե վերաբերվել է թափառող կրակներին[8]: Միացյալ Նահանգներում ֆոլկորագետները դրանք հաճախ կոչում են ցայտող լույսեր, ուրվական լույսեր կամ լուսե գնդեր[9][10][11]:
Լատինական ignis fatuus անունը կազմված է ignis բառից, որը նշանակում է «կրակ» և fatuus ածականից, որը նշանակում է «հիմար», «անմիտ» կամ «պարզ»: Այսպիսով, այն կարող է բառացիորեն անգլերեն թարգմանվել որպես «անմիտ կրակ» կամ ավելի բառացիորեն որպես «անկայուն բոց»[12]: Չնայած իր լատինական ծագմանը, ignis fatuus տերմինը Հնագույն ժամանակներում հաստատված չէ, և հին հռոմեացիների օգտագործած կամքի will-o'-the-wisp անվանումն անորոշ է[12]:
Այդ տերմինը վկայված չէ նաև միջնադարում։ Փոխարենը՝ լատիներեն ignis fatuus վավերագրված է ոչ շուտ, քան 16-րդ դարը Գերմանիայում, որտեղ այն ստեղծվել է գերմանացի հումանիստի կողմից և, ըստ երևույթին, վաղուց գոյություն ունեցող գերմանական Irrlicht անվան պարզ թարգմանությունն է («թափառող լույս» կամ «խաբող լույս»), որը գերմանական բանահյուսության մեջ ընկալվում է որպես բնության չար ոգի: Լատինական թարգմանությունն արվել է գերմանական անվանն ինտելեկտուալ արժանահավատություն հաղորդելու համար[13][14]:
Irrlicht-ի կողքին, թափառող կրակ (will-o'-the-wisp) կոչվել է նաև գերմաներեն Irrwisch (որտեղ Wisch թարգմանվում է «wisp» - խուրձ), ինչպես հայտնաբերված է օրինակ Մարտին Լյութերի նույն 16-րդ դարի գրվածքներում[14]։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաձառող կրակների «Will-o'-the-wisp» և «jack-o'-lantern» անունները օգտագործվում են էթոլոգիական ժողովրդական հեքիաթներում, որոնք գրանցված են տարբեր ձևերով Իռլանդիայում, Շոտլանդիայում, Անգլիայում, Ուելսում, Ապալաչիայում (Ապալաչներ) և Նյուֆաունդլենդում[15][16][17]:
Ժողովրդական ավանդույթն այս երևույթը վերագրում է հոբի[Ն 1] հետ կապված հոբ լապտեր (hob lantern)[19] տերմինին (օրինակ` «Hob and his Lantern»[20], «hob-and-lanthorns»)[Ն 2]: Իր «Փերիների բառարան» գրքում Կատարինե Մ. Բրիգսը տրամադրում է նույն երևույթի այլ անունների ընդարձակ ցանկ, թեև այն վայրը, որտեղ դրանք դիտվում են (գերեզմանոց, ճահիճներ և այլն) զգալիորեն ազդում է հասկացության ըմբռնման վրա: Երբ նկատվում է գերեզմանոցներում, այն հայտնի է որպես ուրվական-մոմ կամ դիակ-մոմ[Ն 3]:
Բանահյուսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթիոլոգիական (ծագման) հեքիաթներում Ուիլ կամ Ջեք անունով հերոսները դատապարտված են ճահիճներում լույսով թափառելու` ինչ-որ չարագործության համար: Շրոպշիրի մի տարբերակ ներկայացրել է Բրիգսը «Փերիների բառարանում». այն վերաբերում է Ուիլ Սմիթին:
Ուիլը չար դարբին է, որին Սուրբ Պետրոսը երկրորդ հնարավորություն է տալիս դրախտի դարպասների մոտ, բայց այնպիսի վատ կյանք է վարում, որ ի վերջո նա դատապարտվում է թափառել երկրով մեկ: Սատանան նրան տալիս է մեկ վառվող ածուխ, որ նա տաքանա, ինչը նա այնուհետև օգտագործում է որպես ծուղակ` անխոհեմ ճանապարհորդներին դեպի ճահիճներ գայթակղելու համար։
Հեքիաթի իռլանդական տարբերակում կա հարբած Ջեք կամ ժլատ Ջեք անունով մի մարդ, ով, երբ Սատանան գալիս է իր հոգին վերցնելու, նրան խաբելով ստիպում է վերածվել մետաղադրամի, որպեսզի կարողանա վճարել իր վերջին խմիչքի դիմաց: Երբ Սատանան մետաղադրամ է դառնում, Ջեքը նրան դնում է գրպանը, որտեղ խաչ կար, թույլ չտալով նրան վերադառնալ իր սկզբնական տեսքին: Իր ազատության դիմաց Սատանան ևս տասը տարի կյանք է շնորհում Ջեքին։ Երբ ժամկետը լրանում է, Սատանան գալիս է գանձելու իր պարտքը։ Բայց Ջեքը նորից խաբում է նրան՝ ստիպելով բարձրանալ ծառի վրա, իսկ հետո խաչ է փորում ծառի տակ՝ թույլ չտալով իջնել: Խաչը հանելու դիմաց Սատանան ներում է Ջեքի պարտքը։ Այնուամենայնիվ, Ջեքի նման ոչ ոքի երբեք չէր թույլատրվի դրախտ մտնել, ուստի Ջեքը ստիպված է լինում իր մահից հետո գնալ դժոխք և այնտեղ տեղ խնդրել: Սակայն սատանան վրեժխնդիր լինելու համար մերժում է նրան, բայց դժոխքի կրակներից խարույկ է տալիս, որպեսզի Ջեքը լուսավորի իր ճանապարհը մթնշաղի աշխարհում, որին հավիտյան դատապարտվում են կորած հոգիները: Ջեքն այն տեղադրում է փորագրված շաղգամի մեջ՝ օգտագործելով որպես լապտեր[22][23]:
Հեքիաթի մեկ այլ տարբերակը` «Վիլլի Վիսպ» («Willy the Whisp»), որը պատմում է Հենրի Գլասին «Իռլանդական ժողովրդական հեքիաթներում»: Իռլանդացի գրող Պիդար Ուա Լաողայրի «Սեադնա» (Séadna) վեպը այս լույսի ևս մեկ տարբերակ է, նաև առաջին ժամանակակից վեպը իռլանդերենով:
Համաշխարհային բանահյուսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկան ունի համարժեքներ. Ֆոլկլորը բացատրում է այս երևույթը որպես վհուկներ, որոնք վերածվել են լույսերի: Մեկ այլ բացատրություն վերաբերում է լույսերին որպես ցուցիչներ այն վայրերի, որտեղ թաղված է ոսկի կամ թաքնված են գանձեր, որոնք կարելի է գտնել միայն երեխաների օգնությամբ: Այս մեկում դրանք կոչվում են «լուսիս դել դիներո» (luces del dinero - փողի լույսեր) կամ luces del tesoro (գանձերի լույսեր):
