Jump to content

Թափանցիկ խաղալիք-կոնֆետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաթեթավորված թափանցիկ խաղալիք-կոնֆետ

Թափանցիկ խաղալիք-կոնֆետ, ավանդական հրուշակեղեն է, որը ծագել է Գերմանիայում, Անգլիայում և Շոտլանդիայում[1]: Այն հատկապես տարածված է Զատիկի և Սուրբ Ծննդյան տոներին: Կարծր կոնֆետը պատրաստվում է կաղապարների մեջ, որոնց տրված է բազմաթիվ խաղալիքների տեսք: Քաղցրավենիքը ներկվում է վառ գույներով՝ սովորաբար դեղին, կարմիր և կանաչ[2]: Երբեմն փայտիկը տեղադրում են մինչև քաղցրավենիքի ամբողջությամբ սառելը՝ սառնաշաքար պատրաստելու համար[3][4]:

Թափանցիկ խաղալիք-կոնֆետը և գարու շաքարը բավականին նման են իրար: Այնուամենայնիվ, ավանդական գարու շաքարավազը պատրաստվում է գարու ջրով, մինչդեռ թափանցիկ խաղալիք-կոնֆետը պատրաստվում է մաքուր ջրով: Չձուլված գարու շաքարը ծագել է Ֆրանսիայում 1700-ականներին, մինչդեռ ձուլված շաքարավազը (գարիով կամ առանց այլ բաղադրիչի) թվագրվում է 1800-ական թվականներին[3]: 1800-ականների ընթացքում եփած շաքարի կոնֆետներին անվանել են «գարու շաքար», ինչը հետագայում մեծ շփոթություններ է առաջացրել[5]:

Կոնֆետի պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափանցիկ խաղալիք-կոնֆետի ավանդական բաղադրատոմսերը ներառում են շաքարավազ, կալիումի բիտարտարատ կամ եգիպտացորենի օշարակ և ջուր: Քաղցրավենիքի բնական գույնը, երբ այն ամբողջությամբ սառչում է, դեղին է: Երբեմն կոնֆետին բնական ներկ են ավելացնում, որպեսզի այն կարմիր կամ կանաչ լինի[6]: Կաղապարները պատվում են ձիթապտղի յուղով, որը նաև կոչվում է «քաղցր յուղ», որպեսզի կոնֆետը չկպչի պատերին[6]: Կոնֆետը հեռացնում են կաղապարից, քանի դեռ այն փոքր-ինչ փափուկ է և ավելի քիչ հավանական է, որ կկոտրվի[7]: Այնուհետև կոպիտ եզրերը հարթվում են[8]: Թափանցիկ խաղալիք-կոնֆետը հաճախ պատրաստել են ավելի ցուրտ եղանակին, որպեսզի խուսափեն ջերմությունից և խոնավությունից, որոնց դեպքում կոնֆետը կարող է ավելի կպչուն լինել[6]:

1883 թվականին Չիկագոյում հրատարակված խոհարարական գիրքում ներառվել է հատուկ կաղապարների մեջ պատրաստված թափանցիկ խաղալիք-կոնֆետի բաղադրատոմս՝ «222. Սուրբ Ծննդյան խաղալիքների համար և այլնի համար կոնֆետ» անվանմամբ[9]: Թափանցիկ խաղալիք-կոնֆետի ժամանակակից բաղադրատոմսը հրապարակվել է Նենսի Ֆասոլթի կողմից[10]։

Հետևյալ լուսանկարներն արվել են Ֆիլադելֆիայի Քիմիական ժառանգության հիմնադրամում՝ Շեյն հրուշակեղենի գործարանից Ռայան Բերլիի կողմից, կոնֆետ պատրաստելու ցուցադրության ժամանակ: Նրանք ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստվում, լցվում և բացվում կոնֆետի կաղապարները՝ սառչելուց հետո քաղցրավենիքը հեռացնելու համար:

Թափանցիկ խաղալիք-կոնֆետ վաճառող խանութի ցուցափեղկ

Թափանցիկ խաղալիք-կոնֆետը ծագել է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Շոտլանդիայում։ Գերմանիայում այն երբեմն անվանել են roter zuckerhase (կարմիր շաքարավազով նապաստակ) կամ Dierich Orde Glass։[3][11]

Խաղալիքներ-կոնֆետներ արտադրողներից շատերը եղել են ընտանեկան ձեռնարկություններ: Հյուսիսամերիկյան «William Daw Startup»-ը խաղալիք-քաղցրավենիքի ամենավաղ արտադրողներից մեկն է եղել: Ուիլյամը կոնֆետ պատրաստել սովորել է իր հորից՝ անգլիայում։ Ուիլյամը և նրա կինը՝ Հագարը, հիմնադրել են Startup Candy Factory-ն Պրովոյում, Յուտա նահանգում՝ 1875 թվականին: Ուիլյամը մահացել է 1878 թվականին, սակայն նրա կինը, իսկ ավելի ուշ՝ երեխաները, շարունակել են բիզնեսը[3]։

