Թավապոչ պարկամուկ
| Թավապոչ պարկամուկ | |
Թավապոչ պարկամուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Didelphimorphia |
| Ընտանիք | Օպոսում (Didelphidae) |
| Ցեղ | Glironia |
| Տեսակ | Թավապոչ պարկամուկ (G. venusta) |
| Միջազգային անվանում | |
| Glironia venusta | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Թավապոչ պարկամուկ (Glironia venusta), պարկամկերի ընտանիքին պատկանող կենդանի Հարավային Ամերիկայից։ Առաջին անգամ նկարագրվել է անգլիացի կենդանաբան Օլդֆիլդ Թոմասի կողմից 1912 թվականին։ Այն միջին չափսի պարկամուկ է, որին բնորոշ են խոշոր, օվալաձև, գորշ ականջները, բաց դեղնավուն կամ դարչնագույն մորթին՝ դեղնաշագանակագույն կամ մոխրագույն փորային հատվածով, մոխրավուն վերջույթները և թավ մազերով ծածկված պոչը։ Թավապոչ պարկամկան վարքագծի մասին քիչ բան է հայտնի. առկա է 25-ից պակաս նմուշ։ Ըստ ամենայնի, այն ծառաբնակ է, վարում է գիշերային (ակտիվ է հիմնականում գիշերը) և մենակյաց կյանք։ Սննդակարգը, հավանաբար, կազմված է միջատներից, ձվերից և բուսական կերից։ Այս պարկամուկը հայտնաբերվել է խիտ, խոնավ արևադարձային անտառներում․ նրա առկայությունը գրանցվել է Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում և Պերուում։ Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) այն դասակարգում է որպես «քիչ մտահոգող տեսակ»։
Տաքսոնոմիա և ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավապոչ պարկամուկը Glironia ցեղի միակ ներկայացուցիչն է և դասվում է Didelphidae ընտանիքին։ Այն առաջին անգամ նկարագրել է անգլիացի կենդանաբան Օլդֆիլդ Թոմասը 1912 թվականին։ Ավելի վաղ Glironia-ն համարվել է Didelphinae ենթաընտանիքի մաս։ Պարկավորների ֆիլոգենեզի 1955 թվականի վերանայման արդյունքում Caluromys, Caluromysiops, Dromiciops (monito del monte) և Glironia ցեղերը միավորվել են մեկ՝ Microbiotheriinae ենթաընտանիքի մեջ՝ հիմնվելով դրանց ատամնաշարերի համակարգի նմանության վրա։ 1977 թվականի ուսումնասիրության մեջ նշվում է, որ այդ նմանությունները կոնվերգենտ էվոլյուցիայի արդյունք են, և Caluromys, Caluromysiops ու Glironia ցեղերը դասվել են նոր՝ Caluromyinae ենթաընտանիքին[1]։ Մեկ այլ նմանատիպ վերանայման արդյունքում թավապոչ պարկամուկը դասվել է իր առանձին՝ Glironiinae ենթաընտանիքի մեջ[2]։
Ստորև ներկայացված կլադոգրամը, որը հիմնված է 2016 թվականի ուսումնասիրության վրա, ցույց է տալիս թավապոչ պարկամկան ֆիլոգենետիկական կապերը[3]։
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ցեղային անվանումը կազմված է լատիներեն glir («քնամուկ») բառից և հունարեն -ia ածանցից (որն նշանակում է «որակ» կամ «վիճակ»): Տեսակային անվանումը՝ venusta-ն, լատիներենից նշանակում է «հմայիչ»[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավապոչ պարկամուկը միջին չափսի պարկամուկ է, որին բնորոշ են խոշոր, օվալաձև, գորշ ականջները, բաց դեղնավուն կամ դարչնագույն մորթին՝ դեղնաշագանակագույն կամ մոխրագույն փորային հատվածով, մոխրավուն վերջույթները և, ինչպես հուշում է անվանումը, թավ մազերով ծածկված պոչը։ Դեմքի վրա առանձնանում են երկու ընդգծված, մուգ զոլեր, որոնք քթի երկու կողմերից աչքերի միջով ձգվում են մինչև ականջների ետևի հատվածը։ Այդ զոլերը բաժանված են ավելի նեղ, մոխրասպիտակավուն ժապավենով, որն անցնում է քթի միջնագծից մինչև ծոծրակը։ Մազածածկույթի կառուցվածքը տատանվում է փափուկից մինչև բրդանման․ մեջքի մազերի երկարությունը 7-ից 8 միլիմետր է (0,28-ից 0,31 դյույմ)[1][4]։ Որովայնի վրա առկա է հինգ պտուկ․ այն չունի պարկ[5]։ Պոչը, որն ունի 19,5-ից 22,5 սանտիմետր (7,7-ից 8,9 դյույմ) երկարություն, դեպի ծայրը դառնում է ավելի մուգ և նոսր մազածածկույթով։ Գույնով հիմնականում համընկնելով մորթու երանգին՝ պոչի ծայրը կարող է լինել ամբողջությամբ սպիտակ կամ ունենալ ցրված սպիտակ մազեր[1]։