Մասաչուսեթսի ճահճոտ տարածքը, որը հայտնի է որպես Բրիջվոթեր եռանկյունի (Bridgewater Triangle)[24] ունի ուրվական լույսի գունդ իր բանահյուսությունում, և այս տարածքում նույնպես նկատվել են այս ուրվական լույսերի ժամանակակից դիտարկումներ:
Լուիզիանայի ֆեու-ֆոլլեթ կամ ֆիֆոլետ (ֆր.` feu-follet, շրջմոլիկ հուր)[25] անվանումը ծագում է ֆրանսերենից: Ավանդությունն ասում է, որ ֆիֆոլետը հոգի է, որը մահացածներից հանվել և ուղարկվել է հետ՝ Աստծո ապաշխարությունը կատարելու համար, բայց փոխարենը այն հարձակվում է մարդկանց վրա՝ վրեժ լուծելու համար: Թեև ֆիֆոլետը հիմնականում անվնաս չարաճճի արարքների մասնակից է լինում, բայց երբեմն ծծում է երեխաների արյունը: Որոշ լեգենդներ ասում են, որ դա երեխայի հոգի է, որը մահացել է մկրտությունից առաջ[26][27]:
Բոյ-տատա անվանումը թափառող կրակների բրազիլական համարժեքն է[28]: Տարածաշրջանում այն կոչվում է Boitatá, Baitatá, Batatá, Bitatá, Batatão, Biatatá, M'boiguaçu, Mboitatá և Mbaê-Tata: Անունը գալիս է բրազիլական հին տուպի լեզվից և նշանակում է «կրակոտ օձ» (մբոյի տատա, mboî tatá): Նրա մեծ կրակոտ աչքերը գրեթե կույր են ցերեկը, բայց գիշերը նա կարող է տեսնել ամեն ինչ: Ըստ լեգենդի, Բոյ-տատան մեծ օձ է եղել, որը փրկվել է մեծ ջրհեղեղից: Մի «քարանձավային անակոնդա» (boiguaçu - բոյգուասու) ջրհեղեղից հետո լքել է իր քարանձավը և մթության մեջ անցնելով դաշտերով որսացել կենդանիներ ու դիակներ՝ ուտելով բացառապես իր սիրելի պատառը՝ աչքերը: Կերած աչքերից հավաքված լույսը «Բոյտատային» օժտել է կրակոտ հայացքով։ Իրականում ոչ թե վիշապ, այլ հսկա օձ (բնօրինակ լեզվով՝ բոա կամ մբոյի կամ մբոյա):
Արգենտինայում և Ուրուգվայում թափառող կրակների երևույթը հայտնի է որպես լուզ մալա (luz mala - չար լույս) և երկու երկրների բանահյուսության ամենակարևոր առասպելներից մեկն է: Այս երևույթը բավականին սարսափելի է և առավելապես նկատվում է գյուղական վայրերում։ Այն բաղկացած է չափազանց փայլուն լույս-գնդակից, որը լողում է գետնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա:
Կոլումբիայում բոլա դե ֆուեգո կամ կանդիլիխա (Bola de fuego կամ Candileja - հրե գնդակ) են կոչվում արատավոր ու չար տատիկի թափառող կրակներըː Նա իր թոռներին մեծացրել է առանց բարոյականություն սերմանելու, և որպես այդպիսին նրանք դարձել են գողեր և մարդասպաններ: Անդրշիրիմյան կյանքում տատիկի ոգին դատապարտվել է բոցերի մեջ շրջապատված աշխարհով մեկ թափառելու։
Տրինիդադ և Տոբագոյում սուկույանտը (soucouyant) «հրեգունդ կախարդ է»՝ չար ոգի, որը գիշերը կրակի ձև է ստանում: Նա տներ է մտնում ցանկացած ճեղքից, որը կարող է գտնել և խմում է իր զոհերի արյունը[29]:
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեյա (կամ ճահճային ուրվական լույս) անվանում են տարօրինակ լուսային երևույթը, որը տեղի է ունենում ճահիճների վրա, ինչպես տեսել են բենգալցիները, հատկապես Բանգլադեշի և Արևմտյան Բենգալի ձկնորսները: Այս ճահճային լույսը վերագրվում է ճահճային գազի ինչ-որ երևույթներին, որոնք շփոթեցնում են ձկնորսներին, ստիպում նրանց կորցնել իրենց կողմնորոշումը և նույնիսկ կարող են խեղդվելու պատճառ դառնալ, եթե որևէ մեկը որոշի հետևել նրանց՝ շարժվելով ճահիճներով: Տարածաշրջանի տեղական համայնքներում կարծում են, որ այս տարօրինակ սավառնող ճահճային լույսերն իրականում ուրվական լույսեր են, որոնք ձկնորսության ժամանակ մահացած ջկնորսների ուրվականներն են: Նրանք երբեմն շփոթեցնում են ձկնորսներին, երբեմն էլ օգնում են խուսափել սպասվող վտանգներից[30][31]:
Չիր բատտի (Chir batti, ուրվական-լույս), որը նաև գրվում է «chhir batti» կամ «cheer batti», պարող լույսի երևույթ, որը տեղի է ունենում մութ գիշերներին Հնդկաստանի, Պակիստանի, Գուջարաթի էկոհամակարգի բաննի խոտհարքներում, նրա սեզոնային ճահճային խոնավ տարածքներում[32] և Գուջարաթի Քատչ գավառի անապատի (Rann of Kutch) ճահճային աղուտների հարակից անապատում[Ն 4][32]:
Ուրվական լույսերի այլ տարատեսակներ (և աղբյուրներ) էլ կան Հնդկաստանի բանահյուսության մեջ, ներառյալ Թամիլնադու և Կարնատակայի Կոլիվեյ Պեյը, Կերալայի Կուլիյանդե Չոոտը և հյուսիսարևելյան Հնդկաստանի տարբեր ցեղերի բազմաթիվ տարբերակներ[34]: Քաշմիրում Բրամրաչոխը կրակի կաթսա է կրում գլխին։

Նմանատիպ երևույթներ նկարագրված են ճապոնական բանահյուսության մեջ, ներառյալ հիտոդամա (ճապ.՝ 人魂 hitodama, բառացի՝ «մարդու հոգի» որպես էներգիայի գունդ), հինոտամա (hi no tama, «հրե գնդակ»), աբուրագե, կոեմոնբի (ճապ.՝ 小右衛門火 aburagae, koemonbi), ուշիոնիբի (ushionibi) և այլն: Այս բոլոր երևույթների նկարագրությունը գերեզմանոցների հետ է կապված:
