Թաց մարգագետին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաց մարգագետին
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1872
բարձրություն70 սանտիմետր
լայնություն114 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Թաց մարգագետին» (ռուս.՝ Мокрый луг), ռուս նկարիչ, բնանկարի վարպետ վաղամեռիկ Ֆեոդոր Վասիլևի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1872 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 70 × 114 սմ[1][2]։ «Թաց մարգագետին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։ Գույքագրման համար՝ 905:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թաց մարգագետին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է եղանակի փոփոխության պահը, երբ հեռվից գալիս են ամպերը, սակայն ձախ հատվածում արդեն երկինքը բացվում է։ Առաջին պլանում Ֆեոդոր Վասիլևը պատկերել է անձրևից թրջված մարգագետին։ Հետին պլանում մի քանի ծառեր են պատկերված։ Նկարում պատկերված թարմությունը և բնականությունը հեղինակը ստացել է կանաչ գույնի բազմաթիվ գուներանգներ օգտագործելով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի հուլիսին Ֆեոդոր Վասիլևն այցելում է Ղրիմ՝ հույս ունենալով, որ այնտեղ կապաքինվի իր հիվանդությունից։ Հենց Ղրիմում էլ հեղինակը ստեղծում է այս աշխատանքը. կտավում ներկայացված լանդշաֆտն իրական է։ Հեղինակը կտավն ավարտին է հասցնում 1872 թվականին։ Նույն թվականին «Թաց մարգագետին» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացնում Նկարիչների խրախուսման հասարակությունում և երկրորդ մրցանակն է ստանում լանդշաֆտային գեղանկարչությունից[1][4][5]. առաջին մրցանակը ստանում է Իվան Շիշկինը «Սոճու անտառ։ Կայմափայտի անտառը Վյատսկի մարզում»[6][7][8] նկարի համար։

Իվան Կրամսկոյին ուղղված նամակում Վասիլևը հայտնել է, որ իր այս աշխատանքը գնել է ցանկացել մեծ իշխան Նիկոլայ Կոնստանտինովիչը, սակայն Պավել Տրետյակովն ավելի շուտ է գնել այս ստեղծագործությունը՝ նախքան ցուցահանդեսի մեկնարկը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 102. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Федор Александрович — Мокрый луг, 1872». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  3. «Ф. А. Васильев (1850—1873) — Мокрый луг» (HTML). nearyou.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  4. В. Скляренко. «Жизнь и творчество Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  5. Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 9» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  6. Е. А. Матвеева Федор Васильев. — Москва: Белый город, 2009. — 48 с. — ISBN 978-5-7793-1264-6
  7. В. И. Порудоминский. «Крамской, часть 17 — Федор Васильев» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  8. «Ф. А. Васильев (1850—1873) — Мокрый луг» (HTML). nearyou.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  9. «Ф. А. Васильев, Мокрый луг, 1872» (HTML). school-collection.edu.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]