Գլխի և մարմնի երկարությունը սովորաբար կազմում է 16-ից 20,5 սանտիմետր (6,3-ից 8,1 դույմ), ետևի թաթերի երկարությունը՝ 2,7-ից 3,1 սանտիմետր (1,1-ից 1,2 դույմ), իսկ ականջների երկարությունը՝ 2,2-ից 2,5 սանտիմետր (0,87-ից 0,98 դույմ)[1]։ Քաշը կազմում է մոտ 140 գրամ[6]։ Ատամնային բանաձևն է՝ 5.1.3.4 Կաղապար:DentalFormula, այն բնորոշ է բոլոր պարկամկերին (didelphids)։ Ժանիքները և մոլյարները թույլ են զարգացած։ Marmosa ցեղի տեսակներից (մկնանման օպոսումներ) տարբերություններն են ավելի փոքր ականջները, ավելի երկար ու նեղ ռոստրումը (դնչի ոսկրային հատվածը) և ժանիքների ավելի ուղղաձիգ դիրքը։ Monito del monte-ն ունի նմանատիպ խիտ մազածածկույթով պոչ[1][7]։ Արական վերարտադրողական համակարգի ուսումնասիրության մեջ նշվել է, որ թավապոչ պարկամուկն ունի բուլբոուրեթրալ գեղձերի երկու զույգ (ինչպես Caluromys և Gracilinanus ցեղերի մոտ), ի տարբերություն մյուս օպոսումների, որոնք ունեն երեք զույգ։ Առնանդամի գլխիկի միզուկային ակոսներն ավարտվում են ծայրերի մոտ[8]։
Էկոլոգիա և վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավապոչ պարկամկան վարքագծի մասին քիչ բան է հայտնի։ Առկա է 25-ից պակաս նմուշ[5]։ Ուսումնասիրություններից մեկում նշվել են պարկամկան մորֆոլոգիական այն առանձնահատկությունները, որոնք կարող են ապահովել հզոր շարժումներ տեղաշարժման ընթացքում, և եզրակացվել է, որ այն ծառաբնակ է[9]։ Ըստ ամենայնի, այն մենակյաց է և վարում է գիշերային կյանք (ակտիվ է հիմնականում գիշերը)։ Դիտարկվել է, թե ինչպես է առանձնյակը վազում և ցատկոտում որթատունկերի (լիանաների) վրայով՝ պարկամկներին բնորոշ եղանակով, հավանաբար միջատներ որսալիս։ Նրա սննդակարգը կարող է նման լինել մկնանման օպոսումների սննդակարգին՝ միջատներ, ձվեր և բուսական կեր[7]։
Տարածվածություն և կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավապոչ պարկամուկը հայտնաբերվել է խիտ, խոնավ արևադարձային անտառներում, և անտառներից դուրս դրա առկայությունը չի գրանցվել։ Այն հանդիպում է ծովի մակարդակից մինչև 5 կիլոմետր (16 000 ֆուտ) բարձրության վրա։ Տարածման տիրույթը (արեալը) ճշգրիտ որոշված չէ․ նմուշներ են հավաքվել Բոլիվիայի, Բրազիլիայի[6][10][11], Կոլումբիայի[12][13], Էկվադորի և Պերուի տարածքներից[14][15]։ Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) թավապոչ պարկամկանը դասակարգում է որպես «քիչ մտահոգող տեսակ»՝ հաշվի առնելով նրա լայն տարածվածությունը և ենթադրաբար մեծ պոպուլյացիան։ Տեսակի գոյատևմանը սպառնացող հիմնական վտանգներն են անտառահատումները և մարդկային բնակեցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Larry, Marshall (1978). «Glironia venusta» (PDF). Mammalian Species (107): 1–3. doi:10.2307/3504067. JSTOR 3504067. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-04-04-ին. Վերցված է 2016-05-31-ին.