Կիցունե ճապոնական առասպելական յոկաի (妖怪) դևերը, նույնպես կապված են թափառող կրակների հետ՝ երկու կիցունե գերբնական էակների ամուսնության հետ, որոնք արտադրում են կիցունե-բի (狐火), որը բառացիորեն նշանակում է «աղվես-կրակ»[35]: Այս երևույթները նկարագրված են ճապոնական մանգակա և ֆոլկլորիստ Շիգերու Միզուկիի 1985 թվականի «Ճապոնական ուրվականների գրաֆիկական աշխարհ» գրքում (ճապոներեն 妖怪伝)[36]:
Կորեայում լույսերը կապված են բրնձի դաշտերի, հին ծառերի, լեռների կամ նույնիսկ որոշ տների հետ և կոչվում են կորեական գոբլիններ` «դոկեբիբուլ» (dokkebi bul, հանգըլ՝ 도깨비 불), որը նշանակում է գոբլինի կրակ (կամ գոբլինի լույս): Նրանք համարվում են չարամիտ և անառակ ոգիներ, քանի որ նրանք շփոթեցնում և հրապուրում են անցորդներին, որ կորցնեն իրենց ճանապարհը կամ ընկնեն փոսերը գիշերը:
Թափառող կրակների մասին չինական ամենավաղ հիշատակումը, ըստ երևույթին, չինական 粦 (lín, լին) հիերոգլիֆն է, որի մասին վկայում են դեռևս Շան դինաստիայի օրոք գուշակության ոսկորները, որտեղ պատկերված է մարդու նման կերպար՝ շրջապատված կետերով, որոնք ենթադրաբար ներկայացնում են թափառող կրակների շողացող լույսերը, որին ավելացվել են ոտքեր, ինչպիսիք են բրոնզե շրիֆտով` 舞, wǔ հիերոգլիֆում, որը նշանակում է «պարել». Հան դինաստիայից առաջ վերևի մասը ձևափոխվել է կամ փչացել՝ կրակի տեսքը կորցնելով (հետագայում ավելի փոխվել է` հիշեցնելով 米 mǐ, բրինձ), ինչպես ցույց է տալիս Հան դինաստիայում կազմված Shuowen Jiezi չինական բառարանի փոքր կնիքների գրության գրաֆիկը։ Թեև այլևս չի օգտագործվում ինքն իրենով` առանձին, բայց` 粦, lín-ը մտնում է` 磷, lín ֆոսֆոր հիերոգլիֆի կազմի մեջ, մի տարր, որի մասին խոսվում է թափառող կրակներ երևույթի գիտական բացատրությունների մեջ, և նաև ֆոնետիկ բաղադրիչ է նույն արտասանությամբ այլ ընդհանուր հիերոգլիֆների մեջ[37]:
Չինացի բազմագետ Շեն Գուան, հավանաբար, գրանցել է նման մի երևույթ, երբ 1088 թվականին գրած Երազների գրքում՝ նշում է. «Ցզյա Յու կայսրի օրոք Յանչժոուում, Ցզյանսու նահանգում, հատկապես մռայլ եղանակին վիթխարի մարգարիտ նկատվեց: Սկզբում այն հայտնվեց ճահճում… և վերջապես, անհետացավ Սինկայ լճում»: Լուսը նկարագրվել է որպես շատ պայծառ, շրջակա գյուղերը լուսավորող և հաստատ երևույթ ավելի քան տասը տարի, և տեղի բանակիչները կառուցել են Մարգարիտի տաղավար նրանց համար, ովքեր ցանկանում էին դիտել այն[38]:
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական բանահյուսության մեջ այս լույսերը հաճախ համարվում են չմկրտված կամ մահացած երեխաների հոգիներ, որոնք թռչում են դրախտի և դժոխքի միջև (քավարան)[39]:
Ըստ Գերմանիայում տարածված համոզմունքի` որ իրլիխտը (Irrlicht) կաթոլիկ եկեղեցում չմկրտված երեխայի հոգին է, բայց այն կարող է փրկագնվել, եթե մնացորդները նախ թաղվեն եկեղեցու քիվերի մոտ, որպեսզի այն պահին, երբ անձրևաջրերը թափվում են այս գերեզմանի վրա, եկեղեցականը կարողանա արտասանել եռամիասնության` «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» մկրտության բանաձևը (baptismal formula)՝ երեխային սրբացնելու համար[40][41]:
Շվեդիայում թափառող կրակը ներկայացնում է չմկրտված մարդու հոգին, որը «փորձում է ճանապարհորդներին տանել ջրի մոտ՝ մկրտելու հույսով»[42]:
Դանիացիների, ֆինների, շվեդների, էստոնացիների, լատվիացիների, լիտվացիների և իռլանդացիների և, ի թիվս այլ խմբերի շրջանում կարծիք կա, որ թափառող կրակները ցույց են տալիս նաև գանձի գտնվելու վայրը գետնի կամ ջրի խորքում, որը կարելի է վերցնել միայն այն ժամանակ, երբ կրակն այնտեղ է: Երբեմն գանձը բացահայտելու համար պահանջվում են նաև կախարդական ընթացակարգեր, և նույնիսկ մահացած մարդու ձեռք, այսպես կոչված` փառքի ձեռք:
Ֆինլանդիայում և հյուսիսային մի շարք այլ երկրներում կարծիք կա, որ վաղ աշունը լավագույն ժամանակն է հայտնված լույսերի տակ գտնվող գանձերը փնտրելու համար: Ենթադրվում էր, որ երբ ինչ-որ մեկը գանձը թաքցնում էր հողում, գանձը հասանելի էր դառնում միայն հունիսի 23-24-ի գիշերը, որը տարվա ամենաերկար օրն է` հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձի ժամանակ (Ամառային արևադարձի տոնին կամ Սուրբ Հովհաննեսի օրը), և սահմանում էր թափառող կրակներ՝ նշելով ճշգրիտ վայրը և ժամանակը, երբ նա կարող էր հետ վերցնել գանձը։
Աառնիվալկեան (Aarnivalkea), նաև հայտնի է որպես վիրվատուլի, գանձի կրակ և գանձի բոց (virvatuli, aarretuli և aarreliekki) ֆիննական դիցաբանության մեջ, այն կետերն են, որտեղ վառվում է հավերժական բոցը, որը կապված է թափառող կրակների հետ: Մարդիկ պնդում են, որ կրակները ցույց են տալիս այն վայրերը, որտեղ թաղված են փերիների ոսկին: Նրանք պաշտպանված են արտաքին փայլից, որը կխանգարի որևէ մեկին գտնել դրանք զուտ պատահականությամբ: Այնուամենայնիվ, եթե մեկը առասպելական ծաղկող ձարխոտ պտերի սերմ գտնի, այդ սերմի կախարդական հատկությունները բախտավոր մարդուն կտանեն դեպի այդ գանձերը՝ ի լրումն այն բանի, որ նրա համար կապահովեն անտեսանելիության հասու լինելը: Քանի որ իրականում պտերը ծաղիկ չի տալիս և բազմանում է տերևների տակ գտնվող սպորների միջոցով, առասպելում նշում է, որ այն շա~տ հազվադեպ է ծաղկում:
Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսյան ժողովրդական բանահյուսության մեջ ասվում է, որ լույսը «հեքիաթային կրակ» է, որը պահվում է պուկա փերու (púca կամ pwca) ձեռքում՝ գոբլինանման փոքրիկ փերի, որը միայնակ ճանապարհորդներին գիշերները չարաճճիորեն տանում է արահետով: Երբ ճանապարհորդը հետևում է պուկային ճահճի կամ ճահճուտի միջով, կրակը մարում է՝ թողնելով նրան կորած: Ասում են, որ պուկան Թիլվիթ Թեգի կամ փերիների ընտանիքից մեկն է:
Ուելսում լույսը նաև կանխատեսում է հուղարկավորություն, որը շուտով լինելու է այդ տարածքում: Վիրթ Սայքսն իր «Բրիտանական գոբլիններ» գրքում նշում է պուկայի մասին ուելսյան հետևյալ հեքիաթը։
Մթնշաղին տուն գնալիս գյուղացին տեսնում է մի պայծառ լույս, որը թափառում է իր դիմաց: Ավելի մոտիկից նայելով՝ նա տեսնում է, որ լույսը լապտեր է, որը պահում է մի «փոքրիկ մութ կերպարանք»ː Գյուղացին հետևում է լույսին մի քանի մղոն։ Հանկարծ նա հայտնվում է հսկայական անդունդի եզրին, որի տակ հոսում է ջրի աղմկոտ հեղեղը: Ճիշտ այդ պահին լապտերակիրը ոստյունով թռչում է անդուդի վրայով, լույսը բարձրացնում գլխավերևում, չարամիտ ծիծաղ արձակում և փչելով հանգցնում լույսը՝ թողնելով խեղճ գյուղացուն տնից հեռու, կանգնած խավարի մեջ՝ մի անդունդի եզրին:
Սա այս երևույթի վերաբերյալ շատ տարածված նախազգուշական պատմություն է: Այնուամենայնիվ, ignis fatuus-ը միշտ չէ, որ վտանգավոր է համարվում: Որոշ հեքիաթներ ներկայացնում են թափառող լույսը որպես գանձի պահապան, ինչը բավականաչափ խիզախներին տանում է դեպի որոշակի հարստություն՝ վարքագծի ձև, որը երբեմն վերագրվում է նաև իռլանդացի լեպրեխոնին: Այլ պատմությունները պատմում են այն ճանապարհորդների մասին, որոնք գտնում են թափառող լույսը, երբ կորել են անտառում և կամ դուրս են եկել կամ է'լ ավելի են մոլորվել՝ կախված նրանից, թե նրանք բարյացակամ են վերաբերվել ոգուն, թե կոպիտ:
Նման է Դևոնից և Կոռնուոլից եկող պիկսի լույսին, որը ճանապարհորդներին հեռացնում է անվտանգ և հուսալի երթուղուց դեպի շիկացած լույսերով ճահիճներ: «Պոլտերգեյսթի պես նրանք կարող են արտասովոր ձայներ արձակել: Նրանք ավելի անլուրջ են, քան իրենց գերմանական Weiße Frauen նմանակները, հաճախ մոմեր են փչում ոչինչ չկասկածող սիրահար զույգերի վրա կամ արտաբերում են անպարկեշտ համբույրի ձայներ, այնպիսին, որոնք ծնողները միշտ ոչ ճիշտ են մեկնաբանում»[43]:
Պիկսի լայթ (Pixy-Light), նույնպես կապված է «կայծկլտացող լույսի» հետ[44], որը սկանդինավյան թերակղզու հին բնակիչները տեսել են իրենց գերեզմանները պաշտպանելիս։ Կոռնուոլյան բանահյուսության մեջ Պիկսի լայթը նաև ասոցիացիաներ ունի Կոլտ պիկսի (Colt pixie) հետ: «Պիկսի կոլտը պիկսի է, որը ձիու քուռակի կերպարանք է ստացել և հաճույք է ստանում այնպիսի հնարքներ անելուց, ինչպիսին է մյուս ձիերի վրա հռհռալ՝ նրանց մոլորեցնելով»[45][46]:
Գերնսիում լույսը հայտնի է որպես ֆաու բուոլանգեր (faeu boulanger, գլորվող կրակ) և համարվում է կորած հոգի: Առերեսվելով ուրվականի հետ՝ ավանդույթը առաջարկում է երկու միջոց.
- Առաջին միջոցը գլխարկը կամ վերարկուն թարս շրջելն է: Սա հանգեցնում է այն բանի, որ ֆաու բոուլանգերը դադարում է կանգնել մարդու ճանապարհին:
- Մյուս լուծումը դանակը գետնին խրելն է` սայրը դեպի վեր: Ֆաու բոուլանգերը, փորձելով սպանել ճանապարհորդին` հարձակվում է դանակի սայրի վրա[47]:
Թափառող կրակը հայտնի է նաև որպես Spunkie Շոտլանդական լեռնաշխարհում, որտեղ այն ունի Link-boy` ջահ տղայի տեսք (տղա, ով բոցավառ ջահ էր կրում, որպեսզի լուսավորի հետիոտների ճանապարհը վճարի դիմաց), կամ պարզապես մի լույս, որը միշտ թվում էր, թե հետ-հետ է գնում` անզգույշ ճանապարհորդներին տանելով դեպի կործանում[48]: The Spunkie-ն մեղադրվում է նաև գիշերային նավաբեկությունների համար, երբ նրան նկատում են ցամաքում և շփոթում նավահանգստի լույսի` փարոսի հետ[49]:
Շոտլանդական բանահյուսության այլ հեքիաթներ այս առեղծվածային լույսերը համարում են մահվան նախանշաններ կամ երբեմնի ողջ մարդկանց ուրվականներ: Նրանք հաճախ հայտնվում էին լճերի վրա[50] կամ ճանապարհների վրա, թաղման երթեր նախանշելով[51]: Հեբրիդներում երբեմն երևացող տարօրինակ լույսը կոչվում է «teine sith» կամ «հեքիաթային լույս», թեև դրա և փերիների ցեղի միջև հաստատված կապ չկա[52]:
Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալական համարժեքը, որը հայտնի է որպես Min Min լույս, հաղորդվում է, որ մթնելուց հետո երևում է ծայրամասերում[53][54]: Հաղորդվում է, որ մեծ մասը երևացել են ջրանցքին հարող երկրների` Մանշի շրջանում[53]:
