Թավրիզի կապույտ մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թավրիզի կապույտ մզկիթ
Blue Mosque of Tabriz.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1]
ՎարչատարածքԹավրիզ և Արևելյան Ադրբեջան[1]
ՏեղագրությունԹավրիզ[1]
Ճարտարապետություն
Կոորդինատներ: 38°4′24.909600099996″ հս․ լ. 46°18′3.8808000999887″ ավ. ե. / 38.07358600002777393° հս․. լ. 46.301078000027771964° ավ. ե. / 38.07358600002777393; 46.301078000027771964
مسجد کبود 2.jpg

Թավրիզի կապույտ մզկիթ (պարս مسجد کبود‎ (Masjed-e Kabud)), հայտնի պատմական մզկիթ է Իրանի Թավրիզ քաղաքում: Մզկիթն ու մի քանի այլ հասարակական շինություններ կառուցվել են 1465 թվականին՝ Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարա-Կոյունլուների պետությունը: Մզկիթն ամբողջությամբ պատված է եղել կապույտ խճանկարով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը կառուցվել է Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարա-Կոյունլուների պետությունը : Որոշ աղբյուրների համաձայն, Շահ Ջահանը սպանվել է Ուզուն Հասանի կողմից և թաղվել մզկիթի տարածքում: Նույն աղբյուրներում նշված է նաև, որ մզկիթի տարածքում գտնվող երկրորդ դամբարանը պատկանում է Շահ Ջահանի կնոջը: Շահի դամբարանը կառուցվել է մզկիթի հարավային մասում և ամբողջությամբ մարմարից է: Քարերի վրա արված են փորագրություններ Ղուրանի այաներից: Մադամ Ժան Դիալաֆուան, ով եղել է ֆրանսիացի հնագետ, Ֆրանսիայի կառավարության կողմից, հնեաբանական աշխատանքներ իրականացնելու համար այցելել է Իրան, այդ թվում նաև Թավրիզի կապույտ մզկիթ: Ավելի ուշ, մզկիթի մասին գրքում, նա այն անվանել է "Թավրիզի կապույտ մզկիթ" "le mosque blue due Tauris ":

Երկրաշարժ և վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

مسجد کبود 3.jpg

1779 թ երկրաշարժի ժամանակ մզկիթը լուրջ վնասվել է և դրանից մնացել է միայն մուտքը[2]: Երկրաշարժի հետևանքով փլվել են մզկիթի գմբեթները: Մզկիթի ավերակները առանց վերականգնվելու մնացել են 150 տարի: Վերակառուցումը սկսվել է 1973 թ` Իրանի Մշակույթի նախարարության վերահսկողությամբ և շարունակվում է մինչ օրս: 1976 թ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեցին և իրականացվեցին հիմնական փոքր գմբեթի վերականգման աշխատանքները` Մոհամմադ Ռեզա Մեհմանարիի նախագծով: Մզկիթի ներքին ու արտաքին սալիկապատման աշխատանքները շարունակվում են մինչ օրս:

Ճարտարապետություն և սալիկապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

مسجد کبود 1.jpg

Թավրիզի Կապույտ մզկիթն իր յուրահատուկ սալիկապատմամբ և յուրահատուկ նաշխերով ու հատկապես օգտագործված լաջվարդ գույնով, հռչակված է որպես Իսլամի Փիրուզա: Ճարտարապետական կառույցն ազերիական է: Մզկիթի կառույցը քառակուսի է: Մզկիթում եղել են ջրավազան և կրոնական դասարաններ: Բացի այդ, մզկիթն ունեցել է սենյակներ` ապաստարան փնտրողների համար:

Մզկիթի հիմնական կառույցը աղյուսային է: Ունի յոթ փոքր գմբեթներ: Գմբեթները ծածկել են հիմնական հրապարակի արևելյան ու արևմտյան շաբեսթանների տանիքները և մզկիթի մուտքը: Շաբեսթանները փոքրիկ սենյակներ են, որտեղ ժամանակին եղել են կացարաններ: Հատկանշական է, որ մզկիթի գմբեթների կառուցապատման մեջ չի օգտագործվել երկաթբետոնե հիմք: Դա պատճառ է դարձել, որ գմբեթների վերանորոգումը շատ դժվար լինի: Մզկիթի հիմնական շինությունը տեղակաված է մեծ հրապարակի վրա, որը քառակուսի է: Մզկիթը մոառռաղ սալիպատկման տեխնիկայի և բազմերանգ սալիկի ու աղյուսի համադրության արդյունքում հռչակվել է որպես Իսլամի Փիրուզա: Մզկիթի ամենատեսարժան մասերից է առաստաղը, որում օգտագործվել են ոսկի ու լաջվարդ: Այն եզակի է իր տեսակի մեջ: Մզկիթի կառուցապատման համար օգտագործված սալիկների վրա գրություններն արված են Քուֆի և Սոլս տեսակի ձեռագրերով: Դրանցից կարելի է հասկանալ, որ այս վայրը եղել է Ջահան Շահի հաղթանակները նշելու վայրը: Մզկիթի պատին ամրացված արձանագրության վրա գրված է Նեյմաթոլլա Բեն Մոհամմադ Ալ Բաբաի անունը, ով եղել է մզկիթի գեղանկարների հեղինակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]