Թարըք Աքան
թուրքերեն՝ Tarık Akan | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 13, 1949[1] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Մահացել է | սեպտեմբերի 16, 2016[2][3][1][…] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Bakırköy Cemetery |
| Կրթություն | Յըլդըզ տեխնիկական համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և կինոպրոդյուսեր |
| Երեխա(ներ) | Barış Zeki Üregül? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Թարըք Աքան (ի ծնե Թարըք Թահսին Ուրեգյուլ, թուրքերեն՝ Tarık Akan, դեկտեմբերի 13, 1949[1], Ստամբուլ, Թուրքիա - սեպտեմբերի 16, 2016[2][3][1][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և պրոդյուսեր, ով եղել է 1970-ականների թուրքական կինեմատոգրաֆիայի աստղը։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Էրթեմ Էղիլմեզի «Իմ սիրելի եղբայր» և «Ախ, որտեղ» ֆիլմերում։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Թարըք Աքանը մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում` թոքի քաղցկեղից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարըք Աքանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում[4]։ Եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Հայրը եղել է զինվորական։ Նախնական կրթությունը ստացել է Էրզրումում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Կայսերիում։ Քանի որ հայրը նշանակում էր ստացել Ստամբուլի զորամասերից մեկում, ընտանիքը տեղափոխվում է Բաքըրքոյ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Յըլդըզ տեխնիկական համալսարանում՝ ստանալով մեխանիկ- ինժեների մասնագիտացում։ Այնուհետև սովորել է Ժուռնալիստիկայի քոլեջում[5]։ Մինչև դերասանական կարիերայի սկիզբը, աշխատել է որպես փրկիչ։ Զինվորական ծառայությունը անցկացրել է Դենիզլիում։ Մասնակցել է «Ձայն» (Ses) ամսագրի կազմակերպած մրցույթին։ Իր դերասանական կարիերան սկսել է 1970 թվականին՝ նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում։ 1973- 2002 թվականներին պարգևատրվել է 12 տարբեր մրցանակներով[6]։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Էրտեմ Էղիլմեզի Իմ սիրելի եղբայր ֆիլմում։ Դերասանական կյանքի մեծ մասը ապրել է Ստամբուլում։ Որոշ ժամանակ բնակվել է նաև Բեռլինում և Կաննում։ Ավելի քան հինգ տարի եղել է «Նազըմ Հիքմեթի անվան մշակույթի և արվեստի հիմնադրամի» պատվավոր նախագահը։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Թարըք Աքանը մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում` թոքի քաղցկեղից։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով՝ Աքանին հետմահու տրվել է «Թուրք ժողովրդի արժանի զավակ» կոչումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 http://www.haberturk.com/magazin/magazin/haber/1297269-tarik-akan-hayatini-kaybetti
- 1 2 http://www.trt.net.tr/francais/culture-divertissement/2016/09/16/le-celebre-acteur-turc-tarik-akan-s-est-eteint-571380
- ↑ http://www.milliyet.com.tr/tarik-akan-hayatini-kaybetti--magazin-2311708
- ↑ http://www.hurriyet.com.tr/son-dakika-haberi-tarik-akan-hayatini-kaybetti-40224447
- ↑ http://www.trt.net.tr/armenian/mshakowyt-ew-gitowt-yown/2016/09/16/mahats-el-e-hanrahayt-derasan-t-arek-akane-571445
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tarık Akan Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարըք Աքան» հոդվածին։ |
| ||||||||||||
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 2016 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք դերասաններ
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք սոցիալիստներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Կինոպրոդյուսերներ
- Ոսկե թիթեռ մրցանակի դափնեկիրներ
- Ստամբուլում ծնված դերասաններ