Լույսերի մասին պատմությունները կարելի է գտնել աբորիգենյան առասպելում, որը թվագրվել է տարածաշրջանի արևմտյան բնակավայրից առաջ և այդ ժամանակվանից դարձել է ավելի լայն` ավստրալական բանահյուսության մաս[53]: Ավստրալիայի բնիկ բնակիչները կարծում են, որ նկատումների թիվն աճել է տարածաշրջան եվրոպացիների աճող ներխուժմանը զուգընթաց[53]: Ըստ ժողովրդական ավանդության՝ լույսերը երբեմն հետևում կամ մոտենում էին մարդկանց և անհետանում, երբ առկայծում էին, հետո նորից հայտնվում[53][54]:
Գիտական բացատրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտությունն առաջարկում է, որ կամայական երևույթները (ignis fatuus) առաջանում են ֆոսֆինի (PH 3), դիֆոսֆանի (P 2 H 4) և մեթանի (CH 4) օքսիդացումից։ Այս միացությունները, որոնք առաջանում են օրգանական քայքայման արդյունքում, կարող են առաջացնել ֆոտոնների արտանետումներ: Քանի որ ֆոսֆինի և դիֆոսֆանի խառնուրդներն ինքնաբերաբար բռնկվում են օդի թթվածնի հետ շփվելիս, առավել տարածված մեթանի միայն փոքր քանակությունները բավարար են բռնկման և եթերային հրդեհներ առաջացնելու համար[55]: Ավելին, ֆոսֆինը արտադրում է ֆոսֆորի պենտօքսիդ՝ որպես կողմնակի պրոդուկտ, որը ջրային գոլորշու հետ շփվելիս ձևավորում է ֆոսֆորաթթու, ինչը կարող է բացատրել «մածուցիկ խոնավությունը», որը երբեմն նկարագրվում է որպես ignis fatuus-ին ուղեկցող:
Պատմական բացատրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական գազերից առաջացած թափառող կրակների երևույթներ առաջացել են 1596 թվականին, ինչպես նշված է Լյուդվիգ Լավատերի աշխատություններում[Ն 5][56]: 1776 թվականին Ալեսանդրո Վոլտան առաջին անգամ առաջարկել է, որ բնական էլեկտրական երևույթները (ինչպես կայծակը), որոնք փոխազդում են մեթանի ճահճային գազի հետ, կարող են լինել ignis fatuus-ի պատճառը[57]: Դրան աջակցել է բրիտանացի պոլիմաթ Ջոզեֆ Փրիսթլին իր «Փորձեր և դիտարկումներ օդի տարբեր տեսակների վրա» աշխատությունների շարքում (1772–1790), և ֆրանսիացի ֆիզիկոս Պիեռ Բերթոլոն դը Սեն-Լազարը «Էլեկտրականություն մետեորներից» (De l'électricité des Météores, 1787 թ.) գրքում[58]:
Ճահճային գազի վարկածի վաղ քննադատները հաճախ մերժել են այն տարբեր հիմնավորումներով, ներառյալ ինքնաբուխ այրման անհավանական լինելը, որոշ դիտարկվող ignis fatuus-ի ջերմության բացակայությունը, ignis fatuus-ի տարօրինակ վարքագիծը, որը նահանջում է մոտենալուց հետո, և բերելով տարբեր պատկերացումներ գնդակերպ կայծակի մասին (որը դասակարգվել է նաև որպես ignis fatuus տեսակ)[58]: Նման քննադատության օրինակ է բերել ամերիկացի մարդաբան Ջոն Գ. Օուենսը «Բուֆալոյի հովտի առասպել» (Folk-Lore from Buffalo Valley, 1891 թ.) գրքում՝[Ն 6][59]:
Մոտենալիս ignis fatuus-ի ակնհայտ նահանջը կարող է բացատրվել պարզապես մոտակա շարժվող առարկաներից առաջացող օդի հոսքով, ինչի հետևանքով գազերը ցրվում են: Սա նկատվել է ignis fatuus-ի հետ մի քանի սերտ փոխազդեցության շատ մանրամասն նկարագրություններում, որոնք հրապարակվել են ավելի վաղ՝ 1832 թվականին, մայոր Լուի Բլեսոնի կողմից՝ լուսերի հայտնվելու տարբեր վայրերում մի շարք փորձարկումներից հետո[60]: Հատկանշական է նրա առաջին հանդիպումը ignis fatuus-ի հետ ճահճուտում, որը գտնվում է Գորբից անտառի խոր հովտում` Նյումարկում (Գերմանիա):
Բլեսոնը նկատել է, որ ջուրը ծածկված է ծիածանագույն թաղանթով, և ցերեկային ժամերին որոշ տարածքներում նկատվել են առաջ պղպջակներ: Գիշերը Բլեսոնը նկատել է կապտավուն-մանուշակագույն բոցեր նույն հատվածներում և եզրակացրել, որ այն կապված է բարձրացող գազի հետ: Նա մի քանի օր հետևել է երևույթին՝ ապշելով, որ ամեն անգամ մոտենալու փորձ անելիս կրակը նահանջել է։ Նրան, ի վերջո, հաջողվել է մոտենալ և, նա կարողացել է հաստատել, որ լույսերն իսկապես առաջացել են բռնկված գազից: Բրիտանացի գիտնական Չարլզ Թոմլինսոնը «Դիսայի ցածրադիր երկնաքարերի վրա» (On Disa Low-Lying Meteors, 1893) աշխատության մեջ նկարագրել է Բլեսոնի փորձերը[Ն 7][58]:
Բլեսոնը նաև նկատել է տարբեր ճահիճներում կրակի գույնի և ջերմության տարբերություններ: Մալապանեում (Վերին Սիլեզիա, այժմ՝ Օզիմեկ, Լեհաստան) ignis fatuus-ը կարող էր բռնկվել և մարվել, բայց չէր կարող այրել թղթի կտորները կամ փայտի շեղբերը: Նմանապես, Լեհաստանի մեկ այլ անտառում ignis fatuus-ը թղթի և փայտի կտորները ծածկել է մածուցիկ հեղուկ յուղով՝ դրանք այրելու փոխարեն: Բլեսոնը նաև պատահաբար առաջացրել է ignis fatuus գերմանական Պորտա Վեստֆալիկա քաղաքի ճահիճներում՝ հրավառություն գործարկելիս[58][60]:
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափառող կրակների նկարագրությունը հայտնվել է 1936 թվականին Մեծ Բրիտանիայի «Հետախույզի գաջեթների և հնարքների գիրքը» (The Scout's Book of Gadgets and Dodges) հրատարակության մեջ[61], որտեղ հեղինակը (Սամ Ֆ. Բրահամը) նկարագրում է այն այսպես.