Գերմանացի վերաբնակիչների հետ թափանցիկ խաղալիք-կոնֆետը եկել է Հյուսիսային Ամերիկայի Փենսիլվանիայի շրջան, Ֆիլադելֆիա[3][12][13]: Քաղցրավենիքի պատրաստման ակտիվ արդյունաբերությունն աճել է Ֆիլադելֆիայում, քանի որ այն շաքարավազի առևտրի կենտրոն է եղել[14]:

Regennas Candy-ն հիմնադրվել է 1894 թվականին Ֆրեդ Ռեգենասի կողմից և շարունակվել նրա երեխաների կողմից: Regennas-ը Ֆիլադելֆիայում կոնֆետ է վաճառել ձիաքարշ վագոնից՝ նախքան Փենսիլվանիա նահանգի Լիտից քաղաք տեղափոխվելը[3]:

Young's Candies of Philadelphia-ն հիմնադրվել է Յոհան Յունգի կողմից (հետագայում հայտնի է որպես Ջոն Յանգ) 1897 թվականին: Նաև որպես ընտանեկան բիզնես, այն ղեկավարել է Հարի Յանգ կրտսերը 1940-ականներից մինչև իր մահը՝ 2007 թվականը: Հարի Յանգի թափանցիկ խաղալիք-կոնֆետների կաղապարներից շատերը վաճառվել են Բերլի եղբայրներին, որոնք 2010 թվականին ղեկավարել են Shane Confectionery-ն: Շեյն հրուշակեղենը շարունակում է Զատկի և Սուրբ Ծննդյան տոների համար պատրաստել և վաճառել թափանցիկ խաղալիք-կոնֆետներ[3][12]:

Միմա Մեյ Վոլֆգանգը 1918 թվականին ամուսնու հետ հիմնադրել է Wolfgang Candy ընկերությունը Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում: Նա իր կաղապարներից շատերի համար նախագծել է բազմաթիվ նախշեր[3]: Wolfgang Candy-ն կոնֆետներ է վաճառել սպառողներին մինչև 2018 թվականի հունվարը, երբ սահմանափակել է վաճառքները բիզնեսի համար և դարձել է Wolfgang Confectionery[15]։

1930-ականներին հիմնադրված Փենսիլվանիայի Սաուդերթոն քաղաքի Shelly Brothers-ը թափանցիկ խաղալիք-կոնֆետներ է պատրաստել՝ մինչև1990 թվականին Brock Candy Company-ի կողմից (հետագայում ՝ Brach's) գնվելը[3][4][16]:

Թափանցիկ խաղալիք-կոնֆետներ արտադրող Ալբերտ Դյուդրեարը Յորքից, Փենսիլվանիա, մոլի կաղապար հավաքող և կոնֆետի պատմաբան է եղել: Նրան հաջողվել է վաճառել Original Clear Toy Candy-ներ իր փեսայի՝ Դոնալդ Քալփի շնարհիվ[3]:

Թափանցիկ խաղալիք-կոնֆետը հայտնաբերվել է նաև Ատլանտիկական Կանադայում, որտեղ այն հայտնվել է դեռևս 1880-ականներին: Robertson's Candy-ն, որը հիմնադրվել է Նոր Շոտլանդիայի Տրուրո քաղաքում, Ուիլյամ Ք. Ռոբերթսոնի կողմից 1928 թվականին, շարունակում է Սուրբ Ծննդյան ժամանակ պատրաստել ավանդական թափանցիկ խաղալիք-կոնֆետներ[3][17]:

Կաղապարներ պատրաստողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափանցիկ խաղալիք-կոնֆետների պատրաստման համար նախատեսված կաղապարները ավանդաբար պատրաստվել են անագի և ցինկի համաձուլվածքից, որը կոչվում է «կոմպոզիցիա», երկաթից, ալյումինից, կապարից կամ պյութերից: Այժմ հայտնի է, որ կապարն ու պյութերը վնասակար են և չպետք է օգտագործվեն կոնֆետ պատրաստելու համար[3]: Կոմպոզիցիոն կաղապարները հաճախ համարվում են լավագույնը քաղցրավենիքի պատրաստման համար, քանի որ դրանք ավելի լավ տեսք են հաղորդում[3][6]:

Վալենտին Քլադը Ֆրանսիայի Էլզաս քաղաքից եկել է Ֆիլադելֆիա և բիզնես բացել 1853 թվականին: Նա պատրաստել է ճաշ պատրաստելու և քաղցրավենիքի պատրաստման սարքավորումներ, այդ թվում՝ երկաթից պատրաստված թափանցիկ խաղալիք-կոնֆետների կաղապարներ: Նրա որդիները՝ Յուջինը և Լուին, մասնակցել են բիզնեսի վարմանը 1892 թվականից, իսկ 1896 թվականին բիզնեսն անվանափոխվել է V. Clad & Sons[3]։

