Թավշենի աքլորակատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թավշենի աքլորակատար
Red-flower-carpet2.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Հավակատարազգիներ
Ցեղ Թավշենի
Տեսակ Թավշենի աքլորակատար
Լատիներեն անվանում
Celosia cristata


Թավշենի աքլորակատար, հավակատարազգիների ընտանիքին պատկանող բազմամյա դեկորատիվ բույս, որի հայրենիքը Հնդկաստանն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը հասնում է մինչև 1 մետրի։ Ցածրաճ տեսակների բարձրությունը չի անցնում 30 սմ-ից։ Ունի մեծ մասամբ վառ կարմիր կամ ոսկեդեղնավուն և վարդագույն ծաղկաբույլեր, որոնք աքլորի կատար են հիշեցնոմ և կազմված են բազմաթիվ մանր ծաղիկներից։ Հայտնի են այս տեսակի կարմրատերև սորտերը, որոնք կիրառվում են դեկորատիվ ձևավորումներում և ծաղկային վերադաշնակումներում։

Ջերմասեր, լուսասեր և բավական խոնավասեր բույս է։ Լավ է աճում Հայաստանի Հանրապետության ցածրադիր և միջին գոտու պայմաններում։ Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Հայաստանի Հանրապետության պայմաններում մշակվում է որպես միամյա բույս։

Առավել տարածված տեսակներն են․

  • Էմպրեսս (կարմիր ծաղիկներով և ծիրանագույն տերևներով)
  • Կոկցինեա (կարմիր ծաղիկներով և կանաչ տերևներով)
  • Իմպերիալիս (ծիրանակարմիր ծաղիկներով և մուգ կարմիր տերևներով)

Ցանքը կատարում են տաք ջերմոցներում։ Ծիլերը երևում են 6-8 օրից։ Առաջին տերևները երևալուց հետո կատարում են բույսերի վերատնկում կիսատաք ջերմոցներում։ Մայիսի վերջին սածիլները հողագնդով տեղափոխում են բաց գրունտ՝ տնկելով բույսը բույսից 25 սմ հեռավորության վրա։ Օգտագործվում են կանոնավոր տիպի ծաղկային ձևավորումներում, իսկ որպես կտրած ծաղիկ՝ չոր ծաղկեփնջում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987