Սա տատանվող լույս է, որը երբեմն կարելի է տեսնել եկեղեցիների բակերի և ճահճային վայրերի վրա կայծկլտալիս։ Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպես է այն արտադրվում, և քիմիկոսները շարունակ փորձեր են անում՝ բացահայտելու դրա բնույթը: Ենթադրվում է, որ այն առաջանում է ճահճային գազի խառնումից, որը քայքայվող բուսական նյութ է արտանետում, ֆոսֆորացված ջրածնի հետ, գազ, որն ակնթարթորեն բռնկվում է։ Բայց այս տեսությունը առանձնապես ապացուցված չէ[61]:

ignis fatuus-ը լաբորատոր պայմաններում կրկնօրինակելու փորձերից մեկը կատարել է Լեսթերի համալսարանի բրիտանացի երկրաբան Ալան Ա. Միլսը, 1980 թվականին: Չնայած նրան հաջողվել է ստեղծել սառը շողացող ամպ՝ խառնելով չմշակված ֆոսֆինը և բնական գազը, բայց լույսի գույնը կանաչ է ստացվել, և այն առատ քանակությամբ սուր ծուխ է արտանետել: Սա հակասում էր ignis fatuus-ի ականատեսների վկայությունների մեծամասնությանը[62][63]:
Որպես այլընտրանք, Միլսը 2000 թվականին առաջարկել է, որ ignis fatuus-ը կարող է փոխարենը լինել սառը բոց[62][64]: Սրանք լյումինեսցենտ նախաայրման հալոներ են, որոնք առաջանում են, երբ տարբեր միացություններ տաքացվում են մինչև բոցավառման ստորին կետը: Սառը կրակը, իրոք, սովորաբար կապտավուն գույն ունի, և ինչպես երևում է անունից, նրանից շատ քիչ ջերմություն է առաջացնում: Սառը կրակը առաջանում է միացությունների լայն տեսականիում, ներառյալ ածխաջրածինները (ներառյալ մեթանը), սպիրտները, ալդեհիդները, յուղերը, թթուները և նույնիսկ մոմանյութերը: Այնուամենայնիվ, անհայտ է, թե արդյոք սառը կրակը տեղի է ունենում բնական ճանապարհով, թեև շատ միացություններ, որոնք սառը բոցեր են, օրգանական քայքայման բնական կողմնակի արտադրանքներ են[62][65]:

Հարակից վարկածը ներառում է ֆոսֆինի բնական քիմիական լյումինեսցենցիան: 2008 թվականին իտալացի քիմիկոսներ Լուիջի Գարլաշելլին և Պաոլո Բոշետին փորձել են կրկնել Միլսի փորձերը։ Նրանք հաջողությամբ ստեղծել են թույլ սառը լույս՝ խառնելով ֆոսֆինը օդի և ազոտի հետ: Թեև փայլը դեռևս կանաչավուն է ստացվել, բայց Գարլաշելլին և Բոշետին նշել են, որ թույլ լույսի պայմաններում մարդու աչքը չի կարող հեշտությամբ տարբերել գույները: Ավելին, գազերի կոնցենտրացիաների և շրջակա միջավայրի պայմանների (ջերմաստիճան, խոնավություն և այլն) կոնցենտրացիաների կարգավորմամբ հնարավոր էր վերացնել ծուխն ու հոտը կամ առնվազն հասցնել աննկատելի մակարդակի։ Գարլաշելլին և Բոսչետին նույնպես համաձայնել են Միլսի հետ, որ սառը կրակը խելամիտ բացատրություն կարող է լինել ignis fatuus-ի այլ դեպքերի համար[64]:
1993 թվականին պրոֆեսորներ Դերը և Փերսինգերն առաջարկել են, որ որոշ ignis fatuus տեսակներ կարող են երկրաբանական ծագում ունենալ՝ պիեզոէլեկտրականորեն առաջացած տեկտոնական լարվածության ազդեցությամբ: Խզվածքները տեղափոխող շտամները նույնպես տաքացնում են ժայռերը՝ գոլորշիացնելով դրանց մեջ եղած ջուրը: Քարը կամ հողը, որը պարունակում է ինչ-որ պիեզոէլեկտրական բան, օրինակ՝ քվարց, սիլիցիում կամ մկնդեղ, կարող է նաև էլեկտրաէներգիա արտադրել, որը գոլորշիացված ջրի սյունի միջոցով մակերևույթ կուղղվի հողի միջով, որտեղ ինչ-որ կերպ հայտնվում է որպես լույս: Սա կարող է բացատրել, թե ինչու են լույսերը թվում էլեկտրական, անկանոն կամ նույնիսկ խելացի իրենց պահվածքով[66][67]:
Անտառային զանազան միկրոօրգանիզմների և միջատների կենսալյումինեսցենցիան նույնպես կարող է առաջացնել այս երևույթը: Որոշ սնկային տեսակներից, օրինակ՝ մեղրի սնկից, արձակված ահավոր փայլը սպիտակ փտում առաջացնող քիմիական ռեակցիաների ժամանակ կարելի է շփոթվել առեղծվածային կամ առկայծող լույսերի հետ: Կան բազմաթիվ այլ բիոլյումինեսցենտ օրգանիզմներ, որոնք կարող են թափառող լույսերի պատրանքներ ստեղծել, օրինակ՝ կայծոռիկները: Լույսը, որն արտադրում են ավելի մեծ անտառային արարածները, կարող է բացատրել թափառող կրակների շարժման և այլ լույսերին արձագանքելու ֆենոմենը: Բուերի սպիտակ փետուրները կարող են արտացոլել Լուսնի առատ լույսը` երևալով որպես թափառող կրակ` այստեղից էլ լույսերի շարժման, այլ լույսերի արձագանքման և այլնի դեպքերը[68]:
Մեր օրերում Ignis fatuus-ի տեսարաններ հազվադեպ են արձանագրվում: Ենթադրվում է, որ դա վերջին դարերում ճահիճների ցամաքեցման և վերականգնման հետևանք է, ինչպես, օրինակ, արևելյան Անգլիայի նախկինում հսկայական Ֆենլանդները, որոնք այժմ վերածվել են գյուղատնտեսական մշակման հողերի[69]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոբ, փոքր դիցաբանական տնային ոգու տեսակ, որը հայտնի է Անգլիական Միդլենդսում, Հյուսիսային Անգլիայում և անգլո-շոտլանդական սահմանի շրջանների ավանդական բանահյուսությունում[18]:
- ↑ Իսկ «Հոբերդիի լապտեր» (Hoberdy's Lantern), «Հոբանիի լապտեր» (Hobany's Lantern)[3], «Հոբ և նրա լապտեր» (Hob and his Lantern) արտահայտությունները հավանաբար ձևափոխված «Hob and his Lantern» արտահայտությունից է։ Ըստ Kittredge, 440, n3.
