Թարանե Ալիդուստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թարանե Ալիդուստի
պարսկերեն՝ ترانه علیدوستی
Taraneh Alidoosti, The Salesman news conference (13950311005853135).jpg
Ծնվել էհունվարի 12, 1984(1984-01-12) (37 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտությունդերասանուհի, թարգմանիչ և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Hamid Alidousti?
taranehalidoosti.com

Թարանե Ալիդուստի (պարսկերեն՝ ترانه علیدوستی, հունվարի 12, 1984(1984-01-12), Թեհրան, Իրան ծնված 1984 թվականի հունվարի 12-ին, Իրանի Թեհրան քաղաքում), իրանցի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարանե Ալիդուստին ծնվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Համիդ Ալիդուսիի ընտանիքում։ Մայրը քանադակագործուհի էր։ Առաջին անգամ ֆիլմում խաղացել է 17 տարեկան հասակում Ռասուլ Սադր Ամելիի «Ես Թարանեն եմ, ես 15 տարեկան եմ» ֆիլմի գլխավոր դերում։ Այս դերի համար Լոկարնո կինոմրցանակաբաշխությունում ստացել է բրոնզե հեպարտ մրցանակը[1]։ Ինչպես նաև Բյուրեղապակյա սիմուրգան՝ որպես լավագույն դերասանուհի Ֆաջդրի կինոփառատոնում[2], ինչը նրան դարձրել է այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Թարանե Ալիդուստին ակտիվորեն համագործակցում է իրանցի ականավոր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի հետ՝ նկարահանվելով նրա մի շարք կինոնկարներում՝ «Հիասքանչ քաղաք», «Հրավառությունների միջավայր», «Էլիի մասին» և «Կոմիվոյաժեր»։ Վերջինիս համար նա հավակնում էր 2016 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհու կոչմանը։ Ալդուստրին իր ֆիլմի նկարահանումները համատեղում է թատրոնի հետ։ 2017 թվականին հրաժարվել է ներկա գտնվել Օսկար կինոմրցանակի արարողությանը՝ բողոք հայտնելով Թրամփի քաղաքականության հասցեին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]