Թանսեն Միյան
Թանսեն Միյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1493 Գվալիոր |
Մահացել է | ապրիլի 26, 1589 Ագրա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Ժանրեր | հինդուիստական դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
![]() |
Թանսեն Միյան (անգլ.՝ Tansen, 1493, Գվալիոր - ապրիլի 26, 1589, Ագրա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), մոնղոլական կայսր Աքբար Մեծի պալատական երաժիշտ սիտարիստ։ Համարվում է ժամանակակից հյուսիսայի հնդկական ռագա[Ն 1] երաժշտական ժանրի հայրը և Հնդկաստանի պատմության մեծագույն երաժիշտներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանսենը ծնվել է 1506 թվականին Հնդկաստանի հյուսիսային մասում գտնվող Գվալիոր քաղաքում՝ ավանդական հինդուական ընտանիքում։ Նրա հայրը Մակունդ Միստրան տեղի գրող էր[1][2]։ Մանկության տարիներին Թանսենը մասնավոր դասերի է գնացել հայտնի ուսուցիչ Խարիդաս Սբամիի մոտ։ Սկզբում ծառայել է Մեվայի արքա Ռամաչանդրայի արքունիքում, ապա՝ մոնղոլակկան կայսր Աքբար Մեծի։ Ավելի ուշ Թանսենը կայսրին երկարատև և հավատարիմ ծառայելու համար պարգևատրվել է նավարտրասով՝ ինը քարով վզնոցով, և ստացել Միյան քաղաքի անվան նոր կոչում։ Հետևաբար, նույնիսկ հիմա Թանսեն Միյան անունը տարածված է նաև Հնդկաստանում, հիմնականում մահմեդականների շրջանում[3]։ Հնդկաստանի ժամանակակից հայտնի երաժշտության շատ ռեպերտուարներ, ինչպիսիք են Դարբարի Կանադեն, Միյան կի Թոդին, Միյան կի Մալխարը և Միյան կի Սարանգը ստեղծվել են Թանսենի երաժշտական ոճի և ժանրի հիման վրա[4]։ Հնդկական երաժշտության երկու նոր ժանրեր՝ Սանգիտա Սառան և Ռայմալան նույնպես այդ ոճի ու ժանրի հիման վրա են ստեղծվել[5]։ Այսօր Հնդկաստանում գործում են հնդկական երաժշտական դպրոցներ (Գարանաս), որտեղ սովորեցնում են Թանսենի հիմնական երաժշտության ոճը, նրա ուսուցիչ Սվամի Խարիդասի վոկալայի ոճը, ինչպես նաև իր երկու երեխաների՝ Բիլաս Խան և Սարասվատի Դեվիի և նրանց ժառանգներից շատերի գործունեությունը, որոնք հայտնի երաժիշտներ էին[6]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռագան լայն իմաստով` երաժշտական-գեղագիտական և էթիկական հայեցակարգ, հնդկական դասական երաժշտության շրջանակներում երաժշտական մեծ ձև կառուցելու օրենք։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wade Bonnie C. (1998)։ «Imaging sound : an ethnomusicological study of music, art, and culture in Mughal India»։ Chicago : University of Chicago Press։ Վերցված է 2021-07-14
- ↑ Babineau Edmour (1979)։ «Love of God and social duty in the "Ramcaritmanas"»։ Motilal Banarsidass։ Վերցված է 2021-07-14
- ↑ Jairazbhoy Nazir Ali (1995)։ «The rāgs of North Indian music : their structure and evolution»։ Popular Prakashan։ Վերցված է 2021-07-14
- ↑ Stanton Andrea L. L. (2012)։ «Cultural Sociology of the Middle East, Asia, and Africa : an Encyclopedia.»։ SAGE Publications։ Վերցված է 2021-07-14
- ↑ «The Garland encyclopedia of world music»։ 1998-2002։ Վերցված է 2021-07-14
- ↑ Wade Bonnie C. (1998)։ «Imaging sound : an ethnomusicological study of music, art, and culture in Mughal India»։ University of Chicago Press։ Վերցված է 2021-07-14
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Абул Фазл Аллами. Акбар Наме. Самара, 2009, т.3, стр. 251
- S.C. Welch, India: Art and Culture 1300—1900, Munich, 1999, pp. 171–173
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тансен Миян на сайте Нервана.нейм
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թանսեն Միյան կատեգորիայում։ |
|