Թասքալուսա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Թասքալուսա | ||
| անգլ.՝ Tuscaloosa | ||
| Երկիր | ||
| Համայնք | Թուսկալուսա շրջան | |
| Հիմնադրված է | դեկտեմբերի 13, 1819 թ. | |
| Մակերես | 185,644238 կմ², 182,216548 կմ² | |
| ԲԾՄ | 68 մետր | |
| Բնակչություն | ▲99 600 մարդ (ապրիլի 1, 2020)[1][1] | |
| Ժամային գոտի | CDT? | |
| Հեռախոսային կոդ | 205 | |
| Փոստային դասիչ | 35401, 35402, 35403, 35404, 35405, 35406, 35407, 35486 և 35487 | |
| Պաշտոնական կայք | tuscaloosa.com(անգլ.) | |
|
| ||
Թասքալուսա[2] (անգլ.՝ Tuscaloosa), քաղաք ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի արևմտյան մասում, Բլեք Ուորիոր գետի ափին[3]: Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է: Զբաղեցնում է 187,05 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 100 618[4], 2023 թվականի տվյալներով՝ 111 338[5]. այդ ցուցանիշով նահանգում գրավում է հինգերորդ, ԱՄՆ-ում՝ 330-րդ տեղը:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարդահամար | Բնակ. | Note | %± |
|---|---|---|---|
| 1840 | 1949 | — | |
| 1850 | 3500 | 796% | |
| 1860 | 3989 | 140% | |
| 1870 | 1689 | −577% | |
| 1880 | 2418 | 432% | |
| 1890 | 4215 | 743% | |
| 1900 | 5094 | 209% | |
| 1910 | 8407 | 650% | |
| 1920 | 11 996 | 427% | |
| 1930 | 20 659 | 722% | |
| 1940 | 27 493 | 331% | |
| 1950 | 46 396 | 688% | |
| 1960 | 63 370 | 366% | |
| 1970 | 65 773 | 38% | |
| 1980 | 75 211 | 143% | |
| 1990 | 77 759 | 34% | |
| 2000 | 77 906 | 02% | |
| 2010 | 90 468 | 161% | |
| 2020 | 99 600 | 101% | |
| 2022 (est.) | 110 602 | [6] | 110% |
| U.S. Decennial Census[7] 2020 Census[4] | |||
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1816 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1819 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոչվել է հնդկացիական չոքթո ցեղի առաջնորդ Թասքալուսայի (բառացի թարգմանած՝ նշանակում է «Կարմիր ռազմիկ») անունով, ով 1540 թվականին պարտության է մատնվել իսպանացի Էռնանդո դե Սոտոյի զորքերի կողմից Մաբիլայի ճակատամարտում[8]։ 1826-ից 1846 թվականներին ծառայել է որպես Ալաբամայի մայրաքաղաք, այնուհետև նահանգի վարչական կենտրոն է դարձել Մոնտգոմերին, որը մինչև օրս էլ պահպանում է այդ կարգավիճակը։ 1865 թվականին՝ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիների զորքերը փաստացի ոչնչացրել են Թասքալուսան:
Բնակավայրը ներկայումս Արևմտյան Ալաբամա անվանումով հայտնի տարածքի արդյունաբերական, առևտրային, առողջապահական և կրթական կենտրոնն է, ինչպես նաև գլխավոր քաղաքը Թասքալուսայի մետրոպոլիտենային վիճակագրական տարածքի, որը ներառում է Թասքալուսա, Հեյլ և Փիքենս շրջանները։
Այս քաղաքում են տեղակայված Ալաբամայի համալսարանը, Սթիլման քոլեջը և Շելթոնի պետական համայնքային քոլեջը։ Թասքալուսան գրավեց միջազգային ուշադրությունը, երբ 1993 թվականի սեպտեմբերի 30-ին Mercedes-Benz-ը հայտարարեց, որ հենց այստեղ է կառուցելու իր առաջին հյուսիսամերիկյան ավտոմոբիլային հավաքման գործարանը[9]: Ալաբամայի համալսարանը մնում է քաղաքի գերիշխող տնտեսական և մշակութային շարժիչ ուժը: Թասքալուսայի Ալաբամա Քրիմսոն Թայդ ֆուտբոլային թիմը 2009, 2011, 2012, 2015, 2017 և 2020 մրցաշրջաններում հաղթեց քոլեջային ֆուտբոլի ազգային առաջնությունում, և Թասքալուսային շնորհվեց «Չեմպիոնների քաղաք» պատվանունը։
2008 թվականին՝ Պեկինի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում Թասքալուսան հյուրընկալեց ԱՄՆ օլիմպիական եռամարտի փորձնական խաղերը[10]։[10]
1865 թվականին՝ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանա հյուսիսցիների զորքերը փաստացի ոչնչացրել են Թասքալուսան:
2011 թվականի ապրիլի 27-ին Թասքալուսան մեծապես տուժել է տոռնադոյից. զոհվել է 65, վիրավորվել 1500-ից ավելի մարդ, ոչնչացվել են հարյուրավոր տներ[11]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոր Հարավ կամ Ստորին Հարավ (Deep South or the Lower South) տարածաշրջանի քաղաքների մեծ մասի պես՝ Թասքալուսան ունի մերձարևադարձային օվկիանոսային (խոնավ) կլիմա (Քյոփենի կլիմայական դասակարգմամբ՝ Cfa):
| Թասքալուսա, Ալաբամա (Թասքալուսայի տարածաշրջանային օդանավակայան), 1991–2020 normals, extremes 1948–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °F (°C) | 82 (28) |
