Թաուֆիկ Համիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաուֆիկ Համիդ
արաբ․՝ توفيق حميد‎‎
Դիմանկար
Ծնվել է1961
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունՕքլենդի համալսարան և Կահիրեի համալսարան
Մասնագիտությունլրագրող և գրող
ԱնդամությունԿոնտրջիհադ[1]
Կայքtawfikhamid.com
 Tawfik Hamid Վիքիպահեստում

Թաուֆիկ Համիդ (արաբ․՝ توفيق حامد‎‎, 1961, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի գիտնական, գրող, մուսուլմանական ռեֆորմատոր, որը դեմ է իսլամիզմի գաղափարախոսությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսում, աշխարհիկ ընտանիքում։ Համալսարանում սովորելու տարիներին ընկել է արմատական ֆունդամենտալիստների, այդ թվում` Այման ալ-Զավահիրիի ազդեցության տակ։

Ավելի ուշ հուսախաբվել է արմատականությունից, հասկանալով, որ «կրոնական գաղափարախոսությունը, որը պարտավորեցնում է պատերազմել անհավատների դեմ, կայացած չէ»[2]։ Դրանից հետո Համիդը գրել է «Ջիհադի ներսում» գիրքը և մի շարք հոդվածներ։ Այն մուսուլմանական գործիչներից մեկն է, որ ստորագրել է Սանկտ Պետերբուրգի հռչակագրի տակ[3]։

Համիդն արտագաղթել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Սթենֆորդի համալսարանում, Մայամիի համալսարանում և Ջորջթաունի համալսարանում իսլամական արմատականության դեմ։ Նա ներկայումս անվտանգության ամենամյա` Գործակալական հետախուզման գագաթնաժողովի խորհրդատու է[4]։ Համիդը հայտնվում է նաև հեռուստահաղորդումներում, այդ թվում` Fox News ChannelGlenn Beck շոուում և BBCԿրոն և էթիկա հաղորդման մեջ[5]։

Համիդն ունի նաև Կահիրեի համալսարանի բժշկական դիպլոմ և Գրականության մագիստրոսի աստիճան Օքլանդի համալսարանից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.frontpagemag.com/fpm/261187/counter-jihad-were-about-truth-not-hate-danusha-v-goska
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  3. ISIS | Center for Inquiry Արխիվացված 2008-12-24 Wayback Machine
  4. «Brent Beleskey - HOME». www.intelligencesummit.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  5. Coren, Michael (2006 թ․ նոյեմբերի 3). «Hot for martyrdom». CanWest MediaWorks Publications Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  6. «Neuroscience and Data Sharing». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուֆիկ Համիդ» հոդվածին։