- ↑ corpse lights or candles - Denham (1895), 2: 79[21]
- ↑ «Ինչ-որ տեղ կարդացի, որ մութ գիշերներին կան տարօրինակ լույսեր, որոնք պարում են Ռանի [անապատի] վերևում: Տեղացիները դրանք անվանում են «չիր բատտի» կամ «ուրվական լույս»: Դա լայնորեն փաստագրված, բայց չբացատրված երևույթ է»[33]ː
- ↑ «Շատ բնական բաներ ընկավում են որպես ուրվականներ». «Շատ անգամ մոմեր և փոքր կրակներ են հայտնվում գիշերը, և այն տեսնողներին թվում է, թե թռչկոտում են վեր ու վար... Երբեմն այս կրակները միայնակ կայծկլտում են գիշերը և դրանք տեսնողները, երբ նրանք ճանապարհորդում են գիշերով, մեծ վախ են զգում, բայց սրանք, և շատ նման բաներն ունեն իրենց բնական պատճառները… Բնափիլիսոփաները գրում են, որ թանձր լույսերը ծագում են երկրից և բորբոքվում: Երկրի շախտաներում գտնվող ծծումբով լի ժայռի եզրերը, եթե օդը մտնի այնտեղ, կբորբոքվեն և կձգտեն դուրս գալ»: «Ուրվականների և ոգիների գիշերով թափառելը, և տարօրինակ աղմուկները, ճայթյունները նախազգուշացումներ են, որոնք սովորաբար տեղի են ունենում մարդկանց մահից առաջ. տեղի են ունենում մեծ կոտորածներ և թագավորությունների անկումներ»:
- ↑ «Սա այն անվանումն է, որը երբեմն կիրառվում է մի երևույթի համար, որը, թերևս, ավելի հաճախ կոչվում է Ջեք-օ-Լապտեր կամ Կտակ-օ-Մշուշ (Jack-o'-the-Lantern, or Will-o'-the-Wisp)։ Այն կարծես կրակե գունդ է, որի չափերը տատանվում են մոմի բոցից մինչև մարդու գլխի չափ։ Այն սովորաբար նկատվում է խոնավ, ճահճոտ վայրերում՝ շարժվելով առաջ ու ետ, բայց հայտնի է, որ այն լիովին անշարժ է և արձակում է փայլեր։ Երբ դուք մոտենում եք դրան, այն կշարժվի՝ մնալով ձեր հասանելիության սահմաններից դուրս. եթե դուք հեռանաք, այն կհետևի ձեզ։ Այն, որ այս կրակե գնդիկները իսկապես առաջանում են, և որ դրանք կկրկնեն ձեր շարժումը, կարծես թե հաստատված է, բայց ես դեռևս որևէ բավարար բացատրություն չեմ լսել։ Նրանք, ովքեր ավելի քիչ սնահավատ են, ասում են, որ դա ճահճից բարձրացող գազերի բռնկում է։ Բայց ինձ համար պարզ չէ, թե ինչպես կարող է այրվող գազից առաջացած լույսը ունենալ նկարագրված ձևը և շարժվել նկարագրվածի պես՝ առաջ շարժվելով ձեր առաջ շարժվելուց, նահանջելով ձեր նահանջի հետ, իսկ այլ դեպքերում մնալով անշարժ՝ առանց երկրի հետ որևէ տեսանելի կապի»։
- ↑ «Գիշերն այդ վայրը այցելելիս զգայուն բոցերը նահանջեցին, երբ մայորը առաջացավ։ Սակայն, կանգ առնելով, դրանք վերադարձան, և նա փորձեց մի կտոր թուղթ վառել նրանց վրա, բայց նրա շնչառության առաջացրած օդի հոսանքը նրանց պահեց չափազանց մեծ հեռավորության վրա։ Գլուխը շրջելով և շնչառությունը զտելով՝ նրան հաջողվեց բոցավառել թուղթը։ Նա նաև կարողացավ մարել բոցը՝ այն իր առջևից տանելով գետնի այն հատվածը, որտեղ գազ չէր արտանետվում։ Այնուհետև բոցը կիրառելով այն վայրում, որտեղից գազը դուրս էր գալիս, ճահճի ութ կամ ինը քառակուսի ոտնաչափ տարածքի վրա լսվեց մի տեսակ պայթյուն։ Կարմիր լույս երևաց, որը մարեց՝ վերածվելով մոտ երեք ոտնաչափ բարձրությամբ կապույտ բոցի, և այն շարունակեց այրվել անկայուն շարժումով։ Լուսաբացին բոցերը գունատվեցին, և թվում էր, թե դրանք ավելի ու ավելի են մոտենում երկրին, մինչև որ վերջապես անհետացան տեսադաշտից»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Phipson, T. L. (1868 թ․ հոկտեմբեր). «Will-o'-the-wisp». Belgravia (magazine). Vol. 6. London: Robson and Son. էջ 392. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ will-o'-the-wisp Օքսֆորդի բառարան
- ↑ 3,0 3,1 Allies, Jabez (1846). «Hob». On the Ignis Fatuus: Or, Will-o'-the-wisp, and the Fairies. London: Simpkin, Marshall, and Company. էջ 3.
- ↑ Kittredge (1900), էջ. 440: Jack-with-a-lantern, Jack-a-Lantern and n3, Jack-o'-Lantern, citing Allies (1846)[3]
- ↑ Kittredge (1900), էջեր. 429–430.
- ↑ In Milton's L'Allegro.[5]
- ↑ Denham (1895): friars' lanthorns
- ↑ Harper, Douglas. «Jack-o'-lantern (n.)». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Wagner, Stephen. «Spooklights: Where to Find Them». About.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Floyd, Randall (1997). «Historical Mysteries: Ghostly lights as common as dew in Dixie». The Augusta Chronicle. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Ghost Lights and Orbs». Moonslipper.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 12,0 12,1 Phipson, T. L. (1868 թ․ հոկտեմբեր). «Will-o'-the-wisp». Belgravia (magazine). Vol. 6. London: Robson and Son. էջ 392. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Brown, Jane K. (2020). «Irrlichtelieren». Goethe Yearbook. 27: 337–344. doi:10.1353/gyr.2020.0017. S2CID 240765012.
- ↑ 14,0 14,1 Olbrich, Karl (1932). "Irrlicht". HdA 4: 785
- ↑ Ashliman, D. (2019 թ․ հունվարի 19). «Will-o'-the-Wisp, Jack-o'-Lantern». University of Pittsburgh. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Jackson, Darla (2015 թ․ սեպտեմբերի 3). Mystical Mountains. էջեր 109–110.
- ↑ Jarvis, Dale. «Jack the Lantern in Shoe Cove Bight». www.nlunexplained.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Atkinson, J. C. (John Christopher) (1868). A glossary of the Cleveland dialect: explanatory, derivative, and critical. Robarts - University of Toronto. London, J.R. Smith.
- ↑ Rochholz, Elizabeth Mary Wright (1914). Rustic Speech and Folk-lore (2 ed.). Oxford University Press. էջեր 200–201.
- ↑ Allies, Jabez (1846). On the Ignis Fatuus: Or, Will-o'-the-wisp, and the Fairies (անգլերեն). Simpkin, Marshall, and Company. էջ 3. ISBN 978-0-608-32391-6.
- ↑ O'Donnell, Elliott (1955). Haunted People. London: Rider. էջ 75.
- ↑ Hoerrner, Mark (2006). «History of the Jack-O-Lantern». buzzle.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Leslie O'Malley (2015 թ․ հոկտեմբերի 15). «History of the Jack O'Lantern and the Legend of Stingy Jack». authenticireland.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Welcome to the Bridgewater Triangle: Massachusetts' paranormal vortex». Roadtrippers (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Ֆրանսերեն-հայերեն բառարան, Ամալյա Մուրադյան, Սուսաննա Խաչատրյան եւ կազմողներ - follet». www.nayiri.com. Վերցված է 2025 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Melton, J. Gordon (1999). The Vampire Book. Visible Ink Press. էջ 7. ISBN 978-1578592814.
- ↑ «North American Vampires». VampireUnderworld.com. 2012 թ․ մարտի 25.
- ↑ «O Boitatá» [The Boitatá]. Terrabrasileira.net (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Press, ed. (2009). The Vampire Book. Penguin. էջ 46. ISBN 9780756664442. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Pandey, Ambarish (2009 թ․ ապրիլի 7). «Bengali Ghosts». Pakistan Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Blog post by the author Saundra Mitchel of the novel "Shadowed Summer" at Books Obsession». Booksobsession.blogspot.com. 2009 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 32,0 32,1 D V Maheshwari (2007 թ․ օգոստոսի 28). «Ghost lights that dance on Banni grasslands when it's very dark». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Stark beauty (Rann of Kutch); Bharati Motwani; September 23, 2008; India Today, Magazine.