- ↑ Voss, R.S.; Jansa, S.A. (2009). «Phylogenetic relationships and classification of didelphid marsupials, an extant radiation of New World metatherian mammals». Bulletin of the American Museum of Natural History. 322: 88–91. doi:10.1206/322.1. hdl:2246/5975. S2CID 85017821.
- ↑ Amador, L.I.; Giannini, N.P. (2016). «Phylogeny and evolution of body mass in didelphid marsupials (Marsupialia: Didelphimorphia: Didelphidae)». Organisms Diversity & Evolution. 16 (3): 641–657. Bibcode:2016ODivE..16..641A. doi:10.1007/s13127-015-0259-x. hdl:11336/50679. S2CID 17393886.
- ↑ Eisenberg, J.F.; Redford, K.H. (1999). [[[:Կաղապար:Google Books]] The Central Neotropics: Ecuador, Peru, Bolivia, Brazil]. Chicago, US: University of Chicago Press. էջեր 80–1. ISBN 978-0-226-19542-1.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - 1 2 Gardner, A.L., ed. (2007). [[[:Կաղապար:Google Books]] Mammals of South America]. Vol. 1. Chicago, US: University of Chicago Press. էջեր 12–4. ISBN 978-0-226-28242-8.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - 1 2 Rossi, R.V.; Miranda, C.L.; Junior, T.S.S.; Semedo, T.B.F. (2010). «New records and geographic distribution of the rare Glironia venusta (Didelphimorphia, Didelphidae)». Mammalia. 74 (4): 445–7. doi:10.1515/mamm.2010.053. S2CID 86445704.
- 1 2 Nowak, R.M. (2005). [[[:Կաղապար:Google Books]] Walker's Marsupials of the World]. Baltimore, US: Johns Hopkins University Press. էջ 80. ISBN 978-0-8018-8211-1.
{{cite book}}: Check|url=value (օգնություն) - ↑ Nosuiera, J.C.; Ferreira da Silva, M.N.; Camara, B.G.O. (1999). «Morphology of the male genital system of the bushy-tailed opossum Glironia venusta Thomas, 1912 (Didelphimorphia, Didelphidae)». Mammalia. 63 (2): 231–236. doi:10.1515/mamm.1999.63.2.231. S2CID 85024399.
- ↑ Flores, D.A.; Díaz, M.M. (2009). «Postcranial skeleton of Glironia venusta (Didelphimorphia, Didelphidae, Caluromyinae): description and functional morphology». Zoosystematics and Evolution. 85 (2): 311–39. doi:10.1002/zoos.200900009. hdl:11336/75169.
- ↑ Bernarde, P.S.; Rocha, V.J. (2003). «New record of Glironia venusta (Bushy-tailed opossum)(Mammalia, Glironiidae) for the State of Rondônia–Brazil». Biociencias. 11 (2): 183–4.
- ↑ Calzada, J.; Delibes, M.; Keller, C.; Palomares, F.; Magnusson, W. (2008). «First record of bushy-tailed opossum, Glironia venusta, Thomas, 1912, (Didelphimorphia) from Manaus, Amazonas, Brazil». Acta Amazonica. 38 (4): 807–809. Bibcode:2008AcAma..38..807C. doi:10.1590/S0044-59672008000400027. hdl:10261/39758.
- ↑ Montenegro, Olga Lucía; Héctor Restrepo (2018). «Mamíferos». In Vriesendorp, Corine (ed.). La Lindosa, Capricho, Cerritos. Rapid Inventories 29. Chicago, IL: The Field Museum. էջեր 139–146 (145). ISBN 978-0-9828419-7-6.
- ↑ «Científicos colombianos registran especie de zarigüeya poco conocida para la ciencia, en Guainía». Fundación Omacha (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 14.
- ↑ «Científicos colombianos registran especie de zarigüeya poco conocida para la ciencia, en Guainía». Fundación Omacha (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 14.
- ↑ Calzada, J.; Delibes, M.; Keller, C.; Palomares, F.; Magnusson, W. (2008). «First record of bushy-tailed opossum, Glironia venusta, Thomas, 1912, (Didelphimorphia) from Manaus, Amazonas, Brazil». Acta Amazonica. 38 (4): 807–809. Bibcode:2008AcAma..38..807C. doi:10.1590/S0044-59672008000400027. hdl:10261/39758.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Barbara E. (2004). «Atlas of New World Marsupials». Fieldiana: Zoology. New Series. 102: 14–16.
| ||||||||||
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավապոչ պարկամուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավապոչ պարկամուկ» հոդվածին։ |
| ||||||