Նպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թափաշեյդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նպատ (այլ կիրառումներ)
Նպատ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԴաշլիչայ Ստորին
ԼեռնաշղթաԾաղկանց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2832 մետր
Նպատ (Թուրքիա)##
Նպատ (Թուրքիա)

Նպատ, Նպատական կամ Թափաշեյդ, լեռ Հայկական լեռնաշխարհում, Ծաղկանց լեռներում։ Բարձրությունը 2832 մ է[1][2]։ Գտնվում է Բագրևանդից արևելք[3]։ Շրջակա լեռներից սկզբնավորվող բազմաթիվ գետակներ, հոսելով Բագրևանդի (Ալաշկերտի) դաշտը, միախառնվում են Արածանուն։ Լեռն անտառազուրկ է, մրգատու ծառերը՝ սակավ։

Քաղաքական և կրոնական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան հյուսիսային ստորոտին՝ կրոնական կենտրոն Բագավանում, Նավասարդի սկզբին հեթանոս հայերը նշել են Նոյ նահապետի հիշատակին նվիրված տոնահանդեսը։ Հայաստանում քրիստոնեությունը պետական պաշտոնական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը կործանել է Բագավանի տաճարը և տեղը հիմնել Սուրբ Հովհաննես վանքը և եռախորան եկեղեցին։

Միջնադարյան հայ մատենագիրները հաղորդում են, որ Նպատը հայոց ամենասրբազան լեռն էր, և նրա ստորոտում գտնվող Շահապիվան ու Բագավան ավաններում էին կատարվում Ամանորի տոնակատարությունները Նավասարդի 1-ին և Աշխարհաժողովները։ Նպատի ստորոտում՝ Արածանիի ջրերում, սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ թագավորին ու հայոց զորքին։ Քրիստոնեության շրջանում Նպատ անունը հաճախ ստուգաբանվել է Նոյ անունով, և լեռն անվանվել Նոյապատ։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Աբոս եւ Նպատ լեռնանունները ծագում են արիական Ապամ - Նապատ դիցանունից[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]