Թավջութակահարի ամորձապարկի համախտանիշ
| Ենթակատեգորիա | • խաբեբայություն • կեղծիք | |
|---|---|---|
| Ստեղծում | 11 մայիսի 1974 | |
| Կոչվել է ի պատիվ | թավջութակ | |
| Ստեղծել է | բարոնուհի Էլեյն Մըրֆի | |
Թավջութակահարի ամորձապարկի համախտանիշ, կեղծ բժշկական վիճակ, որը սկզբնապես, որպես դեպքի համառոտ նկարագրություն, հրապարակվել է British Medical Journal (BMJ) ամսագրում 1974 թվականին[1][2][3]։ Ինչպես հուշում է անունը, դա ենթադրաբար ամորձապարկի հիվանդություն էր, որն ազդում էր թավջութակ նվագող տղամարդկանց վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնօրինակ նամակը[1] գրել է բրիտանացի հոգեբույժ, գիտնական և քաղաքական գործիչ, Լորդերի պալատի միջանկյալ անդամ Էլեյն Մըրֆին, բայց ստորագրել է նրա ամուսինը՝ Ջոնը։ Ամսագիրը նախկինում հրապարակել էր «կիթառի պտուկի» մասին մի հոդված[4]։ Այդ վիճակն առաջանում է, երբ որոշ ձևերով կիթառ նվագելը չափազանց գրգռում է նվագողի պտուկը (կոնտակտային դերմատիտի տեսակ, որը նման է վազորդի պտուկին), ինչը Մըրֆին և նրա ամուսինը ենթադրբար համարել են կատակ։
Մըրֆին այժմ նշում է, որ թավջութակահարի կեցվածքի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց կտար, որ «թավջութակահարի ամորձապարկի համախտանիշի» բողոքը չէր կարող առաջանալ։ Թավջութակահարի կեցվածքի պատճառով ամորձապարկի վնասվածք առաջանալու հավանականությունը կասկածի էր ենթարկվել դեռևս 1974 թվականին, սակայն, ըստ երևույթին, անտեսվել էր[5]:
Մըրֆին խաբեությունը խոստովանել է 2009 թվականին՝ BMJ-ին ուղղված մեկ այլ նամակում[6][7] այն բանից հետո, երբ BMJ-ի 2008 թվականի սուրբծննդյան համարում հրապարակված հոդվածում հղում է արվել բողոքին[8]։ Դեպքի մասին զեկույցի իսկությունն արդեն կասկածի տակ էր դրվել բժշկական գրականության մեջ 1991 թվականին[9]։ Մյուսները մեջբերել են այն[10], թեպետ արտահայտել են իրենց կասկածները[11][12]։
Այս և այլ կեղծբժշկական նամակների հետևանքները ապացուցողական բժշկության և գիտության հանրային ընկալման համար քննարկել է Շեյմուս Մաք Սուիբնեն[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Murphy, John M. (1974 թ․ մայիսի 11). «Letter: Cello scrotum». The BMJ. 2 (5914): 335. doi:10.1136/bmj.2.5914.335-a. PMC 1610985. PMID 4827125.
- ↑ «Peer reveals 'cello scrotum' hoax». Health. BBC News Online. 2009 թ․ հունվարի 28. Վերցված է 2009-01-28-ին.
- ↑ «'Cello scrotum' exposed as a hoax». CNN. 2009. Վերցված է 2009-01-28-ին.
- ↑ Curtis, P. (1974 թ․ ապրիլի 27). «Letter: Guitar nipple». The BMJ. 2 (5912): 226. doi:10.1136/bmj.2.5912.226-a. PMC 1610876. PMID 4857619.
- ↑ Scheuer, P. J.; Gillingham, J. (1974 թ․ հունիս). «Musical Bumps». The BMJ. 2 (5917): 504. doi:10.1136/bmj.2.5917.504-a. S2CID 220229890.
- ↑ «Peer reveals 'cello scrotum' hoax». Health. BBC News Online. 2009 թ․ հունվարի 28. Վերցված է 2009-01-28-ին.
- ↑ «'Cello scrotum' exposed as a hoax». CNN. 2009. Վերցված է 2009-01-28-ին.
- ↑ Murphy, John M. (1974 թ․ մայիսի 11). «Letter: Cello scrotum». The BMJ. 2 (5914): 335. doi:10.1136/bmj.2.5914.335-a. PMC 1610985. PMID 4827125.
- ↑ Shapiro, Philip E. (1991). «'Cello scrotum' questioned». Journal of the American Academy of Dermatology. 24 (4): 665. doi:10.1016/s0190-9622(08)80178-8. PMID 1827803. (in reference to Rimmer & Spielvogel 1990)
- 1 2 Mac Suibhne, Seamus. A Tale of Two Letters: Doctors, The Public, The Media, and The Evidence. ASIN B00A1M5N5Y.
- ↑ Gambichler, Thilo; Boms, Stefanie; Freitag, Marcus (2004). «Contact dermatitis and other skin conditions in instrumental musicians». BMC Dermatology. 4 (4): 3. doi:10.1186/1471-5945-4-3. PMC 416484. PMID 15090069.
- ↑ Rimmer, Steve; Spielvogel, Richard L. (1990 թ․ ապրիլ). «Dermatologic problems of musicians». Journal of the American Academy of Dermatology. 22 (4): 657–663. doi:10.1016/0190-9622(90)70093-W. PMID 2138638.