Թանկարժեք տղա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թանկարժեք տղա
Дорогой мальчик
Թանկարժեք տղա (ֆիլմ).JPG
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստեֆանովիչ
Սցենարի հեղինակՍերգեյ Միխալկով
Ալեքսանդր Ստեֆանովիչ
ԴերակատարներSergey Krupenikov և Aleksandr Elistratov
ՕպերատորԲորիս Կոչերով
Պյոտր Շումսկի
ԵրաժշտությունԴավիթ Թուխմանով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն81 րոպե

Թանկարժեք տղա, 1974 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված երաժշտական արկածային ֆիլմ, որն ստեղծվել է Սերգեյ Միխալկովի պիեսի մոտիվներով[1]։ Ֆիլմը հայերեն կրկօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրոմիլլա» ավազակային խումբը հյուրանոցի համարից առևանգում է միլիոնատեր Ջորջ Ռոբ-Ռոբսոնի որդուն՝ հարուստ ընկերության ժառանգորդին։ Սխալմամբ առևանգիչները առևանգում են ևս մեկ տղայի՝ խորհրդային դիվանագետի որդուն՝ Ժորա Տիմոխինին։

Տղայի հայրը պատրաստ է որդու համար վճարել փրկագինը, սակայն ընկերությունը հանկարծակի սնանկանում է։ Գանգստերների ղեկավարի մոտ միտք է ծագում խորհրդային դպրոցականի համար գումարը ստանալ ավիաընկերության միջոցով, այն ինքնաթիռով, որով Ժորան եկել է Մոսկվա։

Ավազակախումբը հաշվի չէր առել մեկ հանգամանք. տղաները, որ հասցրել էին ընկերանալ փախնում են անուշադրության մատնված մեքենայով և ոստիկաններին բերում հանցագործների թաքստոց։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Կրուպենիկով - Ջորջ Ռոբ-Ռոբսոն
  • Ալեքսանդր Ելիստրատով - Ժորա Տիմոխին
  • Գեորգի Վիցին - պարոն Մակինթոշ, Ջորջի ազգական
  • Վլադիսլավ Ստրժելչիկ - Մակ-Դոննել, գանգստերների ղեկավարը
  • Իրինա Ազեր - Ժակլին, Մակ-Դոննելի օգնականը
  • Վիկտոր Գայնով - Թոմմի, գանգստեր
  • Ռասմի Ջաբրանիլով - Ֆրենկ, գանգստեր
  • Սերգեյ Միգիցկո - Բիլ, գանգստեր
  • Ալեքսանդր Բելյավսկի - Կոնդրաշին, խորհրդային հյուպատոսության ներկայացուցիչ
  • Լեոնիդ Օբոլենսկի - պարոն Լեյն, ավիաընկերության ներկայացուցիչ
  • Մարիա Իրդ - Ջոյ, պարոն Լեյնի քարտուղար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]