- ↑ Bhairav, J. Furcifer; Khanna, Rakesh (2020). Ghosts, Monsters, and Demons. India: Blaft Publications Pvt. Ltd. էջեր 11–13. ISBN 978-9380636474.
- ↑ Lombardi, Linda. "Kitsune: The Fantastic Japanese Fox". tofugu.com
- ↑ Mizuki, Shigeru. "Graphic World of Japanese Phantoms". 講談社, 1985. 978-4062023818 [Հղում աղբյուրներին]
- ↑ «粦». 2023 թ․ մարտի 17 – via Wiktionary.
- ↑ Vallee, Jacques; Aubeck, Chris (2010). Wonders in the Sky: Unexplained Aerial Objects from Antiquity to Modern Times. Penguin. ISBN 978-1101444726.
- ↑ Kittredge (1900), p. 438, n3.
- ↑ Zerrenner, Heinrich Gottlieb [in գերմաներեն] (1783). Natur- und Akkerpredigten, oder: Natur- und Akkerbau als eine Anleitung zur Gottseligkeit, ganz für Landleute. Magdeburg: Scheidhauer. էջեր 247–248.
- ↑ Rochholz, Ernst Ludvig [in գերմաներեն] (1862). «8.3) Irrlich unter Dach». Naturmythen: neue Schweizersagen. Leipzig: B. G. Teubner. էջ 178.
- ↑ The Element Encyclopedia of Vampires (Theresa Cheung), HarperCollins
- ↑ [1] PDF Արխիվացված Փետրվար 25, 2009 Wayback Machine
- ↑ «lambent - alphaDictionary * Free English On-line Dictionary». Alphadictionary.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «House Shadow Drake – Water Horses and Other Fairy Steeds». Shadowdrake.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Colypixy». Pandius.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Folklore of Guernsey by Marie de Garis (1986) ASIN B0000EE6P8 [Հղում աղբյուրներին]
- ↑ William Grant Stewart (1823). The Popular Superstitions and Festive Amusements of the Highlanders of Scotland. pp. 161–162.
- ↑ Katharine Briggs (1976). An Encyclopedia of Fairies. Pantheon Books. p. 381. 0394409183
- ↑ Alasdair Alpin MacGregor (1937). The Peat Fire Flame: Folktales and Traditions of the Highlands and Islands. Moray Press. pp. 284–285.
- ↑ John Gregorson Campbell (1902). Witchcraft and Second Sight in the Highlands and Islands of Scotland. James MacLehose and Sons. pp. 169–172.
- ↑ John Gregorson Campbell (1900). Superstitions of the Highlands and Islands of Scotland. James MacLehose and Sons. pp. 6–7.
- ↑ 53,0 53,1 53,2 53,3 53,4 Pettigrew, John D. (2003 թ․ մարտ). «The Min Min light and the Fata Morgana. An optical account of a mysterious Australian phenomenon». Clin Exp Optom. 86 (2): 109–120. doi:10.1111/j.1444-0938.2003.tb03069.x. PMID 12643807.
- ↑ 54,0 54,1 Kozicka, M.G. "The Mystery of the Min Min Light". Bolton Imprint, Cairns 1994
- ↑ Joris Roels & Willy Verstrae (2001). «Biological formation of volatile phosphorus compounds» (PDF). Bioresource Technology. 79 (3): 243–250. Bibcode:2001BiTec..79..243R. doi:10.1016/S0960-8524(01)00032-3. PMID 11499578. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Lavatar, Ludwig (1596). Of ghostes and spirites, walking by night: and of straunge noyses, crackes, and sundrie forewarnings: which commonly happen before the death of men: great slaughters, and alterations of kingdoms. Blough-Weis Library Susquehanna University. Thomas Creede. էջեր 51–52.
- ↑ Ciardi, Marco (2000). «Falling Stars, Instruments and Myths: Volta and the Birth of Modern Meteorology» (PDF). In Fabio Bevilacqua; Lucio Fregonese (eds.). Nuova Voltiana: Studies on Volta and His Times. Editore Ulrico Hoepli. էջ 43.
- ↑ 58,0 58,1 58,2 58,3 Tomlinson, Charles (1893). «On Certain Low-Lying Meteors» (PDF). Knowledge: An Illustrated Magazine of Science. Simply Worded Exactly Described. 16 (New Series, Vol. III): 46–48.
- ↑ Owens J.G. (1891). «Folk-Lore from Buffalo Valley». Journal of American Folk-Lore. 4: 123–124.
- ↑ 60,0 60,1 Blesson, Louis (1832–1833). «Observations on the Ignis Fatuus, or Will-with-the-Wisp, Falling Stars, and Thunder Storms». The Edinburgh New Philosophical Journal. 14: 90–94.
- ↑ 61,0 61,1 Braham, Sam F. (1936). The Scout's Book of Gadgets and Dodges (English). London: The Scout. էջ 54.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 62,0 62,1 62,2 A. A. Mills (2000). «Will-o'-the-wisp revisited». Weather. 55 (7): 20–26. Bibcode:2000Wthr...55..239M. doi:10.1002/j.1477-8696.2000.tb04067.x. S2CID 121340285.
- ↑ Zalasiewicz, Jan (2007). «The spirit of biodiversity» (PDF). The Palaeontology Newsletter (64): 20–26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 64,0 64,1 Luigi Garlaschelli & Paolo Boschetti. On the track of the will-o'-the-wisp (PDF). Dipartimento di Chimica Organica, Università di Pavia.(չաշխատող հղում)
- ↑ Pearlman, Howard; Chapek, Richard M. (1999). Cool Flames and Autoignition: Thermal-Ingnition Theory of Combustion Experimentally Validated in Microgravity. NASA. էջ 142. ISBN 978-1428918238., Web version at NASA Արխիվացված 2010-05-01 Wayback Machine
- ↑ Persinger, Michael A. (1993). Perceptual and Motor Skills. Geophysical variables and behavior: LXXIV. Man-made fluid injections into the crust and reports of luminous phenomena (UFO Reports) – Is the strain field an aseismically propagating hydrological pulse?.
- ↑ Derr, J.S. (1993). Perceptual and Motor Skills. Seasonal hydrological load and regional luminous phenomena (UFO reports) within river systems: the Mississippi Valley test.[Հղում աղբյուրներին]
- ↑ A Review of accounts of luminosity in Barn Owls Tyto alba.
- ↑ Zalasiewicz, Jan (2007). «The spirit of biodiversity» (PDF). The Palaeontology Newsletter (64): 20–26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Corliss, William (2001) Remarkable Luminous Phenomena in Nature
- Denham, Michael (1895). Hardy, James (ed.). The Denham Tracts: A Collection of Folklore: Reprinted from the Original Tracts and Pamphlets Printed by Mr. Denhman Between 1846 and 1859. Vol. 2. London: David Nutt for the Folklore Society.
- Elsschot, Willem Het dwaallicht
- Kittredge, George Lyman (1900). «The Friar's Lantern and Friar Rush». Publications of the Modern Language Association. 15: 415–441.
- Tremayne, Peter The Haunted Abbot.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառող կրակներ» հոդվածին։ |