Թաուր Մատան Ռուակ
Թաուր Մատան Ռուակ | |
![]() | |
Կուսակցություն՝ | People's Liberation Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 10, 1956[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Osso Huna, Baguia administrative post, Baucau Municipality, Արևելյան Թիմոր |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Isabel da Costa Ferreira? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ժոզե Մարիա Վաշկունսելուշ (պորտ.՝ José Maria Vasconcelos), ավելի հայտնի է Թաուր Մատան Ռուակ կեղծանվամբ (թետում՝ Taur Matan Ruak, հոկտեմբերի 10, 1956[1][2], Osso Huna, Baguia administrative post, Baucau Municipality, Արևելյան Թիմոր), Թիմորի քաղաքական, պետական և ռազմական գործիչ։ 2012 թվականի մայիսի 20-ից մինչև 2017 թվականի մայիսի 20-ը եղել է Արևելյան Թիմորի նախագահը։ Նախքան քաղաքականություն մտնելը նա եղել է Արևելյան Թիմորի (ՖԱԼԻՆՏԻԼ) պաշտպանության ուժերի ռազմական հրամանատարը, որը մինչև 2002 թվականը պայքարել է Արևելյան Թիմորի անկախության համար։ 2018 թվականի հունիսի 22-ից՝ Արևելյան Թիմորի գործող վարչապետ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Ինդոնեզիան 1975 թվականի դեկտեմբերի 7-ին գրավել է Արևելյան Թիմորը, Թաուր Մատան Ռուակը միացել է ՖՐԵՏԻԼԻՆ-ի անկախության համար պայքարին։ Գերեվարվել է ինդոնեզական բանակի կողմից 1979 թվականին, սակայն կարողացել է փախչել 23 օրվա գերությունից հետո։ 1980-ական թվականներից եղել է ռազմական գործողությունների կազմակերպիչներից։ Նրա ռազմական կարիերան շարունակվել է նաև 2002 թվականին Արևելյան Թիմորի անկախացումից հետո։ Անկախացումից հետո Թաուր Մատան Ռուակը եղել է Արևելյան Թիմորի (ՖԱԼԻՆՏԻԼ) պաշտպանության ուժերի ռազմական հրամանատարը։ 2009 թվականին նա ստացել է գեներալ-մայորի կոչում։ Նա զինված ուժերի հրամանատարն էր մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը[3], իսկ հոկտեմբերի 6-ին թողել է զինվորական ծառայությունը։ Թաուր Մատան Ռուակը մասնակցել է 2012 թվականի մարտի 17-ի նախագահական ընտրություններին[4] որպես անկախ թեկնածու, հաղթել է երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 16-ին[5]։ Թաուր Մատան Ռուակը նախագահի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի մայիսի 20-ին[6]՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզե Ռամուշ Օրտային։
2017 թվականին հիմնադրել է Ժողովրդական ազատագրության կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2018 թվականին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։
Անկախության վերականգնումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաուր Մատան Ռուակը նշանակալի դեր է խաղացել 2006 թվականի արևելաթիմորյան ճգնաժամում։ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության հետաքննության անկախ հատուկ հանձնաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել, այդ թվում՝ մի քանի անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ ներքին գործերի նախարար Ռոժերիո Լոբատոն, պաշտպանության նախարար Ռոկե Ռոդրիգեսը և պաշտպանության ուժերի ղեկավար Թաուր Մատան Ռուակը ապօրինի գործողություններ են կատարել՝ ճգնաժամի ժամանակ զենք փոխանցելով քաղաքացիական անձանց[7][8]։ Ռուակը ՖԴՏԼ-ի հրամանատարի պաշտոնից հրաժարական է տվել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նա դիտարկում է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ Ռուակը հայտարարել է, որ 2012 թվականի ընթացքում իր թեկնածությունն առաջադրելու որոշում կկայացնի[9]։
Նախագահ ընտրվելը[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մարտի 17-ին և ապրիլի 16-ին Արևելյան Թիմորում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ[10], նախագահ է ընտրվել հինգ տարի ժամկետով։ Գործող նախագահ Խոսե Ռամուշ Օրտան, ով նախագահ ընտրվելու երկրորդ և վերջին ժամկետի իրավունք ուներ, հայտարարել է, որ ձգտելու է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում։ Ընտրությունները դիտարկվել են որպես փորձություն «երիտասարդ ժողովրդավարության համար»[11], որը ձգտում էր վերահսկել սեփական անվտանգությունը։ Թաուր Մատան Ռուակը երկրորդ փուլում ժամանակավորապես հաղթել է Ֆրանսիշկու Գուտերիշին[12]։
Թաուր Մատան Ռուակի՝ որպես նախագահի երդմնակալության արարողությունը կայացել է 2012 թվականի մայիսի 20-ին՝ նույն օրը, երբ Արևելյան Թիմորը նշել է իր անկախության տասներորդ տարեդարձը։ Թաուր Մատան Ռուակն ու Խոսե Մարիա Վասկոնսելոսը նախագահի պաշտոնական անուններն են։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆանտ Դոն Էնրիկեի շքանշան, Պորտուգալիա (2012 թվականի մայիսի 10)[13]
Արևելյան Թիմորի Գրանդի շքանշան, Արևելյան Թիմոր (2017 թվականի մայիսի 19)[14]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ E Timor army chief resigns ahead of polls
- ↑ L'ONU salue l'élection au Timor-Leste
- ↑ Taur Matan Ruak claims victory in East Timor election
- ↑ E.Timor celebrates a decade of independence
- ↑ UN (2006-10-17)։ «UN commission of inquiry issues report on violent crisis that shook Timor-Leste»։ UN
- ↑ UN (2006-10-02)։ «Report of the UN Independent Special Commission of Inquiry for Timor-Leste»։ UNHCHR։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-26-ին։ Վերցված է 2009-09-19
- ↑ «E Timor army chief resigns ahead of polls»։ Australian Broadcasting Corporation։ AFP։ 2011-09-02։ Վերցված է 2011-09-02
- ↑ «L'ONU salue l'élection au Timor-Leste»։ Le Figaro.fr (ֆրանսերեն)։ AFP։ 2012-03-19
- ↑ «East Timor’s Ramos-Horta to Seek Second Term»։ Jakarta Globe։ Agence France-Presse։ 2012-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-04-19
- ↑ «Polls close in East Timor presidential election»։ Australian Broadcasting Corporation։ AFP։ 2012-03-17։ Վերցված է 2012-04-16
- ↑ «CIDADÃOS ESTRANGEIROS AGRACIADOS COM ORDENS PORTUGUESAS - Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas»։ www.ordens.presidencia.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ Group Global Media (2017-05-19)։ «Internacional - Timor-Leste: Presidente Lu-Olo condecora antecessor Taur Matan Ruak em cerimónia solene»։ DN (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-08-06