86 (30) |
88 (31) |
94 (34) |
98 (37) |
105 (41) |
107 (42) |
107 (42) |
104 (40) |
101 (38) |
89 (32) |
82 (28) |
107 (42) |
| Միջին բարձր °F (°C) | 55.7 (13.2) |
60.2 (15.7) |
68.3 (20.2) |
75.5 (24.2) |
83.0 (28.3) |
89.2 (31.8) |
91.6 (33.1) |
91.2 (32.9) |
87.0 (30.6) |
76.9 (24.9) |
65.6 (18.7) |
57.9 (14.4) |
75.2 (24) |
| Միջին օրական °F (°C) | 45.7 (7.6) |
49.6 (9.8) |
56.9 (13.8) |
63.8 (17.7) |
72.2 (22.3) |
79.1 (26.2) |
81.9 (27.7) |
81.5 (27.5) |
76.3 (24.6) |
65.2 (18.4) |
54.2 (12.3) |
48.0 (8.9) |
64.5 (18.1) |
| Միջին ցածր °F (°C) | 35.7 (2.1) |
38.9 (3.8) |
45.5 (7.5) |
52.0 (11.1) |
61.3 (16.3) |
69.0 (20.6) |
72.3 (22.4) |
71.7 (22.1) |
65.6 (18.7) |
53.4 (11.9) |
42.8 (6) |
38.2 (3.4) |
53.9 (12.2) |
| Ռեկորդային ցածր °F (°C) | −1 (−18) |
5 (−15) |
12 (−11) |
29 (−2) |
36 (2) |
45 (7) |
54 (12) |
53 (12) |
37 (3) |
23 (−5) |
10 (−12) |
2 (−17) |
−1 (−18) |
| Տեղումներ դյույմ (մմ) | 4.97 (126.2) |
5.37 (136.4) |
4.82 (122.4) |
5.00 (127) |
3.64 (92.5) |
4.67 (118.6) |
4.17 (105.9) |
4.36 (110.7) |
3.40 (86.4) |
3.54 (89.9) |
4.52 (114.8) |
5.06 (128.5) |
53,52 (1359,4) |
| Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10.3 | 10.8 | 10.8 | 8.9 | 9.4 | 9.9 | 11.1 | 10.7 | 7.6 | 8.7 | 8.8 | 10.7 | 117.7 |
| աղբյուր: NOAA[12] | |||||||||||||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թասքալուսայում գործում է հարմարավետ ամենագնաց (Mercedes-Benz X164 դասի) ավտոմեքենաներ արտադրող Daimler AG ընկերության գործարանը: Զարգացած է ավտոպահեստամասերի, մետիզների, քիմիկատների, անվադողերի արտադրությունը: Քաղաքը բամբակի առևտրի, ածխի, երկաթահանքի, ավազի արդյունահանման կենտրոն է:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
- ↑ Соединённые Штаты Америки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 168—169. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 4,0 4,1 «Explore Census Data». United States Census Bureau. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
- ↑ «U.S. Census Bureau QuickFacts: Tuscaloosa city, Alabama». Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «City and Town Population Totals: 2020–2022». United States Census Bureau. 2024 թ․ մարտի 14. Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Census of Population and Housing». United States Census Bureau. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Herbert J. "Jim" Lewis (2011 թ․ ապրիլի 27). «Tuscaloosa». Encyclopedia of Alabama. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Taylor, Drew (2018 թ․ սեպտեմբերի 30). «Mercedes decided 25 years ago to build in Alabama, fueling economy». Tuscaloosa News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «IFES 2012 Symposium Conference | the University of Alabama, Tuscaloosa Alabama | Tuscaloosa Area». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Tuscaloosa-Birmingham Tornado - April 27, 2011» (անգլերեն). National Weather Service Birmingham, Alabama. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Federal Writers' Project (1941), «Tuscaloosa», Alabama; a Guide to the Deep South, American Guide Series, New York: Hastings House, էջեր 243+, hdl:2027/uc1.b4469723 – via HathiTrust
{{citation}}: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Matthew W. Clinton (1958). Tuscaloosa, Alabama: its Early Days, 1816-1865. Zonta Club.
- Historical record of Tuscaloosa, Alabama, 1819-1969, sesquicentennial souvenir program
- G. Ward Hubbs. Tuscaloosa: Portrait of an Alabama County (Northridge, California: Windsor, 1987)
- Heritage of Tuscaloosa County, Alabama. Clanton, Ala.: Heritage Publishing Consultants, 1999.
- Paul T. Hellmann (2006). «Alabama: Tuscaloosa». Historical Gazetteer of the United States. Taylor & Francis. ISBN 1-135-94859-3.
- Amalia K. Amaki; Katherine R. Mauter (2011). Tuscaloosa. Images of America. Charleston, SC: Arcadia. ISBN 9780738587882.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասքալուսա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