Թոմաս Միլսը և նրա եղբայր Ջորջը Ֆիլադելֆիա են եկել Մելրոուզից, Շոտլանդիա, 1864 թվականին: Քլադի պես նրանք արտադրել են ճաշ և քաղցրավենիքի պատրաստելու սարքավորումներ։ Այնուամենայնիվ, Mills & Bro-ն օգտագործել է անագի և ցինկի համաձուլվածք՝ իրենց թափանցիկ խաղալիք-կոնֆետների կաղապարների պատրաստման համար: Նրանք նաև ստեղծել են արույրից կամ բրոնզից պատրաստված կաղապարներ։ Քաղցրավենիքի կաղապարները պատրաստվել են երկու սերտորեն կպչող կիսերից, որոնք հիմնականում կրել են արտադրողի անունը և երբեմն՝ արտոնագրի համարը: Ինչ-որ պահի պահանջարկը բավական մեծ է եղել, ինչի կապակցությամբ Միլսը վարձել է Քլադին, որպեսզի պատրաստեն կոնֆետների կաղապարներ, որոնք հնարավորություն են ունեցել կրել երկու ընկերությունների անվանումները՝ մեկական կաղապարի յուրաքանչյուր կողմում: Միլսը վաճառել է իր կաղապարները հիսուն կտորից բաղկացած հավաքածուներով, որոնցից յուրաքանչյուրով հնարավոր է եղել պատրաստել մեկ կամ մի քանի թափանցիկ խաղալիք-կոնֆետներ՝ կախված պատրաստվող կոնֆետի չափից: Լեոնհարդ Շուլցեն և Կառլ Հոնստոկը կաղապարների դիզայներներից են եղել, որոնք աշխատել են Mills-ում մինչև 1946 թվականին դրա փակվելը[3]։

Կաղապարների այլ ամերիկյան արտադրողներից է նաև Thos. J. Andress & Co.-ն, Ֆիլադելֆիա, որը կաղապարներ է պատրաստել 1876 թվականի համաշխարհային ցուցահանդեսի համար։ Այլ ընկերությոններից են Crandall & Godley-ն Նյու Յորքից և Kiddie Kandie[3]: Մոտ 1990 թվականին John Wright ընկերությունը պատրաստել է մի քանի փոքր կաղապարներ չկպչող ծածկով[3]:

Մոնրեալից Ջ․ Թերիենը և Fletcher Manufacturing-ը Տորոնտոյում նույնպես պատրաստել են կաղապարներ[3]: Կաղապարներն արտադրվել են G. Lieb-ի կողմից Շտուտգարտում, Գերմանիա, 1868-1960 թվականներին[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ կոնֆետի կաղապարներ հալվել են որպես մետաղի ջարդոն[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chef #208121. «Clear Toy Candy [pa Dutch Traditional] Recipe - Food.com - 139685». Food.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Regennas Clear Toys». Candy Blog. 2006 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Fasolt, Nancy (2010). Clear Toy Candy. Mechanicsburg, Pennsylvania: Stackpole Books. էջ 3.
  4. 4,0 4,1 Nichols, Rick (2007 թ․ դեկտեմբերի 9). «Joy of clear toys lives on. How sweet it was . . . and is». Philadelphia Inquirer. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  5. Notes and Queries, A Medium of Intercommunication for Literary Men, General Readers, Etc. London: Bell & Daldy. 1860 թ․ փետրվարի 11. էջ 104. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Dudrear, Eleanor; Dudrear Jr., Albert (1984). «Old fashioned clear toy candy». Pennsylvania Folklife. 33 (4): 10–11. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  7. «How to make Clear Toy Candy / Barley Candy». Clear Toy Candy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  8. Woon, Nicole (2012). «In the kitchen: Shane candies» (PDF). Penn Appetit. էջեր 16–18. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  9. Whitehead, Jessup (1883). The Chicago Herald Cooking School: A Professional Cook's Book for Household Use, Consisting of a Series of Menus for Every Day Meals and for Private Entertainments, with Minute Instructions for Making Every Article Named, Originally Published in the Chicago Daily Herald. Chicago: The author. ISBN 1332586902. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  10. Shames, Erica (2014 թ․ նոյեմբերի 19). «A Recipe for Clear Toy Candy». Susquehanna Life. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  11. Woon, Nicole (2012). «In the kitchen: Shane candies» (PDF). Penn Appetit. էջեր 16–18. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  12. 12,0 12,1 Wyman, Carolyn (2015 թ․ դեկտեմբերի 21). «Philly Food Finds: Shane Confectionery's Clear Toy Candy». Philadelphia Inquirer. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  13. Sheehan, Jennifer (2015 թ․ դեկտեմբերի 11). «Clear toy candy: Slatington's Suzanne Wainright-Evans keeps the Pennsylvania German tradition alive». The Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  14. Tracy, Rachel (2014). «Sweet History» (PDF). Daughters of the American Revolution. էջեր 34–36. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  15. «Wolfgang Candy announces name change». FOX43 Newsroom. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  16. Smith, Andrew F. (2009). Eating history: 30 turning points in the making of American cuisine. New York: Columbia University Press. էջ 291. ISBN 9780231140935.
  17. «History of Robertson's Candy». Robertson's Candy and Confectionery Inc. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]