Թավոտն բվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թավշաոտ բուից)
Թավոտն բվիկ
Թավոտն բվիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բվանմաններ
Ընտանիք Բվեր
Ցեղ Թավշաոտ բվեր
Տեսակ Թավշաոտ բվիկ
Լատիներեն անվանում
Aegolius funereus (Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177938
NCBI 103375

Թավշաոտ բվիկ (Aegolius funereus), տարածված է Եվրոպայում և Ասիայում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գրամ է, իսկ թևերի բացվածքը 59-62 սմ։ Արուների քաշը 116 գրամ է, իսկ թևերի բացվածքը 55 սմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրվում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թոչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձվեր։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թոչուններով։

Գրանցված է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 196.